Քրիստափոր Ջլաուխյան
Քրիստափոր Ջլաուխյան | |
---|---|
սեպտեմբերի 24 (հոկտեմբերի 7), 1905[1] - հունվարի 21, 1994 (88 տարեկան) | |
Ծննդավայր | Ղրիմ, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կոչում | գեներալ-մայոր[1] |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1941)[1] և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա (1948)[1] |
Պարգևներ |
Քրիստափոր Միքայելի Ջլաուխյան (սեպտեմբերի 24 (հոկտեմբերի 7), 1905[1], Ղրիմ, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 21, 1994, Մոսկվա, Ռուսաստան) գեներալ-մայոր։ Ռազմական գիտությունների դոկտոր (1957), պրոֆեսոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1929 թվականին ավարտել է Թիֆլիսի Անդրկովկասյան ռազմահետևակային դպրոցը, 1941 թվականին՝ Մ․ Վ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, 1948 թվականին՝ Կ․ Ե․ Վորոշիլովի անվան բարձրագույն ռազմական ակադեմիան։ Հայրենական Մեծ պատերազմի սկզբից 23-րդ դիվիզիայի կազմում կռվել է Ուկրաինայի պաշտպանների շարքերում։ Որպես 298-րդ հրաձգային (հետագայում՝ 80-րդ գվարդիական) դիվիզիայի շտաբի պետ, մասնակցել է Մտալինգրադի, Կուրսկի ճակատամարտերին, Դնեպրի գետանցմանը, 1944 թվականի հունվարին 57-րդ բանակի 68-րդ հրաձգային կորպուսի շտաբի պետ նշանակվելուց հետո՝ Ուկրաինայի, Մոլդավիայի, Բուլղարիայի, Հարավսլավիայի, Հունգարիայի և Չեխոսլովակիայի ազատագրական մարտերին։ Պատերազմից հետո գնդապետ Ջլաուխյանը ծառայել է մի շարք զինվորական օկրուգների շտաբներում։ 1957 թվականից դասախոսել է Գլխավոր շտաբի Կ․ Ե․ Վորոշիլովի անվան բարձրագույն ռազմական ակադեմիայում։ Զորացրվել է 1973 թվականին[2]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 4, Կուտուզովի II աստիճանի, Բոգդան Խմելնիցկու II աստիճանի, Հայրենական պատերազմի I աստիճանի և Կարմիր աստղի 2 շքանշաններով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 517)։ |
- Հոկտեմբերի 7 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Հունվարի 21 մահեր
- 1994 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ ԶՈՒ հայ գեներալ-մայորներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ