Քրայսլեր բիլդինգ
![]() | |
Տեսակ | երկնաքեր |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Միդթաուն |
Հասցե | 10017 |
Փողոց | Լեկսինգտոն-ավենյու (405) |
Ճարտարապետական ոճ | ար-դեկո[2] |
Բարձրություն | 318,9 մետր[3], 252,3 մետր[4] և 282 մետր |
Հարկեր | 77[5][6] |
Վերելակներ | 32[7] |
Շինանյութ | աղյուս[8], ապակի, գրանիտ, կրաքար և պողպատ[2] |
Մակերես | 111 201 քառակուսի մետր |
Անվանված է | Chrysler |
Սեփականատեր | Signa Holding |
Օգտագործվում է | գրասենյակ |
Հիմնադրված է | մայիսի 27, 1930 |
Բացված | մայիսի 27, 1931 |
Ճարտարապետ | ՈՒիլյամ վան Ալեն[2] |
Արժեք | 15 000 000 $ |
Պատվիրող | Walter Percy Chrysler Sr.?[2][9] |
Իրադարձություններ | շինարարություն[10] և պատրաստման կամ շինարարության սկիզբ[2] |
Ժառանգության կարգավիճակ | Նյու Յորքի տեսարժան վայր, ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձաններ, Վայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից[11] և New York State Register of Historic Places listed place? |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Քրայսլեր բիլդինգ (անգլ.՝ Chrysler Building), Chrysler կորպորացիայի երկնաքեր, կառուցված 1930 թվականին, Նյու-Յորքի խորհրդանիշներից մեկը։ Կառույցի բարձրությունը 320մ (1046 ֆուտ)՝ տեղեկայված Մանհեթենի արևելյան մասում՝ 42-րդ փողոցի և Լեկսինգտոն-ավենյուի խաչմերուկում։ 1930-1931 թվականներին, 11 ամիս շարունակ կառույցը աշխարհի ամենաբարձրն էր համարվում։ Ի սկզբանե պատկանել է «Քրայսլեր» կորպորացիային, իսկ ներկա ժամանակներում համասեփականատերերն են Abu Dhabi Investment Council -ը 90% և Tishman Speyer Properties -ը (10%)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկին սենատոր ՈՒիլյամ Հ. Ռեյնոլդսը պատվիրել է շենքի նախագիծը ճարտարապետ ՈՒիլյամ վան Ալենին (անգլ.՝ William van Alen)։ Պատրաստի նախագիծը հետագայում վաճառվել է Ուոլթեր Պ․ Քրայսլերին և դարձել է նրա ընկերության գլխավոր գրասենյակը։
Այդ ժամանակահատվածում շենքն արդեն սկսում էր բարձրանալ դեպի երկինք։ Նյու Յորքի շինարարներին խթանում էր աշխարհում ամենաբարձր երկնաքերը կառուցելու ցանկությունը։ Մեկ շաբաթում կառուցվում էր չորս հարկ։ Մինչ շենքի կառուցման ավարտը այն արդեն հավասարվել էր ճարտարապետ Հ. Քրեյգ Սեվերանսի երկնաքերի բարձրությանը, որը գտնվում էր 40 Wall Street հասցեում, այն նաև հայտնի է որպես «Թրամփ-բիլդինգ»։ Նախկինում Սեվերանսը և վան Ալենը գործընկերներ էին, բայց նրանց ուղիները բաժանվեցին, և նրանք դարձան թշնամիներ։ Սեվերանսը գիտեր, թե որքան բարձր պետք է լինի իր մրցակիցի շենքը, ուստի նա ավելացրեց ևս երկու ֆուտ իր երկնաքերին ՝ դրանով իսկ այն դարձնելով աշխարհի ամենաբարձր շենքը։ Չցանկանալով պարտվել, վան Ալենը (առանց հրապարակման) քաղաքից թույլտվություն ստացավ երեսունութ մետր երկարությամբ սայր տեղադրել կառույցին։ Nirosta ապրանքանիշի չժանգոտվող պողպատից սայրը հավաքվել է շենքի ներսում՝ անհատական տարրերից, իսկ շենքի գագաթին տեղադրվել է 1929 թվականի նոյեմբերին՝ դարձնելով «Քրայսլեր» երկնաքերը ոչ միայն ամենաբարձր շենքը, այլ նաև ամենաբարձր շինությունը աշխարհում։ Այնուամենայնիվ, Վան Ալենը և Քրայսլերը այդ տիտղոսը վայելեցին մեկ տարուց քիչ, այնուհետև տիտղոսը անցավ Empire State Buildingին։ Վան Էլենի ուրախությունը թունավորեց Քրայլերը, քանի որ նա հրաժարվեց վճարել հոնորարները։ «Քրայսլեր» երկնաքերը բացվեց հանրությանը 27 մայիսի 1930 թվականին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շինությունը ճարտարապետության մեջ ար-դեկոի օրինակ է։ Աշտարակի բնօրինակ զարդարանքը կրկնում է այդ ժամանակաշրջանի «Քրայսլեր» ավտոմեքենաների անիվների անվադողերի դիզայնը։ Այն Նյու Յորքի ճարտարապետության «Ար Դեկո» շրջանի լավագույն օրինակներից մեկն է, որը նաև քաղաքի զարգացման ամենագեղեցիկ շրջանն է համարվում։ Նախասրահը անսովոր նրբագեղ է, իսկ շենքի վերևում գտնվել է դիտորդական տախտակամած, որը մի քանի տարի անց վերածվել է ռեստորանի։ Բայց այս բոլոր ձեռնարկությունները դադարեցին շահույթ բերել, երբ սկսվեց Մեծ ճգնաժամը, և նախկին դիտորդական տախտակամածը վերածվեց մասնավոր «Cloud Club»-ի (լանչ ակումբ), որտեղիցերևում է ամբողջ Նյու Յորքը։ Շենքի ամենաբարձր մակարդակները նեղ են և ցածր առաստաղներով, դրանք ստեղծվել են հիմնականում դրսից դիտելու համար և օգտագործվել են ռադիո սարքավորումների և այլ մեխանիկական և էլեկտրական սարքրեի համար։ Ժամանակին շենքը քննադատվում էր իր «անլուրջ» ձևավորման համար՝ հեռվանալով պարց և ֆունկցիոնալ մոդեռնիզմից։ Օրինակ, վերևում կան հսկայական արծաթե արձաններ՝ արծիվների տեսքով։ Բայց, ընդհանուր առմամբ, հանրությունը հիացմունքով ու ոգևորությամբ ընդունեց այդ շենքը և նույնիսկ մականուններ տվեց, որոնցից մեկը «Մանհեթենի գեղեցկուհին» էր։ Ժամանակի ընթացքում «Քրայսլեր» երկնաքերը շատերի կողմից ճանաչվեց որպես 1920-ականների լավագույն ճարտարապետության դրսևորում։ 2005 թվականին Նյու Յորքի Երկնաքերերի թանգարանը[en] հարցում անցկացրեց հարյուրավոր ճարտարապետների, բրոքերների, շինարարների, քննադատների, ճարտարագետների, պատմաբանների, փաստաբանների, պետական պաշտոնյաների, սեփականատերերի, նախագծողների և դպրոցականների շրջանում՝ քաղաքի ամենասիրված երկնաքերների տասնյակը կազմելու խնդրանքով։ Այդ հարցում արդյունքում «Քրայսլեր» երկնաքերը առաջին տեղն է զբաղեցրել[12]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Mallett D. Chrysler Building // Octane — 2015. — Iss. 146. — P. 194. — ISSN 1740-0023
- ↑ http://www.skyscrapercenter.com/building/chrysler-building/422
- ↑ https://www.skyscrapercenter.com/building/chrysler-building/422
- ↑ http://www.emporis.com/building/chryslerbuilding-newyorkcity-ny-usa
- ↑ http://www.skyscrapercenter.com/new-york-city/chrysler-building/422/
- ↑ http://www.emporis.com/buildings/114867/chrysler-building-new-york-city-ny-usa
- ↑ https://www.emporis.com/buildings/114867/chrysler-building-new-york-city-ny-usa
- ↑ Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ https://web.archive.org/web/20161227033854/http://s-media.nyc.gov/agencies/lpc/lp/0992.pdf
- ↑ ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցիչ — 1966.
- ↑ Dunlap, David W. (2005 թ․ սեպտեմբերի 1). «In a City of Skyscrapers, Which Is the Mightiest of the High? Experts Say It's No Contest». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The story of Chrysler Building Արխիվացված 2008-12-28 Wayback Machine — by CBS Forum Արխիվացված 2011-02-02 Wayback Machine
- Salon.com article (02/2002) Արխիվացված 2006-02-14 Wayback Machine
- New York Architecture Images-the Chrysler Building
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրայսլեր բիլդինգ» հոդվածին։ |
|