Jump to content

Քուոկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քուոկա
Տեսակտաքսոն
 Setonix brachyurus Վիքիպահեստում

Քուոկա (Setonix brachyurus)[1], ընտանի կատվի չափսերի փոքր ագեվազ։ Այն Սետոնիքս ցեղի միակն ներկայացուցիչն է։ Ինչպես ագեվազների ընտանիքին պատկանող մյուս պարկավորները (օրինակ՝ կենգուրուները և ուոլաբիները), քուոկան ֆիտոֆագեր է և հիմնականում գիշերային[2]։

Քուոկան տարածված է հարավարևմտյան Ավստրալիայի փոքր տարածքում։ Նրանք բնակվում են Արևմտյան Ավստրալիայի՝ ափին մոտ գտնվող փոքր կղզիներում, մասնավորապես Փերթի մոտ գտնվող Ռոթնեսթ կղզում և Ալբանիին մոտ՝ Բոլդ կղզում։ Առանձին, ցրված պոպուլյացիաներ գոյություն ունեն նաև Փերթի և Ալբանիի միջև գտնվող ափամերձ տափաստաններում և անտառներում։ Փոքր գաղութը բնակեցնում է Թու Փիփըլս Բեյ արգելոց պաշտպանված տարածքը, որտեղ նրանք գոյակցում են խիստ վտանգված ջիլբերթս փոթորուի հետ[3]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուոկան կշռում է 2,5-5կգ (5,5-11 ֆունտ), իսկ հասակը 40-54սմ (16-21 դյույմ) է 25-30սմ (9,8-12 դյույմ) երկարությամբ պոչով, ինչը շատ կարճ է ագեվազի համար։ Այն ունի ամրակազմ, լավ զարգացած հետևի ոտքեր, կլորավուն ականջներ և կարճ, լայն գլուխ։ Նրա հենաշարժիչ համակարգը ի սկզբանե հարմարեցված էր ցամաքային երկոտանի ցատկի համար, բայց իր զարգացմանը զուգընթաց, նրա համակարգը ձևավորվել է ծառաբնակ տեղաշարժին համապատասխան[4]։ Չնայած այն բավականին նման է շատ փոքր կենգուրուի, այն կարող է մագլցել մինչև 1,5 մետր երկարությամբ փոքր ծառեր և թփեր[5]։ Նրա կոշտ մորթին մուգ շագանակագույն է, որ ներքևից գունաթափվում է։ Քուոկան միջինը 10 տարի է ապրում[6]։ Քուոկաները գիշերային կենդանիներ են․ նրանք քնում են օրվա ընթացքում ականտոկարպուս պրեիսիի կոչվող բույսի վրա` օգտագործելով դրա սուր ծայրերը պաշտպանվելու և թաքնվելու համար[7]։

Քուոկաներն ունեն խառը զուգավորման համակարգ[8]։ Մեկ ամիս հղիությունից հետո էգերը ծնում են 1 երեխա, որը կոչվում է ջոյի։ Էգերը կարող են ծնել տարին երկու անգամ և ունենալ մոտ 17 ջոյիներ իրենց ողջ կյանքի ընթացքում[6]։ Ջոյին ապրում է իր մոր պարկում 6 ամիս։ Երբ նա դուրս է գալիս պարկից, էլի 2 ամիս մայրը նրան կերակրում է կաթով, և նա լրիվ կտրվում է կաթից ծնվելուց մոտ 8 ամիս հետո[6]։ Էգերը սեռահասուն են դառնում մոտավորապես 18 ամիս հետո[9]։ Երբ գիշատիչը հետապնդում է էգ քուոկային, որի պարկի մեջ կա ջոյի, նա կարող է իր երեխային գցել գետնին․ ջոյին ձայներ է արձակում, ինչը գրավում է գիշատչի ուշադրությունը, մինչ մայրը փախչում է[10]։

Հայտնագործում և անուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քուոկա» բառն ի սկզբանե առաջացել է Նունգար աբորիգեն լեզվի բառից, որ հավանաբար գվագան էր[11]։ Այսօր, նունգարները նրան անվանում են բեն-գափ, բանգուփ և քուակա[12][13]։

1658 թվականին հոլանդացի ծովագնաց Սեմուել Վոլկերթզունը գրել է կղզում «վայրի կատու» տեսնելու մասին[14]։ 1696 թվականին հոլանդացի հետազոտող Վիլլեմ դը Վլեմինգը նրանց շփոթել է հսկա առնետների հետ և վերանավանել է Ուադջեմափ կղզին որպես «Այլանդ Ռոթենեսթ», որ նշանակում է «առնետների բույն կղզի» Հոլանդիայում[15][16]։

Քուոկաների ընտանիք

Պլեյստոցեն ժամանակաշրջանում քուոկաներն ավելի տարածված էին և ապրում էին բացօթյա լանդշաֆտներում։ Երբ եվրոպացիները ժամանել են Ավստրալիա, նրանք ներկայացրել են նոր տեսակներ, որոնցից որոշները դարձել են գիշատիչներ քուոկաների համար։ Սա պատճառ է դարձել քուոկաների բնակավայրերի փոփոխմանը դեպի կղզիներ և անտառներ, որտեղ կային շատ քիչ գիշատիչներ և ավելի շատ բուսականություն[17]։ Վայրի բնության մեջ քուոկայի շարժը սահմանափակված է Արևմտյան Ավստրալիայի հարավ-արևմուտքի շատ փոքր արեալներով, մի շարք ցրված փոքր պոպուլյացիաներով։ Մեկ մեծ պոպուլյացիա գոյություն ունի Ռոթնեսթ կղզում, իսկ ավելի փոքր պոպուլյացիա՝ Ալբանիի մոտ՝ Բոլդ կղզում։ Կղզիներում չկան այնպիսի գիշատիչներ, ինչպիսիք են սովորական աղվեսները և անտուն կատուները։ Քուոկաները տարածված են Ռոթնեսթում և զբաղեցնում են զանազան բնակավայրեր՝ կիսաչոր թփուտներից մինչև մշակովի այգիներ[18]։ Փշոտ ականտոկարպուս բույսերը, որոնց միջով անցնելը մարդկաց և այլ համեմատաբար մեծ կենդանիների համար հարմար չէ, ապահովում են իրենց սիրելի ցերեկային ապաստանով քնելու համար[19]։ Դեռ ավելին, քուոկաները հայտնի են իրենց՝ ծառ մագլցելու կարողությամբ[6]։

Ինչպես շատ ագեվազներ, քուոկաներն ուտում են շատ տարբեր տեսակի բուսականություն, ներառյալ՝ խոտեր, բոշխազգիներ և տերևներ։ Ուսումնասիրությունը պարզել է, որ գուիչենոտիա լեդիֆոլիան, փիփերթազգիների ընտանիքին պատկանող փոքր թփի տեսակ, քուոկայի ամենասիրելի ուտելիքներից մեկն է[19]։ Ռոթնեսթ կղզու այցելուներին զգուշացնում են երբեք չկերակրել քուոկաներին, որոշ չափով այն պատճառով, որ «մարդկային ուտելիքը», օրինակ՝ չիպսերը, կարող են առաջացնել ջրազրկում և թերսնուցում, որոնք երկուսն էլ վնասակար են քուոկայի առողջությանը[20]։ Չնայած համեմատաբար թարմ ջրի պակասին Ռոթնեսթ կղզում, քուոկաներն ունեն ջրի մեծ պահանջ, որը նրանք բավարարում են մեծապես բուսականություն ուտելով։ Մայրցամաքում քուոկաներն ապրում են միայն այն տարածքներում, որտեղ տարեկան մոտ 600 միլիմետր կամ ավելի անձրև է գալիս[21]։ Քուոկաները ծամում են իրենց ուտելիքի մնացորդները, ինչպես օրինակ կովերը[7]։

Քուոկան Ռոթնեսթ կղզում

Գաղութաբնակեցման ժամանակ քուոկան լայնորեն տարածված էր և ընդգրկում էր Արևմտյան Ավստրալիայի հարավ-արևմուտքի մոտ 41,200 կմ² տարածքը, ներառյալ 2 օֆշորային կղզիները՝ Բոլդը և Ռոթնեսթը։ Մինչև 1992 թվականը, 20-րդ դարում պոպուլյացիաների լայնածավալ անկմանը հաջորդել է մայրցամաքում քուոկաների բաշխվածության նվազումը ավելի քան 50%-ով և զբաղեցրած տարածքը դարձել է մոտ 17,800 կմ²[22]։

Չնայած փոքր, օֆշորային կղզիներում շատ լինելուց, քուոկան դասակարգվում է որպես խոցելի տեսակ։ Մայրցամաքում, երբ նրան վտանգ է սպառնում ներկայացված գիշատիչ տեսակներից, ինչպիսիք են սովորական աղվեսը, կատուները և շները, նրան անհրաժեշտ է խիտ հողածածկույթ պատսպարվելու համար։ Մեծամասշտաբ ծառահատումները, գյուղատնտեսական զարգացումը և բնակարանների կառուցումը կրճատել են նրանց բնակավայրերը՝ հանգեցնելով տեսակների նվազման, ինչպես եղել էր մնացած ճահիճների մաքրումից ու այրումից հետո։ Դեռ ավելին, քուոկաները սովորաբար 1 ձագ են ունենում ծննդաբերելուց և հաջողությամբ ամեն տարի մեծացնում են 1 ձագուկի։ Չնայած նրանք անընդհատ զուգավորվում են, սովորաբար ձագերի ծնվելուց մեկ օր հետո, սերունդների քանակի քչությունը սահմանափակված տարածքի և սպառնացող գիշատիչների հետ միասին նպաստում են մայրցամաքում տեսակների սակավությանը[23]։

Մոտ 4000 քուոկա ապրում է մայրցամաքում, ընդ որում մայրցամաքի գրեթե բոլոր պոպուլյացիաների խմբերի 50-ից քիչ են, թեև 700-ից ավել նվազող խումբ հանդիպում է Նանուպի և Դանիայի հարավային անտառներում[22][24]։ 2015 թվականին լայնածավալ անտառային հրդեհը Նորթքլիֆի մոտակայքում գրեթե բնաջնջեց տեղի ցամաքային պոպուլյացիաներից մեկը՝ սպանելով 500 քուոկաներից մոտ 90%-ին[25]։

2007 թվականին Ռոթնեսթ կղզում քուոկայի պոպուլյացիան հասնում էր մոտ 8000-12000։ Օձերը քուոկաների միակ թշնամին են կղզում։ Պոպուլյացիան ավելի փոքր Բոլդ կղզում, որտեղ քուոկան թշնամիներ չունի, մոտ 600-1000 է։ Ամռան ավարտին և աշնան սկզբին քուոկաների սեզոնային կրճատում է տեղի ունենում Ռոթնեսթ կղզում, որտեղ բուսականության կորուստը և առկա մակերևութային ջրի կրճատումը կարող է սովամահություն առաջացնել։

Այս տեսակները մեծ թվով նվազել են 1930-1990-ականներին, երբ նրանց տեղաբաշխումը շուրջ կիսով չափ կրճատվել էր[26]։ Քուոկայի տեղաբաշխվածությունն ու շատությունը նկատելիորեն անկում է ապրել վաղ 1930-ականներին և սա շարունակվում է մինչ օրս։ Նրանք այնքան են կրճատվել մայրցամաքում, որ միայն հանդիպում են փոքր խմբերով Փերթը շրջապատող թփուտներում։

Քուոկան այսօր դասվում է խոցելի տեսակների շարքին համաձայն Բնության պահպանության միջազգային միության չափանիշների[22][27]։

Քանի դեռ քուոկան բնաջնջման լիակատար վտանգի մեջ չէ, այն համարվում է վտանգված տեսակ։ Կլիմայի շարունակական փոփոխմանը զուգահեռ փոխվում է նաև Ավստրալիայի լանդշաֆտը․ բուսակեր լինելով, քուոկաները սնվում են տեղի բույսերով, ինչպես նաև օգտագործում են դրանք պաշտպանվելու համար։ Քուոկաները նախընտրում են փիփերթազգիների տեսակները որպես հիմնական ուտելիք և օգտագործում են դրանց թփերը օրվա շոգ ժամերին պատսպարվելու համար[28]։ Որոշակի գործոնների պատճառով, ինչպիսիք են անտառային հրդեհները և մարդածին ազդեցությունը, բնական բուսական աշխարհի տեղակայումը փոխվել է, ինչին նրանք ավելի դժվար են հարմարվում։ Երբ չկան գիշատիչ թշնամիներ, քուոկաների հիմնական սպառնալիքը մնում է կլիմայական փոփոխությունը։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մայրցամաքի պոպուլյացիաները նախընտրում են ապրել այն տարածքներում, որտեղ միջինում անձրևները գերազանցում են 700 միլիմետրը, բայց թափվում են 1000 միլիմետրից ցած, ինչը գնալով բարդանում է, քանի որ չորայնությունը շարունակում է աճել Ավստրալիայի հարավ-արևմուտքում[29]։ Ջերմաստիճանի բարձրացումը նույնպես կարևոր դեր է խաղում քուոկաների տեղաբաշխման գործում, քանի որ Արևմտյան Ավստրալիայի հարավ-արևմուտքում տարեկան միջին ջերմաստիճանը կտրուկ աճել է սկսած 1970-ականներից[29]։ Քանի որ կլիմայական փոփոխությունները սահմանափակում են քուոկաների օպտիմալ ապրելակերպի պայմանները և փոխում են նրանց սննդակարգի լիությունը, քուոկան գրանցված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքի խոցելի վտանգված տեսակների ցուցակում[30]։

Մարդու հետ փոխազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տղամարդն ինքնանկար է արել քուոկայի հետ
Ռոթնեսթ կղզում բնակվող քուոկան ցույց է տալիս բնորոշ «ժպիտի» դիմային արտահայտությունը

Քուոկաները փոքր-ինչ վախ ունեն մարդկանց նկատմամբ և սովորաբար նրանց զգուշությամբ են մոտենում, հատկապես Ռոթնեսթ կղզում, որտեղ նրանք շատ են։ Թեև քուոկաները ընկերական են, տարեկան տասնյակ դեպքեր կան, որ քուոկաները կծել են մարդկանց, հատկապես երեխաներին[31]։ Կերակրելու սահմանափակումներ կան։ Օրենքով չի թույլատրվում հանրության անդամներին ինչ-որ ձևով նրանց սեփականացնել, և կերակրելը, մասնավորապես «մարդկային ուտելիքով», չի խրախուսվում, քանի որ նրանք հեշտությամբ կարող են հիվանդանալ։ 300 դոլարի խախտման նախազգուշացման տուգանք է հասնում Ռոթնեսթ կղզու իշխանության կողմից նման խախտման համար[32]։ Առավելագույն տույժը կենդանիների հանդեպ դաժանության համար կազմում է 50,000 դոլարի տուգանք և 5 տարվա ազատազրկում[33][34][35]։ Բացի քուոկաների հետ մարդկային շփման սահմանափակումներից, պարզվել է, որ նրանք հնարավորինս վնասակար են մարդկանց համար, քանի որ ունեն սալմոնելլա վարակի բարձր մակարդակ, հատկապես ամռան շոգին։ Սա ապացուցվել և փորձարկվել է գիտնականների կողմից, որոնք վայրի քուոկաների արյան փորձարկումներ են կատարել Ռոթնեսթ կղզում[36][37][38]։

Քուոկաներին կարելի է նաև հանդիպել Ավստրալիայի մի քանի կենդանաբանական այգիներում և վայրի բնության ազգային պարկերում, ներառյալ Փերթի[39], Տարոնգայի[40] և Ադելաիդայի[41][42] կենդանաբանական այգիներում և Սիդնեյի[43] ու Քավերշամի[44] վայրի բնության պարկերում։ Ֆիզիկական շփումը հիմնականում թույլատրված չէ առանց վերահսկող անձնակազմի բացահայտ թույլտվության։

Քուոկայի վարքը ի պատասխան մարդկային փոխազդեցության ուսումնասիրվել է կենդանաբանական այգու միջավայրում։ Մի կարճ ուսումնասիրություն ցույց է տվել, որ ավելի քիչ կենդանիներ են հայտնվել այցելուների ճանապարհին, երբ ցանկապատը բաց և ոտքով հեշտ անցանելի է եղել։ Սա կարող է լինել քուոկաների՝ այցելուների հանդեպ խուսափողական վարքագծի ձեռքբերման պատճառով, ինչը, հետազոտողների պնդմամբ, առնչություն ունի սթրեսի կառավարման համար իրենց հանրությանը ցուցադրելու հետ[45]։

Քուոկայի ինքնանկարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-ականների կեսերին, քուոկաները համացանցում մեծ հայտնիություն վաստակեցին որպես «աշխարհի ամենաուրախ կենդանիներ» և դրականի խորհրդանիշներ, քանի որ նրանց դեմքերի լուսանկարներից երևում էր, որ նրանք ժպտում են (իրականում, նրանք չեն «ժպտում» մարդու նման․ սա կարող է վերագրվել նրանց բնական դիմային կառուցվածքին)[46]։ Ժպտացող քուոկաների շատ նկարներ են արագորեն տարածվել[47], և «քուոկայի ինքնանկարը» դարձել է հայտնի թրենդ սոցիալական ցանցերում, և այնպիսի հայտնի դեմքեր են ներգրավված եղել այս ամենի մեջ, ինչպիսիք են Քրիս Հեմսվորթը, Շոն Մենդեսը, Մարգո Ռոբին, Ռոջեր Ֆեդերերը և iKON-ի Կիմ Դոնգյուկը[48]։ Զբոսաշրջիկների թիվը Ռոթնեսթ կղզում հետագայում աճել է[47]։

  1. Կաղապար:MSW3 Groves
  2. «the happiest animals on earth Quokkas». Rottnest Island Wildlife. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  3. Sinclair, Elizabeth. «Australian endangered species: Gilbert's Potoroo». The Conversation (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  4. Warburton, Natalie M.; Yakovleff, Maud; Malric, Auréline (2012). «Anatomical adaptations of the hind limb musculature of tree-kangaroos for arboreal locomotion (Marsupialia: Macropodinae)». Australian Journal of Zoology. 60 (4): 246–158. doi:10.1071/ZO12059. S2CID 86843529.
  5. «Quokka videos, photos and facts - Setonix brachyurus». Arkive.org (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Burrell, Sue (2015 թ․ հոկտեմբերի 30). «Animal Species: Quokka». australian.museum. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  7. 7,0 7,1 Giaimo, Cara (2020 թ․ հոկտեմբերի 23). «5 Strange Facts About Quokkas». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 28-ին.
  8. McLean, Ian G.; Schmitt, Natalie T. (1999). «Copulation and associated behavior in the quokka, Setonix brachyurus». Australian Mammalogy. 21: 139–142. doi:10.1071/AM99139.
  9. «Quokka Facts | Quokkas | Australian Marsupials». animalfactguide.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
  10. Hayward, Matt W.; de Tores, Paul J.; Augee, Michael L.; և այլք: (2005). «Mortality and survivorship of the quokka (Setonix brachyurus)(Macropodidae: Marsupialia) in the northern jarrah forest of Western Australia» (PDF). Wildlife Research. 32 (8): 715–722. doi:10.1071/WR04111. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ մարտի 7-ին.
  11. Dixon, R. M. W.; Moore, Bruce; Ramson, W. S.; Thomas, Mandy (2006). Australian Aboriginal Words in English: Their Origin and Meaning (2nd ed.). Oxford: Oxford University Press. ISBN 0-19-554073-5.
  12. «Quokka - WWF-Australia». www.wwf.org.au. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 2-ին.
  13. «Meet the Quokka | The Nature Conservancy Australia». The Nature Conservancy Australia (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 2-ին.
  14. Flannery, Tim (2008). Chasing Kangaroos: A Continent, a Scientist, and a Search for the World's Most Extraordinary Creature (անգլերեն). Open Road + Grove/Atlantic. էջ 30. ISBN 9781555848217.
  15. Van Keulen, Joannes (1753). «Het Westelykste Gedeelte van 't Land vande Eendragt of Nova Hollandia Strekkende van het Eyland Rottenest lot voorby de Willems Rivier». National Library of Australia. Amsterdam. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
  16. «Quokka». Australian Museum. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
  17. Scholtz, E. J.; DeSantis, L. R. G. (2020 թ․ փետրվարի 21). «Invasive species, not environmental changes, restrict the population and geographical range of the quokka (Setonix brachyurus)». Journal of Zoology. 311 (2): 106–115. doi:10.1111/jzo.12765. ISSN 0952-8369. S2CID 212807911.
  18. «A close encounter of the furry kind». Australian Geographic. 2010. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 22-ին.
  19. 19,0 19,1 Poole, H. L.; Mukaromah, L.; Kobryn, H. T.; Fleming, P. A. (2015). «Spatial analysis of limiting resources on an island: diet and shelter use reveal sites of conservation importance for the Rottnest Island quokka». Wildlife Research. 41 (6): 510–521. doi:10.1071/WR14083. S2CID 84805749.
  20. «Quokkas and Wildlife». Rottnest Island. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
  21. Jones, Ann (2016 թ․ հոկտեմբերի 17). «Quokka smiles mask pain on Rottnest Island». Off Track. Radio National. Australian Broadcasting Corporation. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  22. 22,0 22,1 22,2 de Tores, Paul; Williams, Richard; Podesta, Mia; Pryde, Jill (2013 թ․ հունվար). «Quokka (Setonix brachyurus) Recovery Plan» (PDF). Bentley, WA: Department of Environment and Conservation, Government of Western Australia. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  23. Nocon, Wojtek. «Sentonix Brachyurus». Quokka. University of Michigan. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
  24. Bain, Karlene (2015 թ․ հունիս). «The ecology of the quokka (Setonix brachyurus)in the southern forests of Western Australia» (PDF). University of Western Australia. Crawley, WA: School of Animal Biology. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  25. Mainland quokka population decimated after 2015 bushfire near Northcliffe - ABC News (Australian Broadcasting Corporation). Abc.net.au. Retrieved on 24 December 2016.
  26. de Tores, Paul; Matt W., Hayward; Dillon, Michael J.; Brazell, Robert I. (2007). «Review of the distribution, causes for the decline and recommendations for management of the quokka, Setonix brachyurus (Macropodidae: Marsupialia), an endemic macropodid marsupial from south-west Western Australia». Conservation Science Western Australia. 6 (1): 13–73. ISSN 1447-3682 – via ResearchGate.
  27. «Setonix brachyurus — Quokka Glossary». Species Profile and Threats Database. Canberra: Department of the Environment. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  28. Poole, Holly L.; Mukaromah, Laily; Kobryn, Halina T.; Fleming, Patricia A. (2015 թ․ մարտի 4). «Spatial analysis of limiting resources on an island: diet and shelter use reveal sites of conservation importance for the Rottnest Island quokka». Wildlife Research (անգլերեն). 41 (6): 510–521. doi:10.1071/WR14083. ISSN 1448-5494. S2CID 84805749.
  29. 29,0 29,1 Gibson, Lesley; McNeill, Asha; Tores, Paul de; Wayne, Adrian; Yates, Colin (2010 թ․ նոյեմբերի 1). «Will future climate change threaten a range restricted endemic species, the quokka (Setonix brachyurus), in south west Australia?». Biological Conservation (անգլերեն). 143 (11): 2453–2461. Bibcode:2010BCons.143.2453G. doi:10.1016/j.biocon.2010.06.011. ISSN 0006-3207.
  30. «Quokka | San Diego Zoo Animals & Plants». animals.sandiegozoo.org. Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.
  31. «Quokka». rove.me. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  32. Rottnest Island Regulations 1988 (WA), rr 40 & 73; sched. 4
  33. «Quokka cruelty: French tourists fined after pleading guilty to burning animal on Rottnest Island - ABC News (Australian Broadcasting Corporation)». Abc.net.au. 2015 թ․ ապրիլի 17. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
  34. Rottnest Island Regulations 2007 (WA), r 40
  35. Squires, Nick (12 January 2003). "Rare marsupials kicked to death in 'quokka soccer'". The Daily Telegraph (London).
  36. Martínez-Pérez, Pedro A.; Hyndman, Timothy H.; Fleming, Patricia A. (2020 թ․ սեպտեմբերի 17). «Haematology and blood chemistry in free-ranging quokkas (Setonix brachyurus): Reference intervals and assessing the effects of site, sampling time, and infectious agents». PLOS ONE (անգլերեն). 15 (9): e0239060. Bibcode:2020PLoSO..1539060M. doi:10.1371/journal.pone.0239060. ISSN 1932-6203. PMC 7498088. PMID 32941511.
  37. Hart, R P; Bradshaw, S D; Iveson, J B (1985 թ․ մայիս). «Salmonella infections in a marsupial, the quokka (Setonix brachyurus), in relation to seasonal changes in condition and environmental stress». Applied and Environmental Microbiology. 49 (5): 1276–1281. Bibcode:1985ApEnM..49.1276H. doi:10.1128/aem.49.5.1276-1281.1985. ISSN 0099-2240. PMC 238542. PMID 4004242.
  38. Martínez-Pérez, Pedro; Hyndman, Timothy H.; Fleming, Patricia A. (2020 թ․ ապրիլ). «Salmonella in Free-Ranging Quokkas (Setonix brachyurus) from Rottnest Island and the Mainland of Western Australia». Animals (անգլերեն). 10 (4): 585. doi:10.3390/ani10040585. ISSN 2076-2615. PMC 7222713. PMID 32244325.
  39. «Quokka - Perth Zoo». perthzoo.wa.gov.au.
  40. «Quokka». taronga.org.au. 2010 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
  41. «Quokka Fact Sheet - Adelaide Zoo». adelaidezoo.com.au.
  42. «Baby Quokka Makes Debut at Adelaide Zoo». Northern Territory News. 2022 թ․ մարտի 15. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
  43. «Our Quokkas Have Arrived (1)». www.wildlifesydney.com.au.
  44. «Caversham Wildlife Park». Whiteman Park.
  45. Learmonth, Mark James; Sherwen, Sally; Hemsworth, Paul H. (2018 թ․ հուլիսի 1). «The effects of zoo visitors on Quokka (Setonix brachyurus) avoidance behavior in a walk-through exhibit». Zoo Biology (անգլերեն). 37 (4): 223–228. doi:10.1002/zoo.21433. hdl:11343/284165. ISSN 1098-2361. PMID 29992613.
  46. «Wildlife photographer Suzana Paravac's photo of a quokka nibbling leaf into heart captivates Instagrammers». The West Australian. 2019 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
  47. 47,0 47,1 Jones, Ann (2016 թ․ հոկտեմբերի 17). «Quokka smiles mask pain on Rottnest Island». ABC. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
  48. Rintoul, Caitlyn (2019 թ․ հոկտեմբերի 20). «Shawn Mendes becomes latest celeb to rack up Instagram likes with quokka selfie at Rottnest». The West Australian. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.

Հավելյալ ընթերցանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քուոկա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քուոկա» հոդվածին։