Քորին Բեյլի Ռեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քորին Բեյլի Ռեյ
Corinne Bailey Rae B&W.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Corinne Bailey Rae
Ի ծնե անուն Քորին Ժակլին Բեյլի
Ծնվել է փետրվարի 26, 1979(1979-02-26) (39 տարեկան)
Լիդս, Անգլիա
Երկիր Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ժանրեր ջազ, սոուլ, R&B, փոփ
Մասնագիտություն երգչուհի, կիթառահար, երգահան
Գործիքներ վոկալ, կիթառ
Գործունեություն 2005 - ներկա
Լեյբլ EMI, Capitol, Virgin
Շրջանավարտ Լիդսի համալսարան
Կայք corinnebaileyrae.net
Հայտնի գործիքներ

Քորին Բեյլի Ռեյ (Corinne Bailey Rae, ի ծնե Քորին Ժակլին Բեյլի՝ Corinne Jacqueline Bailey, փետրվարի 26, 1979(1979-02-26)[1], Լիդս, Արևմտյան Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երգչուհի, կիթառահար, երգահան, ով կատարում է երգերը սոուլ ոճով, ջազի և ինդի- ու ալտերնատիվ ռոքի էլեմենտներով[2]: Առաջնաելույթային «Corinne Bailey Rae» ալբոմը թողարկվել է 2006 թվականին, զբաղեցրել է գլխավոր դիրքերը «UK Album Chart»-ում[3] և նրան բերել համաշխարհային ճանաչում, իսկ երկրորդ ալբոմը (The Sea, #5 UK[3]) անվանակարգվել է «Mercury Prize 2010» մրցանակաբաշխությանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քորին Բեյլին ծնվել է 1979 թվականի փետրվարի 26-ին Անգլիայի Լիդս քաղաքում, Արևմտյան Հնդկաստանի գաղթականի և անգլուհու ընտանիքում։ Փոքր տարիքից Քորինը հետաքրքրված էր երաժշտությամբ՝ սկզբում նվագում էր ջութակի վրա, ապա ունեցավ էլեկտրոկիթառ։ Ոգեշնչվելով L7, Veruca Salt և այլ 1990-ականների կանացի ալտերնատիվ ռոք բենդերից՝ Քորինը հիմնեց իր ռոք բենդը՝ Helen, որը մեծ ճանաչում ունեցավ, բայց այդքան էլ մեծ պոտենցիալ չուներ և դրա պատճառով փլուզվեց[2]:

Բեյլին ընդունվեց Լիդսի համալսարան, որտեղ ուսումնասիրում էր անգլերեն գրականությունը։ Այդ ժամանակ էլ սկսեց գրել երգեր՝ օգտագործելով ջազի և սոուլի էլեմենտները։ 2006 թվականին պայմագիր է կնքել EMI լեյբլի հետ և թողարկել առաջնաելույթային ալբոմը։ «Corinne Bailey Rae» ալբոմը գլխավորել է բրիտանական հիթ շքերթների դիրքերը, հասել է 4-րդ տեղը «Billboard 200»-ում և երգչուհուն բերեց 4 Գրեմիի անվանակարգումներ։ Մեկ տարի անց թողարկվեց այդ ալբոմի ավելի լայնածավալ տարբերակը՝ «Corinne Bailey Rae — Special Edition» անունով, որը ներառում էր նրա Լոնդոնի ու Նյու Յորքի համերգների CD/DVD սկավառակները։ 2010 թվականին թողարկել է իր երկրորդ «The Sea» ալբոմը, որի երգերը գրել է զգացմունքների ազդեցության ներքո, որոնք կապված էին կորուստների հետ՝ ամուսնու մահվան, Ջեյսոն Ռեյի և Haggis Horns խմբի սաքսոֆոնիստի հետ[2]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006՝ Corinne Bailey Rae
  • 2010՝ The Sea

Մինի ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011՝ The Love EP

Համերգային ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007՝ Live in London & New York (CD + DVD)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 «Corinne Bailey Rae»։ Allmusic։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-04-ին։ Վերցված է 2011-06-19 
  3. 3,0 3,1 «Corinne Bailey Rae. UK Charts.»։ www.chartstats.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-04-ին։ Վերցված է 2011-06-19