Քիմիա Ալիզադե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քիմիա Ալիզադե
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝թեքվանդոյի մարզիկ
Երկիր՝ Իրան
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 10, 1998(1998-07-10)[1] (25 տարեկան)
Ծննդավայր՝Քարաջ, Թեհրանի նահանգ, Իրան
1,8 ± 0,01 մետր
Քաշ՝69 կիլոգրամ

Քիմիա Ալիզադե Զենուրին (պարս.՝ کیمیا علیزاده زنوزی. հուլիսի 10, 1998(1998-07-10)[1], Քարաջ, Թեհրանի նահանգ, Իրան), իրանցի թաեքվոնդոիստուհի։ 2016 թվականի Օլիմպիական խաղերում նվաճելով «բրոնզ»՝ նա դարձել է իր երկրի պատմության մեջ առաջին կին օլիմպիական մեդալակիրը[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիան ծնվել է Քարաջում, ազարիների ընտանիքում[4]։ Նրա հայրը Թավրիզի մոտ գտնվող Զոնուզից է, իսկ մայրը՝ Արդաբիլից[4]։ Մինչև 2016 թվականի օլիմպիական խաղերը նրա ազգանունը սխալմամբ գրվել է Զենուրին։

Արտագաղթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարին Ալիզադեն որոշել էր լքել Իրանը և տեղափոխվել եվրոպական երկրներից մեկը։ Մարզուհու հեռանալու մասին առաջինը հայտնել Է իրանական ISNA լրատվական գործակալությունը, որից հետո աղջիկը հաստատել է իր արտագաղթի մասին լուրերը «Instagram» ցանցում[5]։ Ալիզադեն նման արարքի պատճառ է համարել միջազգային ասպարեզում Իրանի համար ելույթ ունենալիս ազատության բացակայությունը։ Նրա խոսքով՝ «նա միշտ պետք է կրկներ այն բառերը, որոնք իրեն ցույց էին տալիս և կրեր այն հագուստը, որը հրամայել էին»[6]։

Այնուամենայնիվ, Ալիզադեն ծրագրում է մասնակցել 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերին և քննարկում է դրանցում Գերմանիան ներկայացնելու հնարավորությունը[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/130586
  2. 2,0 2,1 BBC 100 Women 2019: Who is on the list this year? // BBC News Online — 2019.
  3. «علیزاده اولین زن مدال‌آور ایران در المپیک شد» (պարսկերեն). BBC. 2016 թ․ օգոստոսի 19. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
  4. 4,0 4,1 «در خندوانه کیمیا علیزاده چه گذشت؟». ورزش سه (պարսկերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 10-ին.
  5. «Единственная иранская олимпийская медалистка покинула страну». НТВ. 2020 թ․ հունվարի 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  6. «Единственная иранская олимпийская медалистка уехала из страны». Радио Свобода. 2020 թ․ հունվարի 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  7. «Iran's Alizadeh training in Dutch city after defecting: coach» (անգլերեն). France 24. 2020 թ․ հունվարի 13. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  8. «Iran Olympian, Defector Would Be 'Happy To Compete For Germany'» (անգլերեն). Radio Liberty. 2020 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմիա Ալիզադե» հոդվածին։