Քիմիական սինթեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քիմիական սինթեզ, բարդ նյութերի նպատակադրված ստացումն ավելի պարզ նյութերից։ Հիմնված է սինթեզվող նյութի կառուցվածքի և ելանյութերի ռեակցիոնունակության ու կառուցվածքի իմացության վրա։

Քիմիական սինթեզի օգնությամբ հաստատվում են բարդ միացությունների մոլեկուլի կառուցվածքի հետազոտման արդյունքները։ Սովորաբար իրականացվում է մի քանի, իրար հաջորդող քիմիական ռեակցիաների (փուլերի) միջոցով։

Քիմիական սինթեզի եղանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիական սինթեզի եղանակները մշակվեցին մոլեկուլի կառուցվածքի պարզաբանման ուղղությամբ տարվող հետազոտություններին զուգընթաց (21 դարի սկիզբ)։ Իրականացվեցին օրգանական նյութերի առաջին սինթեզները (թրթնջկաթթու, 1824, և միզանյութ, П28)։ Ավելի ուշ ցույց տրվեց բուսական և կենդանական ծագում ունեցող ավելի բարդ նյութերի սինթեզի հնարավորությունը, սինթեզվեցին ինդիգոն (1870), կամֆորան (H89), այնուհետև որոշ ածխաջրեր, ամինաթթուներ և պեպտիդներ։ Նշված նյութերի սինթեզը հնարավոր դարձավ նրանց բաղադրության, հատկությունների և կառուցվածքի ուսումնասիրությունների, քիմիական վերլուծության օրգանական և ֆիզիկաքիմիական եղանակների զարգացման շնորհիվ։

Սինթեզվեցին ատրոպինը, կոկաինը, պէլարգոնիդինը և այլն (20 դարի 20-ական թվականներ)։ Այնուհետև բուռն զարգացում ստացան ստերոիդների, ալկալոիդների, վիտամինների, հակաբիոտիկների, բազմաշաք բների, պեպտիդների և նուկլեինաթթուների սինթեզի ուղղությամբ տարվող աշխատանքները։

Սինթեզված նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռ․ Պ․ Վուդվորդը սինթեզեց քինինը (1944), կորտիզոնը (1951), ռեզերպինը (1956), քլորոֆիլը (1960), տետրացիկլինը (1962), վիտամին 13-ից 2-ը և այլ նյութեր։ Գենետիկական կոդի վերծանման ուղղությամբ տարված հետազոտությունների շնորհիվ ամերիկացի կենսաքիմիկոս Հ․ Դ․ Զորանան սինթեզեց պարզագույն գեներ և մոնոնուկլեոտիդների ալանինային փոխադրական ՌՆԹ-ին համապատասխանող հաջորդականություն ունեցող 72-անդամանի բազմանուկլեոտիդ (1970

Քիմիական սինթեզի եղանակների ստեղծումը և նրանց կատարելագործումը հնարավոր դարձրին իրականացնել բազմաթիվ անօրգանական և հատկապես օրգանական նյութերի սինթեզը։

Օրգանական սինթեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրգանական սինթեզի զարգացումն ընթանում է պոլիմերների, սինթետիկ վառելանյութի, ներկանյութերի, օծանելիքի արտադրության, բժշկության, սննդարդյունաբերության, գյուղատնտեսության մեջ օգտագործվող կենսաբանորեն ակտիվ նյութերի սինթեզի մշակման ուղղությամբ։ Կարևոր են քիմիայի տեսության և բնական բարդ նյութերի մոլեկուլի կառուցվածքի հետազոտման ճշտությունն արտացոլող սինթեզները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]