Ջեմայմա Քըրք
Ջեմայմա Քըրք | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 26, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր՝ | Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, նկարչուհի, կինոդերասանուհի և կինոռեժիսոր |
IMDb։ | ID 3733434 |
Ջեմայմա Քյորք (անգլ.՝ Jemima Kirke, ապրիլի 26, 1985, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլո-ամերիկացի նկարչուհի և դերասանուհի։ Առավել հայտնի է «Աղջիկներ» հեռուստասերիալում (2012-2017) Ջեսսայի դերով։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեմայմա Քյորքը ծնվել է 1985 թվականի ապրիլի 26-ին, Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում` թմբկահար Սայմոն (ծնված 1949 թվականին)[1] և Լորեյն Քյորքերի ընտանիքում։ Մայրը «Geminola» վինտաժային բուտիկի սեփականատերն է, որը հագուստ է տրամադրել «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալին։ Ջեսսան «Աղջիկներ» սերիալի առաջին եթերաշրջանի վերջում` իր հարսանիքի տեսարանի ժամանակ, կրել է այդ բուտիկի զգեստը։ Ջեմայման ունի երկու քույր` Դոմինո և Լոլա Քյորքերը, Դոմինոն երգչուհի է, իսկ Լոլան` դերասանուհի։
Չնայած, որ Ջեմայման ծնվել է Անգլիայում, նա մեծացել է Նյու Յորքում։ Բրուքլինի «Սուրբ Էննի դպրոցում» ուսման ժամանակ Քյորքը ծանոթացել և ընկերացել է ներկայումս ռեժիսոր Լենա Դանհեմի հետ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին տեղի է ունեցել Ջեմայմայի առաջնելույթը` որպես հնչյունավորող դերասանուհի։ «Ժպիտ` տեսախցիկի համար» ֆիլմում հնչյունավորել է երկվորյակ երգչուհու։
2010 թվականին Ջեմայման ռեժիսոր ընկերուհու` Լենա Դանհեմի «Մատնաչափ կահույք» ֆիլմում խաղացել է Շառլոտայի դերը[2], որի համար առաջադրվել է «Գոթեմ» մրցանակի։ Քյորքը ֆիլմում նկարահանվել է անվճար, քանի որ արտադրության ժամանակ գումարը չի բավականացրել։ Չնայած, որ ֆիլմը շահութաբեր է եղել, Ջեմայմային չեն վճարել[3]։
2011 թվականին Քյորքը նկարահանվել է իր ընկերոջ` «Rival Schools» խմբի «Wring It Out» երգի տեսահոլովակում։
2012 թվականից Ջեմայման «Աղջիկներ» հեռուստասերիալում խաղացել է Ջեսսա Յոհանսոնի դերը[4]։ Այն դարձյալ Լենա Դանհեմի ռեժիսորական աշխատանքն է։
Ջեմայման իրեն ավելի շատ նկարչուհի է համարում, քան դերասանուհի` չնայած իր բոլոր դերերին։ Ռոդ Այլենդի դիզայնի դպրոցում ստացել է արվեստի բակալավրի աստիճան։ 2011 թվականին տեղի է ունեցել նրա` «Կարճ պատմություն» ցուցահանդեսը[5]։
2017 թվականին նկարահանվել է Զեյն Մալիկի «Dusk till Dawn» երգի տեսահոլովակում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Քյորքն աբորտ է արել[6]։
2009 թվականին Ջեմայման ամուսնացել է փաստաբան Մայքլ Մոսբերգի հետ, որից ունի երկու երեխա` դուստրը` Ռաֆայելա Իզրիել Մոսբերգը (ծնված 2010 թվականի հոկտեմբերին) և որդին` Մեմֆիս Քյորք Մոսբերգը (ծնված 2012 թվականի նոյեմբերի 20-ին)։ 2017 թվականի հունվարին հայտնի է դարձել, որ Քյորքը և Մոսբերգը 2016 թվականի ամռանն ամուսնալուծվել են։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2005 | ֆ | «Ժպիտ` տեսախցիկի համար» | Smile for the Camera | երկվորյակ երգչուհի (հնչյունավորում) |
2010 | ֆ | «Մատնաչափ կահույք» | Tiny Furniture | Շառլոտա |
2012 | ս | «Աղջիկներ» | Girls | Ջեսսա Յոհանսոն |
2017 | ֆ | «Փոքր ժամացույցները» | The Little Hours | Մարթա |
2018 | ֆ | «Այս բոլոր փոքրիկ ակնթարթները» | All These Small Moments | Օդեսսա |
2018 | ֆ | «Ոչ միասին» | Untogether | Անդրեա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Interviews & Reviews — Simon Kirke Official Website». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Miller, Julie (2012 թ․ ապրիլի 9). «Q&A: Girls Co-Star Jemima Kirke on Tattooing Lena Dunham and Playing It Cool Through Her Awkward Phase». Vanity Fair. Վերցված է 2012 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «The Art of Being 'Girls' Co-Star Jemima Kirke». Speakeasy. 14.03.2012.
- ↑ Rosen, Christopher (2012 թ․ ապրիլի 23). «Jemima Kirke, 'Girls' Star, On Periods, Collaborations And Sex Scenes». HuffPost. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Skylight Projects». Artslant. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ 23 Celebrities Who Have Shared Their Abortion Stories to Help End the Stigma
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեմայմա Քըրք» հոդվածին։ |
|
- Ապրիլի 26 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Անգլիացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի նկարչուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Բրիտանացի նկարչուհիներ
- 21-րդ դարի բրիտանացի դերասանուհիներ
- Ամերիկացի արվեստագետներ
- 21-րդ դարի կին արվեստագետներ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով