Վինտաժ հագուստ
Վինտաժային հագուստ, ընդհանուր տերմին է, որը կիրառվում է նոր կամ երկրորդ ձեռքի հագուստների համար, որոնք ստեղծվել են նախորդ դարաշրջանի ոճով։ Այս բառակապակցությունը նաև օգտագործվում է մանրածախ աութլետների (outlet) դեպքում։
Սահմանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր առմամբ 1920-ականներից առաջ ստեղծված հագուստը համարվում է անտիկ, իսկ 1920-ականներից հետո և մինչև 20 տարի առաջ այսօրը ստեղծված հագուստը համարվում է վինտաժային։ Սովորաբար ռետրո կամ վինտաժ ոճի հագուստ է համարվում նախորդ դարաշրջանի ոճով նախագծված հագուստը։ Վերարտադրական ոճը նոր ստեղծված, սակայն հին հագուստեղենի ոճով հագուստն է։ Վերջին ժամանակներս ստեղծվող հագուստը սովորաբար կոչվում է մոդեռն կամ ժամանակակից նորաձևություն։ Վինտաժ ոճի հագուստների մեծ մասը նախկինում կրել են, սակայն փոքր մաս կա, որը դեռևս նոր է։ Այս հագուստները հաճախ հին պահեստային հագուստներ են և համարվում են ավելի արժեքավոր, քան նրանք, որոնք մի ժամանակ կրել են (օրիգինալ պիտակներով հագուստեղեն)։ Վինտաժ հագուստները արտադրվում են առևտրականների կողմից կամ ձեռագործ(handmade)։
Չափսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հագուստների չափսերի փոփոխության պատճառով, Միացյալ Նահանգներում վինտաժ ոճի հագուստի չափսերը ավելի փոքր են, քան ժամանակակից հագուստների համապատասխան չափսերը։ Օրինակ 1970-ականների հագուստը, որը համարվում է միջին չափսի (M) կարող է համապատասխանել 2010 թվականի չափազանց փոքր (XS) չափսին։ Քանի որ մարմնեղությունը համեմատաբար անհամապատասխան է 1980-ականներին, այդ իսկ պատճառով մեծ չափսերը սովորաբար հազվադեպ են հանդիպում։
Մանրածախ շուկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վինտաժ հագուստները կարելի է գնել երկրորդ ձեռքի հագուստի խանութներից, ավտոտնակներում կազմակերպվող վաճառքի ժամանակ, փոքրիկ շուկաներում, հնաոճ իրեր վաճառող խանութներում, կալվածքների վաճառքների ժամանակ, աուկցիոններին, վինտաժային հագուստի համար նախատեսված խանութներում և վինտաժ նորաձևության ժամանակ, տեքստիլային տոնավաճառներում։ Առաջին տոնավաճառներից մեկը, որը բացվեց սպասարկելու համար վինտաժային ժամանակակից հագուստի պահանջարը, "Ֆրոք մի"-ն է (Frock Me!)։ Տոնավաճառը գործում է ամեն տարի կանոնավոր կերպով Չելսիում, ինչպես նաև Բրայթոնում։ Վինտաժ հագուստ երբեմն նաև կարելի է ձեռք բերել տարիքով ավելի մեծ ընկերներից և բարեկամներից։ Միացյալ Նահանգներում սովորաբար վինտաժ հագուստի խանութներ կարելի է գտնել համալսարանական քաղաքներում։ Էական խնդիր է չափսը. Միացյալ Նահանգներում բնակչության մեծամասնությունը դժվարությամբ է գտնում իրենց չափսերին համապատասխանող վինտաժային հագուստ։ Մի շարք վինտաժային հագուստի խանութները, բացի այն որ վաճառում են, նաև հասարակությունից գնում են աքսեսուարներ և հագուստեղեն։ Ինտերնետի ի հայտ գալը բավական օգուտ բերեց վինտաժային հագուստի բնագավառին։ Ինտերնետի միջոցով հեշտացվեց բավական դժվար գտնվող իրերի ձեռք բերումը։ Նմանատիպ հագուստ ձեռք բերել կարելի է առցանց աուկցիոններից (eBay), բազմաբնույթ իրեր վաճառող կայքերից (Etsy), վինտաժ հագուստ վաճառող առցանց խանութներից։ Գները հաճախ ավելի էժան են լինում, քան համապատասխան որակ ունեցող նոր հագուստներինն է։ 2012 թվականի տվյալներով Միացյալ Նահանգներում վինտաժային հագուստների մեծամասնությունը վաճառվել է 10-100 ամն դոլլարի սահմաններում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վինտաժ հագուստի պահանջարկը աճեց 1990-ականներին։ Նմանատիպ աճը տեղի ունեցավ մեծ մասամբ աճող տեսանելիության շնորհիվ. վինտաժային հագուստ կրում էին մոդելները և հայտնիները՝ Ջուլիա Ռոբերտս, Ռենե Զելվեգեր, Տատյանա Սորոկկո, Քեյթ Մոսս և այլք[1][2]։ Ինչպես նաև մեծ հետաքրքրություն կար շրջակա միջավայրի կայունության մեջ՝ վերաօգտագործելու, վերամշակելու և վերանորոգելու առումով։ Երբեմն վինտաժային իրերը վերանորոգվում էին՝ ասենք փոխելով զգեստի փեշերը կամ այլ մասերը՝ ավելի ժամանակակից տեսք հաղորդելու համար։ Վինտաժային հագուստի վերաբերյալ հետաքրքրություն մտցրեցին նաև տարբեր ենթամշակութային խմբերի ներկայացուցիչներ (օրինակ՝ սվինգ պարարվեստի ներկայացուցիչներ)։ Ֆինլանդիայում վինտաժային ասպարեզը սերտաճեց պաշտոնապես ընդունված ասոցիացիայի կամ շահույթ չհետապնդող կազմակերպության՝ Ֆինտաժի։
Շուկայական միտումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին տարիներին առաջին անգամ վինտաժային հագուստը համարվեց որպես շոշափելի ակտիվ (արժեք ունեցող իր)։ Բարձր կամ ցածր ինֆլյացիայի ժամանակ շոշափելի ակտիվները միտում ունեն գերազանցելու ֆինանսական ակտիվներին, որը հաճախ արժեզրկվում է ի դեմս բարձր ինֆլյացիայի։ Խթանող ուժը գնային նշարկման փուլում իրական տոկոսադրույքների մակարդակն ու ուղղությունն է։ Սկզբում նավթը, այնուհետև աշխատավարձերը, իսկ հետո էլ ընդհանուր ինֆյացիան գլուխ բարձրացրին։ Այժմ թղթադրամները և շոշափելի այլ ակտիվները պետք է գերազանցեն ֆինանսական ակտիվները, ինչպես տեղի ունեցավ 1973-1981 թվականներին։ Եթե հոսանքը մեկ անգամ գալիս է, ապա միտումը պետք է շարունակվի տարիներով և ոչ թե ամսով կամ մի քանի շաբաթով։ Թանկարժեք իրերի և վինտաժային հագուստների կոլեկցիոներները կարող են վստահ լինել, որ հետագա տարիների ընթացքում հաջողությունը իրենց կուղեկցի։ Վինտաժային հագուստները կարելի է համարել ներդրում և ակտիվ։ Ուստի գնորդը պետք է տեղեկանա, որ գնում է վերարտադրված կամ օրիգինալ իր։ Հավաքածուները (անտիկ կահույք, վինտաժային հագուստ, թանկարժեք իրեր և այլն) համարվում են շոշափելի ակտիվներ։ Շոշափելի ակտիվներ են նաև ոսկյա և արծաթյա թանկարժեք իրերը, անշարժ գույքը և այլն։ Ֆինանսական ակտիվները ներկայացնում են ներդրվող ակտիվների մեկ այլ հիմնական կատեգորիա։ Ֆինանսական ակտիվների օրինակներ են՝ բաժնետոմսերը, պարտատոմսերը, գրավաթղթերը, բանկային դեպոզիտները։ Սակայն էլեկտրոնային վճարային համակարգերի շնորհիվ կոլեկցիոներները կարող են ավելի արդյունավետ գնումներ կատարել առցանց։ Վինտաժային հագուստները, որոնք նախագծվել են հետևյալ հայտնի դիզայներների կողմից, շատ ընդունված են և պահանջարկ ունեն՝ Մարկ Ջեյքոբս, Կոկո Շանել, Մարիանո Ֆորտունի, Ժան Պաքուին, Քրիստիան Դիոր, Էմիլիո Պուչի, Իվ Սեն Լորան, Պիեռ Կարդեն, Ջորջիո Արմանի,Վիվիեն Ուեսթվուդ, Վերսաչե, Ժան Պոլ Գոտյե և այլք։ Վինտաժային իրի արժեքի մեջ կարևոր նպաստող գործոն կարող է լինել դրա սկզբնաղբյուրը։ Ինչպես ամեն ինչի դեպքում, այս անգամ էլ կոլեկցիոներները ևս արժեքավորում են իրի նախնական պատմությունը՝ ով է կրել տվյալ իրը և ինչ դեպքերում է այն կրել։ ի շնորհիվ աճող պահանջարկի, այժմ դժվար է դառնում գտնել 1950-ականների հագուստներ։
Վինտաժ ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորաձևությունը իր ամբողջ պատմության ընթացքում միշտ օրինակ է վերցրել իր նախորդ դարաշրջանի նորաձևությունից։ Վինտաժային հագուստը պահանջարկ ունի ի շնորհիվ այն փաստի, որ ստեղծվել է նախորդ դարաշրջանում։ Բացի այդ, արժեքավոր իրերը ստեղծվում են մեկ անգամ։ Օրիգինալ վինտաժային ոճին նմանվող իրեր մեծ մասամբ ստեղծվում են Չինաստանում։ Օրինակ 1990-ականներին նորաձև պարզ զգեստները նման էին 1930-ականների զգեստներին, սակայն ուշադիր զննելով, կարելի է տեսնել, որ 90-ականներին ստեղծված զգեստները միայն արտաքուստ նման են իրական զգեստներին։ Այս ոճը կոչվում է "Վինտաժ ոճ", "Վինտաժից ոգեշնչված" կամ "Վինտաժային վերարտադրություն"։ Սա հարմար տարբերակ է նրա համար, ում դուր է գալիս հին ոճը, սակայն նախընտրում է ժամանակակից մեկնաբանությունը։ Վաճառողների կարծիքով այս տարբերակը նպաստավոր է գնորդների համար, քանի որ այս հագուստները հաճախ հասանելի են իրենց բոլոր չափսերով, գույներով և գործվածքներով և ավելի էժան գնով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Conway, Susannah. «Best (and worst) Oscar Dresses». Daily Mail. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Pratt, Dayne. «A Fashion Icon with a Wardrobe to Back it Up». 944 Magazine. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 17-ին.
Լավագույն և վատթարագույն զգեստները Օսկարի արարողության ընթացքում։ Daily Mail 944 Ամսագիր(չաշխատող հղում)