Լոլա Քըրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լոլա Կյորկից)
Լոլա Քըրք
անգլ.՝ Lola Kirke
Ծնվել էսեպտեմբերի 27, 1990(1990-09-27) (33 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲարդ Քոլեջ և Սուրբ Էննի դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և դերասանուհի
Ծնողներհայր՝ Simon Kirke?
Պարգևներ և մրցանակներ
lolakirkemusic.com

Լոլա Քըրք (անգլ.՝ Lola Kirke սեպտեմբերի 27, 1990(1990-09-27), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլո-ամերիկացի դերասանուհի և հեղինակ-կատարող, որը ծնվել է Լոնդոնում, սակայն 5 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Նյու Յորք[1]։ Նրա մայրը եղել է Geminola վինատաժ հագուստի բուտիկ սեփականատեր, իսկ հայրը՝ Սայմոն Կյորկը՝ ռոք խմբի նախկին թմբկահար։ Լոլան ունի երկու քույր՝ դերասանուհի Ջեմայմա Քյորքը[1] և երգչուհի Դոմինոն։ 2012 թվականին ավարտել է Բարդ քոլեջը և հաջորդ տարի հայտնվել է «Հազվագյուտ ծաղիկներ» ֆիլմում, ինչպես նաև առաջնաելույթ է ունեցել հեռուստատեսությունում «Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում» ֆիլմի էպիզոդում[2]։

2014 թվականին Քըրքը սկսել է խաղալ Amazon-ի «Մոցարտը ջունգլիներում» սերիալի գլխավոր դերերից մեկը, որի համար արժանացել է քննադատների գովասանքին[3]։ Նաև 2014 թվականին ոչ մեծ դերով հայտնվել է «Կորածը» ֆիլմում, ապա էական դերեր է ստացել Գրետա Գերվիգի «Տիկին Ամերկա» և «Ընկածները» ֆիլմերում[1][4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2010 Դրոշի գրավումը Capture the Flag Թեսա Շանլիգ
2010 Լավագույն մարդը The Best Man Անաբել
2011 Եվս մեկ երջանիկ օր Another Happy Day Չարլի
2013 Հազվագյուտ ծաղիկներ Flores Raras Մարգարետ
2013 Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում Law & Order: Special Victims Unit Գաբի Շոու «Traumatic Wound» Էպիզոդ
2014 Մնացորդը The Leftovers Հեյլի «Pilot» Էպիզոդ
2014 Կորածը Gone Girl Գրետա
2014 Երկրաբան Geomancer Կոր Չայլդ
2014—2018 Մոցարտը ջունգլիներում Mozart in the Jungle Հեյլի Կանոնավոր դեր
2015 Տիկին Ամերիկա Mistress America Թրեյսի
2016 Ընկածները Fallen Փեն
2016 Ինքնակամ վտարում AWOL Ջոի
2017 Մենա Mena

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • EP (2016)
  • Heart Head West (2018)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 James Rickman (20 мая 2014). «LOLA KIRKE (YES, JEMIMA'S SIS) IS ON THE VERGE OF BREAKING OUT». Paper Magazine. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  2. Ashley Baker (19 сентября 2014). «Lola Kirke: No Sisterly Shadow». The New York Times. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  3. Brendan J. O'Reilly (30 декабря 014). «'Mozart in the Jungle' Star Lola Kirke Is an Actor to Watch». Dan's Papers. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  4. Kevin Jagernauth (8 декабря 2014). «First Look: Noah Baumbach's 'Mistress America' Starring Greta Gerwig, Plot Details Revealed». Indiewire. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոլա Քըրք» հոդվածին։