Քերոբ Սողոմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քերոբ Սողոմոնյան
Ծնվել էհուլիսի 29, 1951(1951-07-29)
ԾննդավայրՉալթր, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 18, 2022(2022-05-18) (70 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՕդեսայի գեղարվեստական ուսումնարան (1971)
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն և Ռուսաստանի նկարիչների միություն

Քերոբ Ծառուկի Սողոմոնյան (հուլիսի 29, 1951(1951-07-29), Չալթր, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 18, 2022(2022-05-18), Մոսկվա, Ռուսաստան), հայազգի նկարիչ։ ԽՍՀՄ նկարիչների (1987), Ռուսաստանի նկարիչների միության անդամ (1987)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1951 թվականի հուլիսի 29-ին, Ռոստովի մարզի Չալթր գյուղում։ 1971 թվականին ավարտել է Մ. Բ. Գրեկովի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1974 թվականից սկսած կարճ ժամանակում տիրապետել է ճարտարապետ ռեստավրատորի, յուղաներկային գեղանկարչի և սրբապատկերներ վերականգնողի մասնագիտությանը։

1978 թվականին՝ Մոսկվա մեկնելուց հետո, աշխատել է որպես տանիքագործ և միայն 1986 թվականին, ընկերների պնդմամբ, որոշել է մասնակցել 16-րդ, ապա 17-րդ Երիտասարդական ցուցահանդեսներին։

1985 թվականից ակտիվորեն մասնակցել է հայրենական և արտասահմանյան ցուցահանդեսների Փարիզում, Թուլուզում, Ժնևում, Մադրիդում և այլն[2]։ 1991 թվականից սերտորեն համագործակցել է «LES OREADES» պատկերասրահի հետ, որը ցուցադրել է նկարչի ստեղծագործությունները Ռուսաստանում և արտերկրում։

Սողոմոնյանի անհատական ցուցահանդեսներն անցկացվել են 1994, 1996 թվականներին։ Նրա աշխատանքները գտնվում են Ռուսաստանի և արտասահմանյան երկրների մասնավոր հավաքածուներում (Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Կանադա, ԱՄՆ, Շվեյցարիա, Գերմանիա, Նոր Զելանդիա), ինչպես նաև Դոլորես Թոմաս թանգարանում (Մադրիդ)[3]։

Մահացել է 2022 թվականի մայիսի 18-ին, Մոսկվայում[4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рязанов В.В. От первого приюта до наших дней. Из истории изобразительного искусства Нахичевани-на-Дону. – Ростов-на-Дону: Изд-во ООО «Ковчег», 2011, С. 117

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Согомонян Кероп Дзарукович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 26-ին.
  2. «Согомонян Кероп». gallerynazarov.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 26-ին.
  3. «Согомонян Кероп (Sogomonyan Kerop) (1951- 2022) - Каталог художников | Художники | Московские Живописцы». www.moscow-painters.ru. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 26-ին.
  4. «Памяти ушедших от нас во 2-м квартале 2022 года | СОГОМОНЯН Кероп Дзарукович (1951-2022)». www.donvrem.dspl.ru. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 26-ին.