Քևին Բիշոփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քեվին Բիշոփից)
Քևին Բիշոփ
Ծննդյան թիվ՝հունիսի 18, 1980(1980-06-18)[1] (43 տարեկան)
Ծննդավայր՝Orpington, Բրոմլի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասան, կատակերգու, սցենարիստ, թատրոնի դերասան, երաժիշտ և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 0084107

Քեվին Բիշոփ (անգլ.՝ Kevin Bishop, հունիսի 18, 1980(1980-06-18)[1], Orpington, Բրոմլի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան և կատակերգու։ Առավել հայտնի է որպես «Քեվին Բիշոփ շոուի» հեղինակ և հաղորդավար, «Մապետների գանձերի կղզի» ֆիլմում Ջիմ Հոքինսի դերակատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեվին Բիշոփը ծնվել է 1980 թվականի հունիսի 18-ին։ Մանուկ հասակում սկսել է ակտիվորեն նկարահանվել հեռուստասերիալներում։ Նրա առաջին ելույթը հեռուստատեսությամբ Սեմ Սփալդինգի դերն էր «Grange Hill» հեռուստասերիալում։ Հետագայում աչքի է ընկել «Լուռ վկա» ֆիլմում խուլիգան Բեն Քուեյլի դերով և «Իմ ընտանիքը» սիթքոմում հիմար Բրայենի մի քանի դրվագով։ Բիշոփի առաջին իրապես հայտնի և նշանակալից դերը Ջիմ Հոքինսի դերն էր «Մապետների գանձերի կղզի» ֆիլմում, որի համար նա առաջադրվել է «Սատուրն» և «Երիտասարդ դերասան» մրցանակին։ Քեվինի հաջորդ հաջողակ նախագծերը ֆրանսիացի ռեժիսոր Սեդրիկ Կլապիշի «Իսպանուհի» և նրա սիքվել «Գեղեցկուհիներ» ֆիլմերում կատարած դերերն էին, ինչպես նաև աշխատանքը ռեժիսոր Սեմ Գարբարսկու հետ «Իրինա Պալմը դա ավելի լավ կանի» ֆիլմում[2], որն Բեռլինի կինոփառատոնում արժանացել է մրցանակի «Berliner Morgenpost» ամսագրի կողմից։ Քեվինը խաղացել է նաև կատակերգու Դադլի Մուրի դերը «Փիթ և Դադ․ Վերադարձ» ներկայացման մեջ, որը պատմում է Դադլի Մուրի և կատակերգու Պիտեր Կուկի անսովոր հարաբերությունների մասին։ Ներկայացումը ցուցադրվել է Էդինբուրգի Ֆրինջ փառատոնում 2005 թվականին, դրանից հետո՝ 2006 թվականի մարտին՝ Վեստ Էնդի Լեսթեր Սքվեր թատրոնում։

2007 թվականի օգոստոսի 2-ին Քեվինն առաջին անգամ հայտնվել է «Channel 4» հեռուստալիքի «Star Stories» կատակերգական շոուում՝ խաղալով Թոմ Քրուզի դերը «Being Tom Cruise» կատակերգական կարճամետրաժ ծաղրական ֆիլմում[3]։ Ընդհանուր առմամբ, Քեվինի «Աստղային պատմությունների» դերերի ցանկը ներառում է այնպիսի հայտնիների պարոդիաներ, ինչպիսիք են՝ Պիտեր Անդրե, Թոնի Բլեեր Սայմոն Քաուել, Պիտ Դոերթի, Մայքլ Դուգլաս, Նոել Էդմոնդս, Ալեքս Ֆերգյուսոն, Էլթոն Ջոն, Էնդրյու Լլոյդ Ուեբեր, Էվան ՄաքԳրեգոր, Ջորջ Մայքլ, Շոն Փեն, Բրեդ Փիթ, Քլիֆ Ռիչարդ, Ջասթին Թիմբերլեյք և Ռոբբի Վիլիամս։

2008 թվականին Քեվին Բիշոփը սկսել է իր սեփական նախագիծը։ «Քեվին Բիշոփի շոուի» վեց մասից կազմված առաջին եթերաշրջանը մեկնարկել է 2008 թվականի հուլիսի 25-ին «Channel 4» հեռուստալիքով, երկրորդը՝ 2009 թվականի հուլիսի 31-ին։ Քեվինի խոսքերով՝ «սա շողշողացող էսքիզային շոու է՝ հիմնված հեռուստաաշխարհի վրա» (անգլ.՝ a rapid-fire sketch show based on the world of telly)[4]։

2013 թվականին Բիշոփը նկարահանվել է Ռեբել Ուիլսոնի հետ «Շատ ուրախ երեկո» սիթքոմում։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
1996 «Մապետների գանձերի կղզի» Ջիմ Հոքինս
1997 «Լուռ վկան» (հեռուստասերիալ), սերիա 2 Բեն Քուեյլ
«Ընձուղտը երկնքում» (հեռուստասերիալ), սերիա 5 Նիկի Բենքս
2000 «Մեծ ավարտ» Քեվին
2002 «Իսպանուհի» Ուիլյամ
«Սիրո սնունդ» Պոլ Պորտեֆիլդ
2005 «Գեղեցկուհիներ» Ուիլյամ
2007 «Իրինա Պալմը դա ավելի լավ կանի» Թոմ
2011 «Հարսանեկան ջախջախում» Գրեհեմ
2012 «Չինական գլուխգործոց»

Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Պարգև Անվանակարգ Ֆիլմեր Արդյունքներ
1997 «Սատուրն» «Լավագույն երիտասարդ դերասան» «Մապետների գանձերի կղզի» անվանակարգ[5]
«Երիտասարդ դերասան» «Լավագույն կատարում գեղարվեստական ֆիլմում, առաջատար երիտասարդ դերասան» «Մապետների գանձերի կղզի» անվանակարգ[5]
2006 «Բրիտանական կատակերգական մրցանակ» «Լավագույն նորեկ» «Աստղային պատմություններ» անվանակարգ[6]
2008 «Բրիտանական կատակերգական մրցանակ» «Լավագույն նոր կատակերգություն» «Քեվին Բիշոփի շոու» անվանակարգ[7]
«BAFTA TV մրցանակ» «Լավագույն կատակերգական ծրագիր» «Աստղային պատմություններ» անվանակարգ[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. «Биография Кевина Бишопа». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 7-ին.
  3. Alan Jackson, «Kevin Bishop to launch own sketch show», The Times 19 July 2008.
  4. Интервью с Кевином Бишопом
  5. 5,0 5,1 Internet Movie Database staff (2009). «Awards for Kevin Bishop». Internet Movie Database. IMDb.com, Inc.
  6. «2006 British Comedy Awards results». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  7. «British Comedy Awards announced». ITV. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 7-ին.
  8. Internet Movie Database staff (2009). «Awards for "Star Stories"». Internet Movie Database. IMDb.com, Inc.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]