Անդրե Պիտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրե Պիտեր
Peter Andre 2.jpg
Ծնվել էփետրվարի 27, 1973(1973-02-27)[1][2] (47 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտությունհեղինակ-կատարող, բռնցքամարտիկ, երգիչ, գործարար և հեռուստահաղորդավար
Գործիքներվոկալ
ԼեյբլWarner Bros. Records
ԿրթությունBenowa State High School?
ԱմուսինKatie Price?
Կայքpeterandre.com
Peter Andre Վիքիպահեստում

Անդրե Ջեյմս Պիտեր[3] (հուն․՝ Πήτερ Άντρε), ճանաչված որպես Անդրե Պիտեր, հույն կիպրացի երգիչ, երգահան, բիզնեսմեն և հեռուստատեսային անձ։ Հատկապես հայտնի դարձավ «Խորհրդավոր աղջիկ» և «Ֆլավա» սինգլներով. հիմնականում Մեծ Բրիտանիայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեն ծնվել է 1973 թվականի փետրվարի 27-ին, Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի Հարոու արվարձանում։ Ծնողները եղել են հույն կիպրացիներ[4]։ 6 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Ավստրալիա։ Այնտեղ բնակվել են Քուինսլենդ (նահանգ)Գոլդ Քոսթ քաղաքում։ 1989 թվականին, 16 տարեկան հասակում մասնակցել է Հեյ հեյ Շաբաթ է վարիետե հեռուստաշոուին։ Հաճախել է Գոլդ Քոսթի Բենովայի անվան ավագ դպրոց։ Ժամանակավոր եղել է Եհովայի վկաներից[5][6]։ 2005 թվականի սեպտեմբերի 10-ին ամուսնացել է երգչուհի Քեթի Պրաիսի հետ, նրանք ունեցել են 2 զավակ, առաջնեկը ` տղան 2005 թվականին[7] և երկրորդ զավակը` աղջիկը 2007 թվականին[8]։ Կնոջ հետ ITV2 անգլիական ալիքում վարել է հաղորդում, որը կոչվել է Katie & Peter։ Սակայն Անդրեն պաշտոնապես ամուսնալուծվեց կնոջից 2009 թվականի սեպտեմբերի 8-ին[9]։ 2012 թվականին ամուսնանում է Էմիլի Մաքդոնագի հետ, և 2014 թվականի հունվարի 7-ին ծնվում է նրա երրորդ երեխան՝ Ամելիան[10] ։ Նույն թվականին հրապարակեց իր նոր սինգլը Kid, Պարոն պիբոդին և Շերմանը մուլտֆիլմի համար։ Հետագայում սինգլը ներառվեց Մեծ Գիշեր ալբոմի մեջ[11]։ Անդրեն վարել է մի շարք բրիտանական նախագծեր, նկարահանվել ավելի քան 10 ֆիլմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119446391 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Discogs — 2000.
  3. «OK! Magazine: First For Celebrity News :: Bios»։ OK! Magazine։ Վերցված է 2011 թ․ հունիսի 26 
  4. [1]
  5. http://www.theguardian.com/lifeandstyle/2014/feb/07/peter-andre-my-family-values
  6. http://www.standard.co.uk/showbiz/peter-andre-believes-he-has-a-guardian-angel-6361404.html
  7. Births England and Wales 1837–2006
  8. «Entertainment | Jordan decides on daughter's name»։ BBC News։ 2007-07-24։ Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 31 
  9. «Thank God it's over: Katie Price toasts her quickie divorce from Peter André with pink champagne»։ London: www.dailymail.co.uk։ սեպտեմբերի 9, 2009։ Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 9 
  10. Sarah Bull (հուլիսի 13, 2012)։ «Peter Andre's Mysterious Girl identified as 22-year-old student Emily MacDonagh»։ Daily Mail։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 22 
  11. Tina Campbell (2014-04-14)։ «Peter Andre launches Pledge Music campaign and new swing music album | Metro News»։ Metro.co.uk։ Վերցված է 2014 թ․ մայիսի 28