Քեն Թոմփսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քեն Թոմփսոն
անգլ.՝ Kenneth Thompson
Ken Thompson 02.jpg
Ծնվել է փետրվարի 4, 1943(1943-02-04) (75 տարեկան)
Ծննդավայր Օռլեան շրջան, Լուիզիանա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կրթություն Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Երկեր Յունիքս[1] և Belle[1]
Մասնագիտություն ծրագրավորող, Հաքեր և համակարգչային գիտնական
Աշխատավայր Բելլի լաբորատորիա և Գուգլ
Պարգևներ և
մրցանակներ
Թյուրինգի մրցանակ Տեխնոլոգիայի և նորարարության ասպարեզի ազգային մեդալ Հարոլդ Պենդերի մրցանակ IEEE Emanuel R. Piore Award Tsutomu Kanai Award Computer History Museum fellow Computer Pioneer Award ACM Software System Award IEEE Richard W. Hamming Medal և Japan Prize
Անդամություն ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ճարտարագիտական ազգային ակադեմիա
Ken Thompson Վիքիպահեստում

Քեն Թոմփսոն (անգլ.՝ Kenneth Thompson, փետրվարի 4, 1943(1943-02-04), Օռլեան շրջան, Լուիզիանա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), համակարգչային գիտության պիոներ, հայտնի է C ծրագրավորման լեզվի և UNIX օպերացիոն համակարգի ստեղծման գործում ունեցած ներդրման շնորհիվ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմփսոնը ծնվել է Նոր Օռլեանում (Ամերիկայի Միացյալ Նահանգներ): 1965 թվականին Բերկլիի Կալիֆոռնիայում համալսարանում ստացել է բակալավրի, իսկ 1966 թվականին՝ մագիստրոսի կոչում էլեկտրատեխնիկայի և ինֆորմատիկայի բնագավառում:

1960-ական թվականներին Թոմփսոնը և Դենիս Ռիտչին աշխատել են Multics օպերացիոն համակարգի վրա: Multics-ի ստեղծման ժամանակ Թոմփսոնն ստեղծել է Bon ծրագրավորման լեզու: Երկուսն էլ հեռացել են Multics նախագծից, քանի որ այն սկսել է դառնալ չափազանց բարդ: 1969 թվականին Bell Labs-ում Թոմփսոնն ու Ռիչին ստեղծել են UNIX օպերացիոն համակարգը: Այդ ժամանակ Թոմփսոնը նաև գրել է B ծրագրավորման լեզուն, որ դարձել է Դենիս Ռիտչիի C լեզվի նախորդը:

Թոմփսոնը մշակել է QED ծրագրի տարբերակ CTSS-ի համար, որը պարունակում է տեքստի որոնման կանոնավոր արտահայտություններ: QED-ը և Թոմփսոնի ed խմբագիրը (UNIX-ի ստանդարտ խմբագիր) նպաստում է սովորական արտահայտությունների ժողովրդականությունը, որոնք նախկինում համարվում էին գործիք (կամ խաղալիք) տրամաբանների համար: Կանոնավոր արտահայտությունները տարածում են ստացել UNIX-ի տեքստային մշակման ծրագրերում (ինչպես grep): Գրեթե բոլոր ծրագրերը, որոնք աշխատում են կանոնավոր արտահայտությունների հետ, ներկայում օգտագործում են Թոմփսոնի նշանակման տարբերակներից մեկը:

Ջոզեֆ Քոնդոնի (Joseph Condon) հետ միասին ստեղծել են ապարատային և ծրագրային ապահովում Belle-ի, համակարգչային շախմատի համար: Նա նաև գրել է էնդշպիլների ամբողջական ցանկը կազմելու ծրագիր 4, 5 և 6 կերպարների համար, որը թույլ է տալիս նրան կատարել լավ քայլեր, երբ հասնում են պահպանված դիրքի: Հետագայում շախմատի մասնագետ Ջոն Ռոյկրոֆտի (John Roycroft) օգնությամբ Թոմփսոնն իր ստացած առաջին արդյունքները տարածել է CD-ով:

Թոմփսոնի ծրագրավորման ոճն ազդել է ուրիշների վրա, հատկապես արտահայտությունների կրճատ և հստակ լինելու առումով:

2000 թվականի վերջերին Թոմփսոնը հեռացել է Bell Labs-ից: Աշխատել է Entrisphere, Inc-ում մինչև 2006 թվականը, ապա տեղափոխվել է Google, որտեղ մասնակցում է Go-ի ծրագրավորման լեզվի ստեղծմանը:

Մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 թվականի Թոմփսոնը և Ռետչին միասին ստացել են Էմանուել Պիորի մրցանակ:
  • 1983 թվականի Թոմփսոնը և Ռիտչին միասին ստացել են Թյուրինգի մրցանակ՝ օպերացիոն համակարգերի ընդհանուր տեսության մշակման և մասնավորապես UNIX-ի ստեղծման համար[2]:
  • 1989 թվականին Թոմփսոնը և Ռիտչին միասին ստացել են C&C Prize:
  • 1990 թվականի Դենիս Ռիտչիի հետ միասին պարգևատրվել է Ռիչարդ Հեմմինգի մեդալով «UNIX օպերացիոն համակարգի և C ծրագրավորման լեզվի ստեղծման համար»[3]:
  • Ստացել է «Համակարգչային տեխնիկայի մեդալ» (1994) Դենիս Ռիտչիի հետ միասին:
  • 1999 թվականի ապրիլի 27-ին Թոմփսոնը և Ռիտչին միասին նախագահ Բիլ Քլինթոնի կողմից ստացել են 1998 թվականի Ազգային մեդալ տեխնոլոգիայի բնագավառում ունեցած ձեռքբերումների համար UNIX օպերացիոն համակարգի և C ծրագրավորման լեզվի ստեղծման համար[4][5]:
  • 1999 թ. Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտը Թոմփսոնին շնորհել է Tsutomu Kanai առաջին մրցանակ UNIX-ի ստեղծման համար, որը տասնամյակներ շարունակ եղել է բաշխված համակարգերի աշխատանքի հիմնական պլատֆորմը[6]:
  • Հարոլդ Պենդերի մրցանակ (2003) Դենիս Ռիտչիի հետ միասին:
  • Ճապոնիայի մրցանակ (2011) Unix-համակարգերի ստեղծման գործում ունեցած ներդրման համար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]