Քենիլվորդ ամրոցի փլատակները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Քենիլվորդ ամրոցի փլատակները
Van der Hecht, Kenilworth.jpg
տեսակգեղանկար
նկարիչGuillaume Van der Hecht?
տարի1850
բարձրություն72±0,1 սանտիմետր
լայնություն96,5±0,1 սանտիմետր
ուղղությունռոմանտիզմ
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊետական Էրմիտաժ
հավաքածուՊետական Էրմիտաժ
https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/30033/ կայք

Քենիլվորդ ամրոցի փլատակները (ռուս.՝ Развалины замка Кенилворт), բելգիացի նկարիչ Գիլոմա վան դեր Հեխտի նկարը Էրմիտաժի հավաքածուից:

Քենիլվորդը (Քենիլուերդ, անգլ.՝ Kenilworth) Ուորկշիր դքսության հինավուրց ամրոց է Անգլիայի կենտրոնական մասում։ Այն կառուցվել է 1120-ական թվականներին Հենրի I-ի գանձապետ Ջեֆի դը Քլինթոնի կողմից, համարվել է անգլիական թագի սեփականություն և հետագայում պատկանել է Սիմոն դը Մոնֆորի ժառանգներին։

1563 թվականին Ելիզավետա I թագուհին Քենիլվորդ ամրոցը նվիրել է իր սիրեցյալ Ռոբերտ Դադլիին, որը ամրոցի զարդարման վրա ծախսել է այն ժամանակների համար հսկայական գումար՝ 6000 ֆունտ սթերլինգ։ Ուիլյամ Շեքսպիրը մանուկ հասակում եղել է այս ամրոցում և 1675 թվականին ականատես է եղել Ելիզավետա I-ի այցելությանը և նրա պատվին կազմակերպված մեծ խնջույքներին։ Ենթադրվում է, որ «Միջամառային գիշերվա երազ» երգը, որը Շեքսպիրը գրել է քսան տարի անց, ստեղծվել է ամրոցում տեղի ունեցած իրադարձությունների մասին հիշողությունների հիման վրա։

1646-1649 թվականներին ամրոցը հայտնվել է քաղաքացիական պատերազմի էպիկենտրոնում և ավերվել։ Նրա պատմությունը և գեղատեսիլ փլատակները ոգեշնչել են շատ նկարիչների և գրողների։ Մեծ ճանաչում են ստացել Վալտեր Սքոթի «Քենիլվորդ» վեպը և Ջոն Տյորների նկարը։

1840-ական թվականներին Հեխտը աշխատել է Անգլիայում և, հավանաբար, տեսել է Քենիլվորդի փլատակները։ Անհայտ է՝ ոգեշնչվել է արդյոք նա Սքոթի վեպով, բայց ըստ Էրմիտաժի գիտական աշխատակից Բ․ Ի․ Ասվարիշի «նկարը թվում է ռոմանտիկների կողմից սիրելի նկարազարդում՝ համադրված հավերժական բնությամբ և փլատակներով՝ մարդկային գործունեության անցավորության խորհրդանիշով»[1]։ Ինքը՝ Վալտեր Սքոթը, գրել է․

Aquote1.png Այս վեհաշուք ամրոցը, որտեղ խրախճանել են թագավորները և մարտնչել հերոսները, տեսել է իր դարում պաշարումներով արյունահեղ կռիվներ և ասպետական մրցախաղեր, որտեղ գեղեցկությունը ծառայել է որպես քաջության պարգև, հիմա լքված է։ Եղեգը ծածկել է լիճը և վերածել ճահճի, իսկ ամրոցի փլատակները վկայում են միայն նախկին պերճության մասին և այցելուներին ներշնչում են մարդկային հարստության անցողիկ արժեքի և նրանց երջանկության մասին, որոնք բավարարվել են ազնիվ ու առաքինի համեստ ճակատագրով[2]։ Aquote2.png


Նկարը առաջին անգամ ցուցադրվել է 1850 թվականի հունվարի 5-ին Բրյուսելում, ինտերնացիոնալ բարեգործական ցուցահանդեսի ժամանակ, որի ցուցանմուշները ցուցահանդեսի փակվելուց հետո պիտի խաղարկվեին վիճակախաղով։ Ցուցահանդեսի բացման հաջորդ օրը նկարավաճառ Արթուր Սթիվենսը իշխան Ալեքսանդր Գորչակովին գրում է․ «Ուղարկում եմ ձեզ հունվարի 5-ի տոնին թողարկված փորագիր ալբոմ։ Այն արդեն դարձել է հազվագյուտ և չի կարելի գնել, քանի որ միայն 100 նմուշ է թողարկվել, որից հետո տախտակները ոչնչացվել են։» Հեխտն ինքն է փորագրել իր նկարը այդ ալբոմի համար։

1850-ական թվականների երկրորդ կեսին նկարը ձեռք է բերում Ն․ Ա․ Կուշելև-Բեզբորոդկո դուքսը։ Նրա կտակի համաձայն՝ մահից հետո նկարը փոխանցվում է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թանգարանին և այնտեղ մտնում է Կուշելևյան պատկերասրահի հատուկ կազմի մեջ՝ «Ամրոցի փլատակները լուսնի լույսի տակ» անվամբ[3]։ 1922 թվականին Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թանգարանը լուծարվում է, իսկ այնտեղ եղած շատ նկարներ, այդ թվում նաև «Քենիլվորդ ամրոցի փլատակները», փոխանցվում է Էրմիտաժ։ 2014 թվականի վերջերից սկսած նկարը ցուցադրվում է Գլխավոր շտաբի շենքի 346-րդ դահլիճում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Асварищ Б. И. Немецкая и австрийская живопись XIX—XX века. Каталог (Государственный Эрмитаж. Собрание западноевропейской живописи). — Л.: Искусство, 1988. — С. 116.
  2. Скотт В. Собрание сочинений: В 22 т. — М., 1997. — Т. 13. — С. 314.
  3. Каталог картинной галереи графа Кушелева-Безбородко, ныне принадлежащей императорской Академии художеств. — СПб., 1868. — № 349.
  4. Государственный Эрмитаж. — Хехт, Гильом ван дер. «Развалины замка Кенилворт»