Քենդիս Աքոլա
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Ծնվել է | մայիսի 13, 1987 (39 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ |
| Կրթություն | Lake Highland Preparatory School? |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի, հեղինակ-կատարող, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և կոմպոզիտոր |
| Ժանրեր | փոփ |
| Ընտրանի | Վամպիրի օրագրերը, Հետո։ Մաս 2, Առաջնածինները, Մենք ստախոսներ էինք (հեռուստասերիալ), Juno? և Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին |
| Ամուսին(ներ) | Joe King? և Սթիվեն Կրուգեր[1] |
| Համատեղ ապրող(ներ) | Սթիվեն Կրուգեր[2][3] |
Քենդիս Ռենե Աքոլա (անգլ.՝ Candice Rene Accola, մայիսի 13, 1987, Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ Հայտնի է՝ «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում Քերոլայն Ֆորբսի դերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քենդիսը ծնվել է Հյուստոնում։ Նա մեծացել է Էդժվուդում, Ֆլորիդա։ Նրա հայրը՝ Քևին Աքոլան վիրաբույժ է, իսկ մայրը Քերոլին Աքոլան տնային տնտեսուհի է, նախկինում ինժեներ-բնապահպան։ Քենդիսը ունի փոքր եղբայր՝ Քրին և փոքր քույր՝ Դիանան։ Նրա ծնողները հանդիսանում են տեղական հանրապետական քաղաքական կուսակցության ակտիվ անդամ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռահասության ժամանակ Քենդիսը բացահայտում է իր տաղանդը և տեղափոխվում Լոս-Անջելես։ Վեց ամիս անց նա հրապարակում է դեմո ձայնասկավառակ «It’s Always the Innocent Ones» վերնագրով։ 2005 թվականին նա ավարտում է դպրոցը։ Առաջին անգամ նա նկարահանվել է «Pirate Camp» ֆիլմում 2007 թվականին։ Նա հրավերներ է ստացել այնպիսի հայտնի հեռուստասերիալներից ինչպիսիք են ՝ Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին, Գերբնական, «Համալսարան»։ Նա նկարահանվել է նաև «On the Doll», «X’s & O’s», «Ջունո» ֆիլմերում։ Սակայն նրան մեծ ճանաչում է բերեց «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալը, որտեղ նա հանդես էր գալիս Քերոլայն Ֆորբսի դերով։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հոկտեմբերի 18-ին Քենդիսը ամուսնացել է երաժիշտ Ջո Կինգի հետ, ում հետ հանդիպում էր արդեն 3 տարի։ 2009 թվականի օգոստոսի 22-ին Քենդիսը Կայլա Յուելի, Նինա Դոբրևի, Սառա Քաննինգի, Ջուլիա Սմարտի և լուսանկարիչ Թայլոր Շիլդսի հետ միասին ձերբակալվել է հասարակական կարգի խախտման պատճառով, սակայն շուտով մեղադրանքները հանվեցին։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանում | Դեր |
|---|---|---|
| 2007 | Pirate Camp | Անալիզա/Թոմ |
| 2007 | Juno | Ամանդա |
| 2007 | On the Doll | Մելոդի |
| 2007 | X's & O's | Գվենի ընկերուհին |
| 2008 | Deadgirl | ՋոԱն |
| 2009 | Love Hurts | Շառոն |
| 2010 | Kingshighway | Սոֆիա |
| 2011 | The Truth About Angels | Քեիթլին Սթոն |
| Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
|---|---|---|---|
| 2007 | How I Met Your Mother | Էմի | Something Borrowed" |
| 2009 | Supernatural | Ամանդա Հեքերլինգ | Սերիա։ "After School Special" |
| 2009 | Greek | Ալիս | Սերիա։ "Isn't It Bro-mantic?" |
| 2009-present | The Vampire Diaries | Caroline Forbes | Գլխավոր դեր |
| 2010 | Drop Dead Diva | Ջեսիկա Օրլանդո | Սերիա։ "Begin Again" |
| 2012 | Dating Rules From My Future Self | Քլոե | 2-րդ սեզոնում գլխավոր դեր |
| Տարի | Անվանում | Արտիստ |
|---|---|---|
| 2013 | Love Don't Die | The Fray |
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ալբոմ |
|---|---|
| 2006 | It's Always the Innocent Ones |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Ծրագիր | Արդյունք |
|---|---|---|---|---|
| 2012 | Teen Choice Awards | Scene Stealer Female | Վամպիրի օրագրերը | Մրցանակ |
| 2013 | Teen Choice Awards | Scene Stealer Female | Վամպիրի օրագրերը | նոմինացիա |
| 2014 | Teen Choice Awards | Scene Stealer Female | Վամպիրի օրագրերը | Մրցանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քենդիս Աքոլա» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
- Մայիսի 13 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հյուստոն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստներ
- Ամերիկացի երգահաններ