Քելվին Գուվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քելվին Գուվեր
անգլ.՝ Calvin Bryce Hoover
Ծնվել էապրիլի 14, 1897(1897-04-14)[1]
Berwick, Ուորեն շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էհունիսի 23, 1974(1974-06-23)[1] (77 տարեկան)
Դարեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)Դյուքի համալսարան և Ռազմավարական ծառայությունների գրասենյակ
Պաշտոն(ներ)նախագահ
Ալմա մատերՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում և Monmouth College?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարՋոն Կոմոնս
Եղել է գիտական ղեկավարԽուանիտա Կրեպս, C. Brice Ratchford?, Henry Madison Oliver?[2], William Long Miller?[2] և James J. O'Leary?[2]

Քելվին Բրայս Գուվեր (անգլ.՝ Calvin Bryce Hoover, ապրիլի 14, 1897(1897-04-14)[1], Berwick, Ուորեն շրջան, Իլինոյս, ԱՄՆ - հունիսի 23, 1974(1974-06-23)[1], Դարեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, Դյուկի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, 1953 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ, համեմատական տնտեսական համակարգի հիմնադիր։:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քելվին Գուվերը ծնվել է 1897 թվականի ապրիլի 14-ին՝ Ջոն Քելվինի և Մարգարիտա Դալիլի (Ռոուդկեփ) Գուվերի ընտանիքում[3]։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Մոնմութում։ 1914 թվականին ընդունվել է Մոնմութի քոլեջ, սակայն 1917 թվականին ընդհատել է իր ուսումը Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով։ 1917 թվականի մայիսից մինչև 1919 թվականի հունիսը ծառայել է ԱՄՆ բանակի հետևակում, ավելի ուշ դաշտային հրետանու կազմում, եղել է Սեն Միելի գործողության և Մյոզ Արգոնի հարձակման մասնակից[3]։

Զինվորական ծառայությունից հետո վերադարձել է քոլեջ և 1922 թվականին Մոնմութի քոլեջում ստացել է արվեստի բակալավրի աստիճան, այնուհետև ուսումը շարունակել է 1922-1923 թվականներին Վիսկոնսինի համալսարանում, իսկ 1923-1925 թվականներին Մինեսոտայի համալսարանում, սակայն 1925 թվականին արժանացել է դոկտորական աստիճանի Վիսկոնսինի համալսարանում[4]։

1923-1925 թվականներին Մինեսոտայի համալսարանում սկսել է դասախոսական գործունեությունը որպես բիզնեսի դասախոս, 1925-1927 թվականներին՝ Դյուքի համալսարանում որպես տնտեսագիտության պրոֆեսորի օգնական, 1927-1974 թվականներին՝ որպես պրոֆեսոր, 1937-1947 թվականներին՝ Դյուքի համալսարանի բարձրագույն դպրոցի դեկան, 1937-1957 թվականներին՝ Ջեյմս Դյուկի անվան ամբիոնի պրոֆեսոր[3]։

1929-1930 թվականներին որպես սոցիոլոգիական հետազոտությունների խորհրդի աշխատակից, ուսումնասիրել է խորհրդային պլանային տնտեսությունը, 1929-1930 թվականներին այցելել է Մոսկվա։ 1932-1933 թվականներին ուսումնասիրել է նաև Գերմանիայի տնտեսությունը։

1933 թվականին Վաշինգտոն է ժամանել գյուղատնտեսության նախարարի օգնական Ռեքսֆորդ Թահուելի հրավերով և 1933-1935 թվականներին եղել է ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության տնտեսական խորհրդականը։ Մասնակցել է գյուղատնտեսության կարգավորման մասին օրենքի մշակմանը և 1935 թվականին դարձել է սպառողների խորհրդական, 1937 թվականին՝ ԱՄՆ ազգային ռեսուրսների կոմիտեի խորհրդատու[3]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 1940-1941 թվականներին ծառայել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունում, 1941-1944 թվականներին ռազմավարական ծառայությունների վարչությունում, իսկ 1945 թվականին եղել է տնտեսական հետախուզության բաժանմունքի պետ։

Քելվին Գուվերը 1939 թվականից եղել է ԱՄՆ տնտեսական ասոցիացիայի անդամ, 1940 թվականին՝ փոխնախագահ և 1953 թվականին՝ նախագահ, 1936 թվականին՝ Հարավային տնտեսական ասոցիացիայի անդամ և նախագահ, 1964 թվականին՝ Համեմատական տնտեսության ասոցիացիայի անդամ և նախագահ, Թագավորական տնտեսական ընկերության անդամ, 1934 թվականից՝ Ֆի Բետա Կապա ընկերության անդամ, 1941 թվականից՝ Սոցիոլոգիական հետազոտությունների խորհրդի անդամ։ 1934 թվականին Կոլումբիայի համալսարանում արժանացել է իրավունքի դոկտորի պատվավոր աստիճանի։ 1935 թվականին Մոնմութի քոլեջում արժանացել է Հումանիտար գիտությունների դոկտորի պատվավոր աստիճանի[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քելվին Գուվերն ամուսնացել է 1919 թվականի հուլիսի 5-ին Ֆեյթ Միրիամի հետ, ունեցել են երկու դուստր՝ Սիլվիա Ջոան Շրաքը և Քերոլ Ֆեյթ Գուվերը[5][6]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քելվին Գուվերը պարգևատրվել է[3]՝

  • 1929 թվական - Սոցիոլոգիական հետազոտությունների խորհրդի դրամաշնորհ,
  • 1947 թվական - Ազատության նախագահական մեդալ։

Գիտական ներդրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քելվին Գուվերը համեմատական տնտեսական համակարգի հիմնադիրն է[4]։

Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Մարշալի ծրագրի իրականացմանը և տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության աշխատանքներին[4]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Mathematics Genealogy Project — 1997.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Calvin Bryce Hoover CV // Duke University. — 1962. Архивировано из первоисточника 9 Մարտի 2013.
  4. 4,0 4,1 4,2 Duke University Calvin Bryce Hoover. Архивировано из первоисточника 12 Հուլիսի 2015.
  5. Prabook.com Calvin Bryce Hoover.
  6. Calvin B. Hoover, was a Duke dean // The New York Times. — July 12, 1974. — P. 38.