Քարտեզագրական միջազգային միություն
| Քարտեզագրական միջազգային միություն | |
|---|---|
| Տեսակ | Միջազգային կազմակերպություն |
| Հապավում | ICA |
| Հիմնադրված | Հունիսի 9, 1959 |
| Գլխադասային գրասենյակ | |
| Տարածաշրջան | Համաշխարհային |
| Պաշտ. լեզու(ներ) | Անգլերեն, ֆրանսերեն |
| Գլխավոր քարտուղար | Գեորգ Գարտներ[1] |
| Վերադաս կազմակերպություն | Գիտական միությունների միջազգային խորհուրդ |
| Կայք | icaci.org(անգլ.) |
Քարտեզագրական միջազգային միություն, ՔՄՄ (ֆրանսերեն՝ Association Cartographique Internationale, անգլ.՝ International Cartographic Association), միջկառավարական կազմակերպություն, որը ստեղծվել է անդամ երկրների ազգային կազմակերպությունների կողմից՝ քարտեզագրական գիտությանն ու արտադրությանն աջակցելու, քարտեզագրական հետազոտությունների կատարման ու կոորդինացման, տարբեր երկրների գիտնականների համագործակցության, ինչպես նաև քարտեզագրական կարևոր հարցերի քննարկման, միջազգային կոնֆերանսների, սիմպոզիումների, ցուցահանդեսների կազմակերպման և քարտեզագրության նորագույն նվաճումներին ծանոթացնելու համար։
Հիմնադրվել է 1959 թվականի հունիսի 9-ին՝ Բեռնում (Շվեյցարիա)։ Առաջին ժողովն անցկացվել է 1961 թվականին, Փարիզում։
Անդամներն են 73 երկիր (2022)։ Բարձրագույն օրգանը Գլխավոր ասամբլեան է, որը հրավիրվում է 4 տարին մեկ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(անգլ.)
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 431)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարտեզագրական միջազգային միություն» հոդվածին։ |