Քասթամոնու
Քաղաք | ||
---|---|---|
Քասթամոնու | ||
թուրքերեն՝ Kastamonu | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Քասթամոնուի մարզ | |
Մակերես | 1482 կմ² | |
ԲԾՄ | 774±1 մետր | |
Բնակչություն | ▲152 541 մարդ (դեկտեմբերի 31, 2021) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային դասիչ | 37000 | |
Պաշտոնական կայք | kastamonu.bel.tr(թուրքերեն) | |
| ||


Կաստամոնու (թուրքերեն՝ Kastamonu, հուն․՝ Κασταμόνου), քաղաք և շրջան հյուսիսային Թուրքիայում, իլա Կաստամոնու վարչական կենտրոն։ Մինչև 14-րդ դարը կրում էր հունական Կաստամոն անունը։ 2000 թվականի մարդահամարի համաձայն քաղաքում ապրում է 64 606 մարդ[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաստամոնուն հիմնադրվել Մ.թ.ա. 18-րդ դարում։ Անտիկ շրջանում կրել է Տիմոնիոն (հին հունարեն՝ Τιμόνιον) անունը։ Մ.թ.ա. 1-ին դարում նվաճվել է Հռոմի կողմից, իսկ հետո մտել է Բյուզանդական կայսրության մեջ։ 1070-ական թվականներին ինչպես Փոքր Ասիայի քաղաքների մեծամասնությունը, այնպես էլ Կաստամոնը նվաճվել է թուրք սելջուկների կողմից։ Միայն կես դար անց Բյուզանդիան կրկին 1133 թվականին վերադարձնում է քաղաքը՝ կայսր Հովհաննես II Կոմնենոսի օրոք։ 13-րդ դարի սկզբին, Բյուզանդական կայսրության անկման պատճառով, քաղաքը կրկին նվաճվում է սելջուկների կողմից։ 13-րդ դարի առաջին տասնամյակում ինչպես ամբողջ Պափլոգոնիան, այն նույնպես դառնում է պատերազմի թատերաբեմ նիկիացիների, սելջուկների և Տրապիզոնի միջև։
14-րդ դարից սկսած Կաստամոնուն դառնում է ոչ մեծ թուրքական Ջանդար էմիրության կենտրոնը, որը արդեն 15-րդ դարի վերջին նվաճում է Օսմանյան կայսրությունը, իսկ հետո Լենկթեմուրը, և 15-րդ դարում կրկին անցնում է Օսմանյան կայսրության տիրապետության տակ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործում է Կաստամոնու համալսարանը (հիմնադրված 2006 թվականին)։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարի սկզբին, Կաստամոնուի տարածքից նիկելի հանքաքար են արդյունահանել[3]։
Կլիման
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաստամոնուն ունի խոնավ ցամաքային կլիմա, ունի սառը ձմեռ և տաք ամառ։ Միջին տարեկան տեղումների քանակը հավասարաչափ բաշխվում է ամբողջ տարվա ընթացքում, ընդ որում գարունը խոնավ սեզոնն է։
Կաստամոնու քաղաք (1937−2017)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 17․3 | 21.1 (70) |
27.8 (82) |
31.4 (88.5) |
35.1 (95.2) |
37.5 (99.5) |
42.2 (108) |
40.2 (104.4) |
36.5 (97.7) |
32.5 (90.5) |
24.7 (76.5) |
21.1 (70) |
42.2 (108) |
Միջին բարձր °C (°F) | 3.1 (37.6) |
6.0 (42.8) |
10.8 (51.4) |
16.5 (61.7) |
21.1 (70) |
24.6 (76.3) |
27.8 (82) |
28.0 (82.4) |
23.8 (74.8) |
18.0 (64.4) |
10.9 (51.6) |
4.7 (40.5) |
16.3 (61.3) |
Միջին օրական °C (°F) | −1.1 (30) |
0.7 (33.3) |
4.3 (39.7) |
9.5 (49.1) |
14.2 (57.6) |
17.6 (63.7) |
20.3 (68.5) |
20.0 (68) |
15.7 (60.3) |
10.7 (51.3) |
5.1 (41.2) |
0.8 (33.4) |
9.8 (49.6) |
Միջին ցածր °C (°F) | −4.6 (23.7) |
−3.5 (25.7) |
−0.9 (30.4) |
3.3 (37.9) |
7.5 (45.5) |
10.4 (50.7) |
12.3 (54.1) |
12.2 (54) |
8.8 (47.8) |
5.1 (41.2) |
0.8 (33.4) |
−2.4 (27.7) |
4.1 (39.4) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −26.9 (−16.4) |
−22.3 (−8.1) |
−19.7 (−3.5) |
−8.5 (16.7) |
−3.6 (25.5) |
0.2 (32.4) |
3.8 (38.8) |
0.9 (33.6) |
−1.5 (29.3) |
−7.5 (18.5) |
−19.3 (−2.7) |
23.7 (74.7) |
−26.9 (−16.4) |
աղբյուր: Թուրքիայի Պետական Օդերևութաբանական ծառայություն |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կաստամոնու հրապարակը
-
Քաղաքի կենտրոնը
-
Կաստանոնու համալսարանը
-
Հին շենք
-
Գերեզման
-
Նասրուլլահ մզկիթը
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Turkish Statistical Institute. «Census 2000, Key statistics for urban areas of Turkey» (Turkish). Արխիվացված է օրիգինալից (XLS) 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ GeoHive. «Statistical information on Turkey's administrative units». Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Prothero, G.W. (1920). Anatolia. London: H.M. Stationery Office. էջ 106.