Քաղաքացիական մահապատիժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաքացիական մահապատիժ, Ալֆրեդ Դրեյֆուզա, 1895 թվական

Քաղաքացիական մահապատիժ, Ռուսական կայսրությունում և այլ երկրներում՝ խայտառակիչ մահապատժի տեսակ (18-19-րդ դար): Այդ ծեսը նպատակ ուներ հրապարակավ նսեմացնել պատժվողին: Նրա գլխին ջարդած սուսերը խորհրդանշում էր նրան իրավունքներից զրկելը (պաշտոն, դասային արտոնություններ, սեփականության իրավունք, ծնողական իրավունք և այլն):

Միջնադարում սուրը ջարդելու փոխարեն կրոնական սաղմոսի տակ կառափնարանին բարձրացված ասպետի վրայից մաս-մաս հանում էին ասպետական հանդերձանքը (զենք ու զրահ, ասպետական գոտի, կոշիկի ներբան), իսկ բարձրագույն կետը հանդիսանում էր ազնվական զինանշան ջարդելը[1]: Դրանից հետո երգում էին Դավիթ արքայի 109-րդ սաղմոսը` ընդգրկելով անեծքների փունջ: Վերջին խոսքից հետո, մահապատժի ծիսակատարությունը կառավարողը (հերոլդը[1]) թափում էր նախկին ասպետի վրա սառը ջուր, որը խորհրդանշում էր «մաքրում»: Հետո նախկին ասպետին իջեցնում էին կառափնարանից կախաղանի օգնությամբ, որի հանգույցով օղը գցում էին թևերի տակից: Նախկին ասպետին այդտեղից դուրս էին բերում բացասական բացականչություններով և նրա վրա անցկացնում էին կրոնական ծիսակատարություն, որից հետո նրան հանձնում էին դահիճի ձեռքը: Եթե նա չուներ նախատեսված դատավճռի այլ պատիժ, որը պահանջում էր դահիճի ծառայություն (եթե ասպետի բախտը համեմատաբար բերում էր, ապա նա կարող էր սահմանափակել ասպետական ազնվականության զրկումը), ապա դատավճռից հետո (օրինակ` մահապատիժ) ծիսակատարությունը կառավարողը ի լուր բոլոր երեխաների հայտարարում էր «ստոր (բառացիորեն ֆր.՝ vilain/անգլ.՝ villain), պաշտոնից զրկված, զենք կրելու իրավունք չունեցող , խաղերին մասնակցելու, մրցույթներին և թագավորական հավաքույթներին ներկայանալու իրավունքից զրկված»:

Քաղաքացիական մահապատժի ենթարկված հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1708 թվականի նոյեմբերի 12-ին Գլուխովում տեղի ունեցավ հետման Մազեպայի (ում թաքցրել էին Թուրքիայում) խորհրդանշական քաղաքացիական մահապատիժը,
  • 1775 թվականի հունվարի 21-ին Մոսկավայի Բոլոտնայա հրապարակում դահիճները անցկացրին քաղաքացիական մահապատժի արարողություն` սպանելով Միխայիլ Շվանվիչին,
  • 1768 թվականի-դասային և գույքային իրավունքներից զրկված ձայնազուրկ Սալտիչիխայի մահապատիժը,
  • 1826 թվականի հուլիսի 12 և 13 գիշերը`դեկաբրիստները Սանկտ-Պետերբուրգում մահապատժի ենթարկեցին 97 մարդ, իսկ Կրոնշտադտում` 15 ծովային պաշտոնյա,
  • Միխայիլ Միխայիլով-1861 թվականի դեկտեմբերի 12,
  • Նիկոլայ Չերնիշեվսկի- 1864 թվականի մայիսի 19,
  • Գրիգորի Պոտանին- 1868 թվականի մայիսի 15,
  • Իվան Պրիժով- 1871 թվականի դեկտեմբերի 21:


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Лилиана и Фред Функен «Энциклопедия вооружения и рыцарского костюма. Средние Века. VIII—XV века: Доспехи и вооружение — Крепости и осадные машины — Рыцарские турниры и гербы», издательство «Астрель» совместно с издательство «Аст», 2002 год (1977 — фр.), ISBN 5-17-014496-2 («Астрель»), ISBN 5-271-04417-3 («Аст»), ISBN 2-203-14318-5 (Фр.), страницы 82-84

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]