Քաղաքացիական մահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղաքացիական մահ (լատին․՝ civiliter mortuus)[1], քրեական հանցանքի կամ այլ հանգամանքների արդյունքում դատարանի վճռի հիման վրա քաղաքացուն օբյեկտիվ իրավունքի նորմերով ճանաչված սուբյեկտի ունակությունից՝ գործունակությունից զրկելու ընթացակարգը։ Քաղաքացիական մահվան ինստիտուտն առաջին անգամ ի հայտ է եկել հռոմեական մասնավոր իրավունքում և պահպանվել մի շարք եվրոպական պետությունների ազգային օրենսդրություններում։

Հռոմեական իրավունքի համաձայն՝ «capitis deminutio maxima»-ն (լատիներենից բառացի թարգմանությամբ՝ իրավաբանական կարողությունների նվազում) մի գործընթաց է, որի արդյունքում քաղաքացին զրկվում է բոլոր իրավունքներից[2]։ Ի սկզբանե այս ինստիտուտը կիրառվել է պատերազմների ժամանակ գերեվարված թշնամական ժողովուրդների և ստրուկների նկատմամբ։ Ժամանակի ընթացքում ի հայտ են եկել այլ հիմքեր, որի արդյունքում քաղաքացիական մահը տարածվել է նաև հասարակության այլ շրջանակներ՝ մինչև պարտատերեր և անգործունակներ։

Միջնադարում քաղաքացիական մահվան անալոգը արգելքն էր։ Կանխամտածված կամ ոչ դիտավորյալ սպանությունը կամ այլ հանցավոր գործողությունը, որը կատարվել է օրենքի խախտման նախադեպով, պատժվել է, սակայն որոշ պարագաներում այն որակվել է որպես օգտակար և Աստծուն հաճելի՝ քաղաքացուն ազատելով ազատազրկումից կամ այլ պատժամիջոցից։

Նախադեպերի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական իրականության և օրենսդրական պատմության մեջ քաղաքացիական մահվան նախադեպերը հայտնի են եղել որպես կողոպուտի արդիական կարգավորման առարկա[3]։ Պետրոս I-ի ընդունած զինվորական կանոնները նախատեսել են այնպիսի պատժամիջոցներ, որոնց անարգել իրականացումը հանգեցնում է քաղաքացիական մահվան անալոգին։ Պատճառահետևանքային կապի արդյունքում քաղաքացիական մահը խորհրդային ժամանակաշրջաններում հանգեցրել է մարդու ազատ տեղաշարժման իրավունքի կոպիտ սահմանափակմանը՝ աքսորի կարգավիճակով։ Վերջինս օրենսդրական կարգավորման հիման վրա կոչված էր սահմանափակելու մարդու որոշակի իրավունքներն ու հիմնարար ազատությունները։ 1766 թվականին Ռուսական կայսրությունում ընդունվել է նոր սահմանադրություն, որը մեղմացրել է «Քաղաքացիական մահվան դատապարտելու մասին» քրեասահմանադրական օրենքի իրավակիրառությունը։

Շարունակականության առումով քաղաքացիական մահվան ինստիտուտը ամենաերկարը պահպանվել է Ֆրանսիայում։ Հակաիրավական և ոչ կառուցողական այս օրենքը Ֆրանսիայում արգելվել է միայն 1854 թվականին՝ ազգային օրենսդրության ժողովրդականացման և արդիականացման գործընթացների արդյունքում։ Այդ տարում տվյալ հոդվածով դատապարտված քաղաքացիներն արժանանում են համաներման, և դատարանի վճիռը բեկանվելով հայտարարվում է առ ոչինչ։ Հարկ է նշել, որ չնայած այն հանգամանքին, որ քաղաքացիական մահվան ինստիտուտը Ֆրանսիայի իրավական համակարգից հեռացվել է, այնուամենայնիվ, Նապոլեոն Բոնապարտի կառավարությունը բովանդակել է վերջինիս մասնավոր դեպքերը Ֆրանսիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 617-րդ հոդվածում։ Վերջինս չէր նախատեսում քաղաքացիական մահվան դատապարտվելու ընթացակարգը, սակայն նշում էր, որ հատուկ դեպքերում քաղաքացին կարող է զրկվել «բնական և քաղաքացիական իրավունքներից»։ Վերջինիս բովանդակության փոփոխված և մեղմացված տարբերակը մինչ օրս պահպանվում է Ֆրանսիայի Հանրապետության սահմանադրական օրենքներում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «CIVILITER MORTUUS : on Law Dictionary». www.law-dictionary.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  2. Իոսիֆ Պակրովսկի պարագրաֆ 50. Capitis deminutio // Քաղաքացիական իրավունքի գլխավոր խնդիրները. — 3-րդ հրատ․. — Մոսկվա: Ստատուտ, 2001. — 353 с. — ISBN 5-8354-0073-X(չաշխատող հղում)
  3. Ս․Տ․ Տագանցև 225. Լրացուցիչ պատժամիջոցներ. Իրավունքից զրկում և սահմանափակում // մաս երկու. — 2-րդ հրատ․. — 1902.