Քալաշյանի երկարաբեղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քալաշյանի երկարաբեղիկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Երկարաբեղիկներ (Cerambycidae)
Ցեղ Conizonia
Տեսակ Քալաշյանի երկարաբեղիկ (C. kalashiani)
Միջազգային անվանում
Conizonia kalashiani

Քալաշյանի երկարաբեղիկ (լատ.՝ Conizonia kalashiani), երկարաբեղիկների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեղ, դեպի հետ փոքր-ինչ նեղացող մարմնով, 10,5 մմ երկարությամբ ոչ խոշոր չափի բզեզ է: Մարմինը պատված է մազիկների խիտ ծածկույթով, առաջնամեջքի վրա՝ դարչնագույն և երեք բաց գունավորված զոլերով, վերնաթևերի վրա` անհավասարաչափ կեղտոտ սպիտակ[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի էնդեմիկ միջատ է: Տարածված է Արայի լեռան հարավային լանջերում՝ Եղվարդ ավանից դեպի հյուսիս-արևելք (Կոտայքի մարզ)[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է ծովի մակարդակից 2200 մ բարձրությունների վրա՝ լեռնատափաստանների հարավային լանջերում:

Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն։ Գտնվել են մայիսի վերջին[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումներն անհայտ են:

Սպառնացող վտանգ է համարվում անասունների չկարգավորված արածեցումը:

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվաում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6