Փոքր չափի հրազեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Փոքր չափի հրազեն (ռուս.՝ Миниатюрное огнестрельное оружие), հրազենի փոքր չափի մոդելներ, որոնք նմանակում են ոչ միայն զենքի արտաքին տեսքը, այլ նաև մասնակիորեն կամ ամբողջությամբ համարվում են գործառնական: Որպես կանոն, փոքր չափի հրազենները հարմար են մեկական կրակոցներ իրականացնելու համար, սակայն գոյություն ունեն առանձին նմուշներ, որտեղ գործում է փամփուշտի ավտոմատ մեխանիզմը[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր չափի հրազենների պատրաստման մասին ամենավաղ տեղեկությունները պատկանում են Անգլիային, 15-րդ դարին (ձեռքի հրազենի ի հայտ գալուց որոշ ժամանակ անց): Մուշկետների և հրացանների կրկնօրինակները հաճախ պատրաստվում էին փայտից, այդ թվում արժեքավոր փայտի տեսակներից և զարդարվում էին թանկարժեք քարերով և մետաղներով, քանի որ շքեղության առարկա էին համարվում: Զինագործները և զինատները նվիրում էին դրանք թագավորական ընտանիքների անդամներին, ազնվականներին, ռազմական գործիչներին և պաշտոնյաներին:

Հին Ռուսաստանում փոքր չափի հրազենի կրկնօրինակների պատրաստման պրակտիկան տարածում է ստացել մոտ 16-րդ դարում և իր բարգավաճման է հասել Պետրոս I-ի թագավորության օրոք: Դրանք պատրաստվում էին զինագործների վարպետության հղկման համար[2] և հիմնականում օգտագործվում էին ազնվական անձանց դրանք նվիրելու համար:

Այսօրվա դրությամբ գործող փոքր չափի հրազենները շարունակում են արտադրվել հուշանվերների և իրերի հավաքածուների համար[2]:

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր չափի ատրճանակ Արևմտյան Միդլենդի ոստիկանության թանգարանում

Ատրճանակների, հրացանների, ավտոմատների, նռնականետների և գնդացիրների պատմական և ժամանակակից փոքր չափի մոդելները սովորաբար ունենում են 1-3 մմ տրամաչափ և մարտական զենքին մեկը երկուսին կամ մեկը երեքին հարաբերակցություն: Այդ մոդելների քաշը համապատասխանաբար կարող է լինել մի քանի գրամ կամ լինել ավելի մեծ: Զենքի չափի փոքրացումը սահմանափակված չէ, սակայն ինչքան ավելի փոքր է հուշանվերը, այդքան այն թանկ է, քանի որ ամենափոքր իրերի համար պահանջվում է վարպետի նրբարվեստ և մանրակրկիտ աշխատանք երկար ժամանակի ընթացքում: Հրազենի մեխանիզմը կարող է կրկնօրինակել իրական զենքի մեխանիզմը (օրինակ, ինչպես նագանը) կամ կարող է լինել ինքնուրույն: Քանի որ սովորական վառոդը շատ խոշոր է փոքր հրազենի մոդելներից կրակելու համար, այդ պատճառով դրանց համար օգտագործվում են հատուկ հրապատիճներ: Որպես կանոն, փոքր չափերի հրազենները մարդու կյանքի և առողջության համար նվազագույն վտանգ են ներկայացնում: Այնուամենայնիվ, սովորաբար դրանք պետք է ունենան համապատասխան վկայականներ[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Скоренко, Т. (2010-02-24)։ «Сверхмалый калибр: Миниатюрное оружие»։ Популярная Механика։ Վերցված է 2015-06-04 
  2. 2,0 2,1 Юров, Д. (2015-03-17)։ «Игрушечные убийцы в подарок. В чем секрет мини-оружия?»։ Телерадиокомпания Звезда։ Վերցված է 2015-06-04 

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]