Թուկիդիդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Փուկիտիդեսից)
Թուկիդիդես
Θουκυδίδης
Thucydides-bust-cutout ROM.jpg
Ծնվել է մ. թ. ա. 460-ականներ
Ծննդավայր Ալիմոս
Մահացել է մ. թ. ա. 400-ականներ
Քաղաքացիություն Հին Աթենք
Մասնագիտություն պատմաբան և գրող
Thucydides Վիքիպահեստում

Թուկիդիդես (հին հունարեն՝ Θουκυδίδης, մ.թ.ա. 460399 թթ.), հին հույն նշանավոր պատմիչ, գրել է «Պելոպոնեսյան պատերազմի մասին» աշխատությունը՝ բաղկացած 8 գրքից։

Կենսագրություն[խմբագրել]

Սերել է ազնվականի ընտանիքից: Կրել է մատերիալիստ փիլիսոփա Անաքսագորասի և հռետոր Անտիֆոնի ազդեցությունը: Հարել է Պերիկլեսի՝ չափավոր դեմոկրատական կուսակցությանը:

Մասնակցել է Պելոպոնեսյան պատերազմին (մ. թ. ա. 431-404)։ Մ. թ. ա. 424-ին նշանակվել է նավատորմի հրամանատար, սակայն պարտվել է սպարտացիներից, մեղադրվել դավաճանության մեջ և հեռացել Աթենքից:

Տարագրության մեջ գրել է «Պատմություն» աշխատությունը (անավարտ, 8 գրքով), շարադրել Պելոպոնեսյան պատերազմի պատմությունը մինչև մ. թ. ա. 411: Նա առաջին պատմիչն է, որը փորձել է ցույց տալ հասարակության զարգացման աստիճանները, վեր հանել այդ զարգացման շարժիչ ուժերը: Ձերբազատվելով ժամանակի կրոնական նախապաշարումներից՝ աշխատել է բացահայտել պատմական դեպքերի նյութական հիմքը, երևույթների ներքին օրինաչափությունը, օբյեկտիվ պատճառները:

Թուկիտիդեսը ատտիկյան գրավոր արձակ խոսքի հիմնադիրն է, ունի շարադրանքի սեղմ ոճ: Նա օրինակ է եղել Դեմոսթենեսի, Կոռնելիոս Նեպոսի, Կիկերոնի, Տակիտոսի, Սալլուստիոսի, Պրոկոպիոսի և ուրիշների համար:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png