Փոլ Դուգլաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փոլ Դուգլաս
անգլ.՝ Paul Howard Douglas
Senator Paul Douglas.jpg
Ծնվել էմարտի 26, 1892(1892-03-26)[1][2][3][…]
Սեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4]
Մահացել էսեպտեմբերի 24, 1976(1976-09-24)[1][2][3][…] (84 տարեկան)
Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
բնական մահով
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԴավանանքՔվակերներ և ունիտարական ունիվերսալություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, սպա, տնտեսագետ, համալսարանի դասախոս, հեղինակ, համալսարանի դասախոս, United States Shipping Board Merchant Fleet Corporation, համալսարանի դասախոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Չիկագոյի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Պաշտոն(ներ)Ավագ անդամ, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր և ԱՄՆ սենատոր
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Phi Beta Kappa
Ալմա մատերԲոլդուն քոլեջ (1913)[5], Հարվարդի համալսարան (1916)[5], Կոլումբիայի համալսարան (1915)[5] և primary education?[5]
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարԷդվին Ռոբերտ Սելիգման[6]
Եղել է գիտական ղեկավարMartin Bronfenbrenner?[6] և Kenneth Maurice McCaffree?[6]
Պարգևներ
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Ամուսին(ներ)Emily Taft Douglas?
Commons-logo.svg Paul Douglas (politician) Վիքիպահեստում

Փոլ Հովարդ Դուգլաս (անգլ.՝ Paul Howard Douglas, մարտի 26, 1892(1892-03-26)[1][2][3][…], Սեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 24, 1976(1976-09-24)[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, Քոբ-Դուգլասի արտադրական ֆունկցիայի հեղինակներից մեկը։ 1949-1967 թվականներին Դեմոկրատական կուսակցությունից եղել է Իլինոյս նահանգից ԱՄՆ սենատորը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլը ծնվել է 1892 թվականի մարտի 26-ին, սովորել է Նյուպորտ քաղաքի պետական դպրոցում, 1913 թվականին ավարտել է Բոուդին քոլեջը՝ ստանալով բակալավրի աստիճան։ 1915 թվականին ստացել է մագիստրոսի, իսկ 1921-ին՝ Կոլումբիայի համալսարանում տնտեսագիտության դոկտորի աստիճան։ 1915-1916 թվականներին սովորել է Հարվարդի համալսարանում[7]։

1916-1917 թվականներին աշխատել է Իլինոյսի համալսարանում և 1917-1918 թվականներին` Ռիդ քոլեջում, այնուհետև 1918-1919 թվականներին աշխատել է ԱՄՆ առևտրաարդյունաբերական պալատի վարչությունում, իսկ 1919-1920 թվականներին դասավանդել է Վաշինգտոնի համալսարանում։ 1920-1949 թվականներին եղել է Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, 1939-1942 թվականներին՝ Չիկագոյի քաղաքային խորհրդի ավագ, անհաջող առաջադրված Սենատի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից[7]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին 1942-1945 թվականներին 50 տարեկան հասակում կամավոր միացել է ԱՄՆ ծովային հետևակի կորպուս, թեև դավանանքով պատկանել է պացիֆիզմով աչքի ընկնող քվակերներին։ Մասնակցել է մարտական գործողությունների, վիրավորվել է, պարգևատրվել է բրոնզե աստղ և երկու Մանուշակագույն սիրտ մեդալներով, հասել է փոխգնդապետի պաշտոնի1916-1917 թվականներին աշխատել է Իլինոյսի համալսարանում և 1917-1918 թվականներին` Ռիդ քոլեջում, այնուհետև 1918-1919 թվականներին աշխատել է ԱՄՆ առևտրաարդյունաբերական պալատի վարչությունում, իսկ 1919-1920 թվականներին դասավանդել է Վաշինգտոնի համալսարանում։ 1920-1949 թվականներին եղել է Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, 1939-1942 թվականներին՝ Չիկագոյի քաղաքային խորհրդի ավագ, անհաջող առաջադրված Սենատի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից[7]։

Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ է ընտրվել 1947 թվականին։ 1948 թվականին հաղթել է ԱՄՆ Սենատի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից, վերընտրվել է 1954 և 1960 թվականներին, պարտվել է 1966 թվականի ընտրություններում[7]։

Չիկագոյի Հայդ Պարկ արվեստի կենտրոնի հիմնադիրներից մեկն է։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականին ամուսնացել է Կոլումբիայի համալսարանի փիլիսոփայության դոկտոր Դորոթի Վոլֆի հետ, այդ ամուսնությունից ունեցել է 4 երեխա։ Դուգլասի երկրորդ ամուսնությունը եղել է 1931 թվականին Էմիլի Թաֆտի (1899-1994)՝ ԱՄՆ-ի նախագահ զարմիկ Ուիլյամ Թաֆտի (1909-1913)՝ ֆեմինիստուհու և 1945-1947 թվականների Իլինոյս նահանգի դեմոկրատ կոնգրեսականի հետ։ Փոլ Դուգլասի և Էմիլիի դուստրը Ջեյն Թաֆտ Դուգլասն է։

Հիմնական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Блауг М. Дуглас, Пол Х. // 100 великих экономистов после Кейнса = Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one hundred great economists of the past. — СПб.: Экономикус, 2009. — С. 102-105. — 384 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1500 экз. — ISBN 978-5-903816-03-3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 American National Biography — 1999.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 https://www.gf.org/fellows/all-fellows/paul-howard-douglas/
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=D000456
  6. 6,0 6,1 6,2 Mathematics Genealogy Project — 1997.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Biographical Directory of the United States Congress Douglas, Paul Howard, (1892 - 1976).