Փշամանդիկ փշավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փշամանդիկ փշավոր
Փշամանդիկ փշավոր
Փշամանդիկ փշավոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հնդկացորենազգիներ (Polygonaceae)
Ենթաընտանիք Հնդկացորենայիններ (Polygonoideae)
Ցեղ Փշամանդիկ (Atraphaxis)
Տեսակ Փշամանդիկ փշավոր (A. spinosa)
Միջազգային անվանում
Atraphaxis spinosa

Փշամանդիկ փշավոր (լատին․՝  A. spinosa Լ), մատիտեղազգիների ընտանիքի, փշամանդիկ ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր թուփ է՝ 50 - 80 սմ բարձրությամբ, չռված ճյուղավոր սաղարթով։ Ընձյուղները բարակ են, ծայրում անտերև, ծածկված մոխրագույն, խորդուբորդ կեղևով։ Տերևները մանր են, էլիպսաձև, մերկ, 3 - 5 մմ երկարությամբ և 3 - 4 մմ լայնությամբ, կոշտ, հաստ։ Ռաստրուբները կարճ են, գլանաձև, 1 - 2 մմ երկարությամբ, երկու ատամիկներով։ Ծաղկապատը կազմված է 4 տերևիկներից։ Վարսանդները 6-ն են, սերմիկը տափակ է, ձվաձև, փայլուն, հարթ։ Ծաղկապատի ներքին մասնիկները պտուղների կազմավորման ժամանակ կլորասրտանման են կամ երիկամաձև։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Արևմտյան Սիբիրում, Միջերկրական ծովի ափերին, Փոքր Ասիայում, Հյուսիսային Չինաստանում։ Հայաստանում հանդիպում է Արարատյան դաշտում, Վայքում, Մեղրիում, Զանգեզուրում, որտեղ աճում է գետաքարային հողազանգվածներում, չոր, քարքարոտ թեքությունների վրա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 225։