Jump to content

Փհոսոփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փհոսոփ
Տեսակաստվածուհի
Սեռիգական
 Phosop Վիքիպահեստում
Փհի Նա ոգիների տնակ Իսանի բրնձի դաշտում

Փհոսոփ (թաիլ.՝ โพสพ) կամ Փհայսոփ (թաիլ.՝ ไพสพ), թաիլանդական ժողովրդի բրնձի աստվածուհին[1]։ Այն աստվածություն է, որն ավելի շատ կապված է թայերի հին ժողովրդական բանահյուսության հետ, քան հիմնական կրոնական աստվածուհին[2]։ Նա հայտնի է նաև որպես Մե Կհվան Կհաո (թայերեն՝ แม่ ขวัญข้าว[3], «Բրնձի առատության մայր»)։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծիսական ընծաներ են արվում բրնձի աճեցման տարբեր փուլերի ընթացքում բրնձի աստվածուհուն գայթակղելու համար։ Գյուղացիները հավատում են, որ Փհոսոփը բոլորի համար բավականաչափ ուտելիք է ապահովում[4]։

Ժամանակակից Թաիլանդում վերջին ժամանակներս բրնձի ֆերմերների կողմից Փհոսոփին հարգանքի տուրք մատուցելը անկում էր ապրում, բայց Սիրիկիտ թագուհին 2008 թվականի օգոստոսին թագավորական հովանավորություն տվեց Թաիլանդի բանահյուսության այս հին սովորույթին[5]։

Բրնձի և դրա մշակման փուլերին առնչվող այս ավանդական տոնակատարություններն ունեն խոր ավանդական նշանակություն` գյուղացիների լավ բերքի ստացումն ապահովելու համար[6]։ Ամեն տարի Թաիլանդում տեղի է ունենում Թագավորական ցանքսի արարողություն։ Այս ամենի վերջում մարդիկ պայքարում են հավաքելու սերմերը ակոսից՝ իրենց հաջողությունը մեծացնելու համար[7]։

Փհոսոփի պատկերագրական ներկայացումը գեղեցիկ կին է, որը կրում է բազմաթիվ զարդեր և կարմիր կամ կանաչ զգեստ։ Նա նստած կամ կանգնած դիրքում պահում է հավաքված բրնձի խուրձը իր աջ ուսին[8], բայց երբեմն նաև հենվում է նրա թևին[9]։ Այս աստվածուհու վերջին պատկերումը հիմնված է հինդուիզմի մայր աստվածուհու՝ դեվի վրա, բայց դրա ծագումը տեղական է և ավելի հին[10]։

Որոշ վայրերում գյուղացի երիտասարդ կինը կարող է Փհոսոփի պես հագնվել տեղական բրնձի բերքահավաքի փառատոների և տոնակատարությունների ժամանակ[11]։

Բրնձի աստվածուհի Հարավարևելյան Ասիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիլի, բալիական Դեվի Սրի աստվածուհու կերպար, որը պատրաստված է Պալմիրայի արմավենու տերևներով:

Հարևան երկրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրնձի աստվածուհին, որը Լաոսում հայտնի է որպես Նանգ Քհոսոփ, նաև տեղական գյուղական մշակույթի մի մասն է կազմում։ Բրնձի ծագման լաոսական առասպելի տարբեր վարկածներ կան։ Ուաթ Սի Սաքեթի ձեռագրի համաձայն՝ հազար օրվա սովից հետո մի օր մի երիտասարդ ոսկե ձուկ է բռնում։ Ձկների թագավորը լսում է հոգեվարքի ճիչը և գնում է խնդրելու երիտասարդին՝ ազատելու ոսկե ձկնիկը գանձի փոխարեն։ Գանձը Նանգ Քհոսոփն էր, օրիորդը, որը բրնձի հոգին էր։ Մինչ նա ապրում էր դաշտերում, բրինձը կերակրում էր մարդկանց դարեր շարունակ, իսկ բուդդայական ուսմունքն առաջադիմում էր։ Բայց մի օր անիրավ թագավորը կրկին սով բերեց երկրի վրա՝ պահելով բրինձը, որպեսզի մարդիկ իր համար ոսկի, փղեր ու շքեղ իրեր բերեին։ Սովի ծանր օրերին ստրուկների մի ծեր զույգ անտառում հանդիպում է մի ճգնավորի։ Տեսնելով, որ նրանք քաղցած են, ճգնավորը դիմում է Նանգ Քհոսոփին՝ նրանց կերակրելու համար։ Բայց բրնձի աստվածուհին բարկացած էր և մերժում է։ Այնուհետև ճգնավորը, անհանգստանալով բուդդայական դհարմայի ապագայի մասին, կոտորում է Նանգ Քհոսոփին և մասնատում նրան շատ փոքր կտորների։ Որպես հետևանք, բրնձի աստվածուհու կտորները դառնում են բրնձի տարբեր սորտեր՝ սև բրինձ, սպիտակ բրինձ, կոշտ բրինձ (khâo chao) և հյութեղ բրինձ։ Տարեց զույգը մարդկանց սովորեցնում է, թե ինչպես կարելի է մշակել մանր հատիկներով այս նոր բրինձը, և բուդդայական վարդապետությունը ծաղկում է[12]։

Համաձայն Վիենտյանի շրջանի մեկ այլ լեգենդի, Փհի Նան, տիրակալ ոգին, որը պահպանում է բրնձի դաշտերը, առաջացել է Նանգ Քհոսոփի գանգի, բերանի և ատամների մեջ[13]։

Որոշ հեղինակներ ուսումնասիրել են, թե ինչպես է բուդդիզմը բրնձի աստվածուհու առասպելի միջոցով ձեռք բերել նախաբուդդայական իմաստների նոր մեկնաբանություն[14]։ Չամերի Po Ino Nogar, Po Yan Ino Nogar Taha կամ Po Nagar աստվածները չամ ժողովրդի բրնձի աստվածուհին են։ Չամերը Կամբոջայում և Վիետնամում փոքրամասնություն կազմող էթնիկ խումբ են, որոնք ունեն նմանատիպ հատկություններ և ծեսեր, ինչպես Թաիլանդի և Լաոսի բրնձի աստվածուհին[15]։ Նա կապ ունի Լեդի Պո Նագարի՝ չամի ավանդական աստվածության հետ։

Բրնձի աստվածուհուն գայթակղող պարերը տարածված են քհմու ժողովրդի շրջանում, որոնք հիմնականում բնակվում են Լաոսի հյուսիսում և նաև Վիետնամում[16]։

Նման բրնձի աստվածուհի կարելի է գտնել նաև Ինդոնեզիայում, Դեվի Սրին, որը նաև հայտնի է որպես Նյի Պոհաչի (Nyi Pohaci), հանդիսանում է ճավացիների, սունդանցիների և Բալի կղզու վրա ապրող ժողովուրդների բրնձի, գյուղատնտեսության և պտղաբերության աստվածուհին։ Դեվի Սրիի սրբավայրերը տարածված են տեղական բրնձի դաշտերում[17]։

Ժամանակակից կիրառություն որպես խորհրդանիշ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փհոսոփը ներկայացված է Թաիլանդի գյուղատնտեսության և կոոպերատիվների նախարարության բրնձի դեպարտամենտի (กรมการ ข้าว) պատկերանիշում[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Pairin Jotisakulratana, Mae Po sop: The Rice Mother of Thailand
  2. On the Role of Food Habits in the Context of the Identity and Cultural Heritage of South and South East Asia
  3. ชนชาติไทในนิทาน : แลลอดแว่นคติชนและวรรณกรรมพื้นบ้าน / ศิราพร ณ ถลาง กรุงเทพฯ : มติชน, 2545
  4. «Rice Hoarding Affect Supplies in Thailand». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  5. Thailand revives worship of Rice Goddess – The China Post
  6. «Phranakhon Si Ayutthaya; Farming Custom». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  7. «Rice Goddesses of Southeast Asia». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  8. Po Sop
  9. «ศาลแม่โพสพริมคลองบางพรม: หลักฐานทุ่งนาฝั่งธนฯ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  10. Phya Anuman Rajadhon, Essays on Thai Folklore 974-210345-3
  11. Woman in Pho sop costume
  12. Stringler, Florence. (2011) L'alimentation des Laotiens. Cuisine, recettes et traditions au Laos et en France. p. 31
  13. Charles Archaimbault. (1973) Structures religieuses lao: rites et mythes. Volume 2 of Collection Documents pour le Laos, p. 240
  14. Richard Pottier – Le vidéo-lexique : Mythe de la déesse du riz
  15. «Po Ino Nogar». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  16. La danse du riz de la minorité Kho Mu Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  17. «(Indonesian) Mitos Nyi Pohaci/Sanghyang Asri/Dewi Sri». My.opera.com. 2008 թ․ մարտի 1. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
  18. «กรมการข้าว – Rice Department». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]