Փիթ Կեյզեր
![]() | |||||||||
Անձնական տվյալներ | |||||||||
Ամբողջական անուն | Փիթեր Յոհաննես Կեյզեր | ||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 14, 1943[1] | ||||||||
Ծննդավայր |
![]() | ||||||||
Մահվան ամսաթիվ | փետրվարի 9, 2017[2] (73 տարեկանում) | ||||||||
Մահվան վայր | Ամստերդամ, Նիդերլանդներ | ||||||||
Հասակ | 175 | ||||||||
Դիրք |
Կիսապաշտպան Հարձակվող | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական | |||||||||
![]() | |||||||||
| |||||||||
Պարգևացանկ
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Փիթեր Յոհաննես Կեյզեր (հոլ.՝ Peter Johannes Keizer, հունիսի 14, 1943[1], Ամստերդամ, Նիդերլանդներ - փետրվարի 9, 2017[2], Ամստերդամ, Նիդերլանդներ[3]), առավել հայտնի է որպես Փիթ Կեյզեր (հոլ.՝ Piet Keizer), նիդերլանդցի ֆուտբոլիստ, խաղացել է գրոհող կիսապաշտպանի և հարձակվողի դիրքերում: Հանդես է եկել Ամստերդամի «Այաքս» ֆուտբոլային ակումբում, կարողացել դառնալ ակումբի լեգենդներից մեկը[4]: 1960 թվականից մինչև 1975 թվականը խաղացել է «Այաքսում»՝ անցկացնելով 365 խաղ[5], կարողացել է դառնալ 146 գոլի հեղինակ[6].
Նիդերլանդների վեցակի չեմպիոն, Նիդերլանդների գավաթի հնգակի չեմպիոն, Չեմպիոնների Լիգայի եռակի չեմպիոն, Եվրոպայի սուպերգավաթի կրկնակի չեմպիոն և Միջմայրցամաքային Գավաթի հաղթող:
Նիդերլանդների ազգային հավաքականում անցկացրել է 34 խաղ[7]՝ դառնալով 11 գոլի հեղինակ[7]: 1974 թվականին արժանացել է աշխարհի ֆուտբոլի առաջնության արծաթե մեդալին:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզիկի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Փիթ Կեյզերը իր կարիերան սկսել է 1960 թվականին Ամստերդամի «Այաքս» ակումբում: Դեբյուտը ակումբում կայացել է 1961 թվականի փետրվարի 5-ին «Ֆեյենորդ» ակումբի դեմ խաղում: Կեյզերը միանգամից կարողացել է դառնալ ակումբի հիմնական կազմի խաղացող: Փիթը 15 խաղերում կարողացել է դառնալ 6 գոլի հեղինակ: Հոլանդիայի 1961/62 մրցաշրջանում նա անցկացրել է 23 խաղ՝ դառնալով 12 գոլի հեղինակ: Իր կարիերայի սկզբին Փիթը կարող էր հրաժեշտ տալ ֆուտբոլին. 1964 թվականի մարտի 25-ին «ԴՎՍ» ակումբի դեմ խաղում Փիթը կարցրել է գիտակցությունը: Հիվանդանոցում պարզ դարձավ, որ նա ուղեղի ցնցում է ստացել: Վտանգավորը այն էր, որ Փիթը հնարավոր էր ուշքի չգար: 1964 թվականի դեկտեմբերի 13-ին կայացած վիրահատությունից հետո նա ապաքինվեց:
Հոլանդիայի 1964/65 մրցաշրջանում Փիթը անցկացրեց 12 խաղ՝ դառնալով 3 գոլի հեղինակ: 1965/66 մրցաշրջանում առաջին անգամ «Այաքս»ի հետ միասին հաղթեց առաջնությունում: Այդ առաջնությունում Փիթը անցկացրեց 28 խաղ՝ դառնալով 13 գոլի հեղինակ: 1966/67 և 1967/68 մրցաշրջանում Կեյզերն արժանացավ Հոլանդիայի չեմպիոնի տիտղոսին, իսկ 1967 թվականին կարողացավ դառնալ Հոլանդիայի գավաթի չեմպիոն: Մրցաշրջանի եզրափակչում «Այաքսը» 2:1 հաշվով հաղթեց «Բրեդա» ակումբին:
1970 թվականից սկսվեցին Փիթի ոսկե տարիները: Կեյզերը դարձավ ակումբի անբաժանելի մասը, Յոհան Կրոյֆի հետ կազմնած դուետը լավագույնն էր հոլանդական առաջնությունում: Ակումբը կարողացել է հաղթել 1969/1970, 1971/1972 և 1972/1973 մրցաշրջաններում, իսկ Փիթը դարձավ 1970, 1971 և 1972 Հոլանդիայի գավաթակիր:
1971 թվականից մինչև 1973 թվականը Կեյզերը կարողացավ դառնալ Չեմպիոնների լիգայի եռակի չեմպիոն, իսկ 1972 և 1973 թվականներին արժանացավ Եվրոպայի սուպերգավաթի տիտղոսին: 1972 թվականին՝ մասնակցելով և հաղթելով Միջմայրցամաքային առաջնությանը, Փիթը իր տիտղոսներին գումարեց ևս մեկը:
Ընդհանուր հաշվարկով Կեյզերը «Այաքս»ում անցկացրել է 490 խաղ, որոնցից 365-ը Հոլանդիայի առաջնությունում: Փիթի հեղինակած 189 գոլերից 146-ը գրանցվել է Հոլանդիայի առաջնությունում: «Այաքսում» անցկացրած իր վերջին մրցաշրջանում անցկացրել է 5 խաղ՝ դառնալով 1 գոլի հեղինակ: 1975 թվականին Փիթ Կեյզերը ավարտեց կարիերան:
2001 թվականից մինչև 2006 թվականը Փիթը աշխատել է հարազատ ակումբում՝ «Այաքսում», որպես սկաուտ: Նա թիմի համար փնտրում էր տաղանդավոր պատանիների, որոնք ֆուտբոլիստ դառնալու պոտենցիալ ունեին:
Կարիերան ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Փիթի դեբյուտը ազգային հավաքականում կայացել է 1962 թվականի սեպտեմբերի 5-ին Նիդերլանդական Անտիլյան կղզիների ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում: Խաղն ավարտվել է 8:0 հաշվով՝ ի օգուտ Հոլանդիայի: Խաղում Փիթը աչքի է ընկել մեկ գոլով: Հոլանդիայի ազգային հավաքականի կողմից Կեյզերը հրավիրվեց մասնակցելու1974 թվականին կայացած Աշխարհի առաջնությունում: Առաջնության եզրափակչում Հոլանդիան 2:1 հաշվով պարտվեց Գերմանիայի ընտրանուն: Ընդհանուր հաշվով անցկացրել է 34 խաղ՝ դառնալով 11 գոլի հեղինակ: Վերջին խաղը կայացել է 1974 թվականի հունիսի 19-ին Շվեյցարիայի ազգային հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 0:0 հաշվով:
Արդյունքում: 34 խաղ / 11 գոլ; 15 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 11 պարտություն
Ձեռքբերումնեչ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1974 թվականի Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
- 1966, 1967, 1968, 1970, 1972, 1973 թվականների Նիդերլանդների չեմպիոն:
- 1961, 1963, 1969, 1971 թվականների Նիդերլանդների առաջնության արծաթե մեդալակիր:
- 1974, 1975 թվականների Նիդերլանդների առաջնության բրոնզե մեդալակիր:
- 1961, 1967, 1970, 1971, 1972 թվականների Նիդերլանդների գավաթի հաղթող:
- 1968 թվականի Նիդերլանդների գավաթի ֆինալիստ:
- 1970/71, 1971/72, 1972/73 թվականների Եվրոպայի առաջնության հաղթող:
- 1968/69 թվականի Եվրոպայի առաջնության ֆինալիստ:
- 1972, 1973 թվականի Եվրոպայի առաջնության հաղթող:
- 1972 թվականի Միջմայրցամաքային առաջնության հաղթող:
Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1971, 1972 թվականներին արժանացել է Ոսկե Գնդակին:
- Ընդգրկվել է Հոլանդիայի առաջնության լավագույն հարձակվողների ցանկում (15-րդ տեղ),146 գոլ:
Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Եվրոգավաթ[8] | Այլ[9] | Արդյունքում | Ընկերական խաղեր |
Արդյունքում | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Այաքս | 1960/61 | 15 | 6 | 5 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 20 | 8 | 0 | 0 | 20 | 8 |
1960/61 | 23 | 12 | 1 | 0 | 9 | 8 | 0 | 0 | 33 | 20 | 0 | 0 | 33 | 20 | |
1962/63 | 25 | 11 | 2 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 29 | 12 | 2 | 2 | 31 | 14 | |
1963/64 | 20 | 13 | 2 | 2 | 5 | 1 | 0 | 0 | 27 | 16 | 0 | 0 | 27 | 16 | |
1964/65 | 11 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 3 | 4 | 3 | 15 | 6 | |
1965/66 | 28 | 13 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 33 | 13 | 10 | 4 | 43 | 17 | |
1966/67 | 28 | 11 | 5 | 3 | 5 | 2 | 0 | 0 | 38 | 16 | 5 | 2 | 43 | 18 | |
1967/68 | 25 | 9 | 6 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 33 | 12 | 8 | 5 | 41 | 17 | |
1968/69 | 27 | 10 | 2 | 2 | 14 | 2 | 0 | 0 | 43 | 14 | 10 | 4 | 53 | 18 | |
1969/70 | 32 | 18 | 5 | 4 | 8 | 1 | 0 | 0 | 45 | 23 | 12 | 5 | 57 | 28 | |
1970/71 | 32 | 9 | 5 | 0 | 9 | 4 | 0 | 0 | 46 | 13 | 12 | 2 | 58 | 15 | |
1971/72 | 31 | 14 | 5 | 3 | 9 | 2 | 0 | 0 | 45 | 19 | 10 | 5 | 55 | 24 | |
1972/73 | 31 | 12 | 0 | 0 | 6 | 2 | 4 | 0 | 41 | 14 | 15 | 10 | 56 | 24 | |
1973/74 | 31 | 4 | 3 | 0 | 2 | 0 | 2 | 1 | 38 | 5 | 12 | 8 | 50 | 13 | |
1974/75 | 5 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 7 | 1 | 3 | 0 | 10 | 1 | |
Ընդամենը կարիերայի ընթացքում | 364 | 146 | 46 | 19 | 73 | 23 | 6 | 1 | 489 | 189 | 103 | 50 | 592 | 239 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Ajax-icoon Piet Keizer (73) overleden, Niederlande trauern um Keizer — 1993.
- ↑ «Ajax-icoon Piet Keizer (73) overleden.» (հոլանդերեն)։ ajax.nl։ Վերցված է 11.2.2017
- ↑ «Piet Keizer blijft onnavolgbaar.» (հոլանդերեն)։ «Voetbal International»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-16-ին։ Վերցված է 09.06.2011
- ↑ Ajax: Club van 100
- ↑ Topscorers aller tijden
- ↑ 7,0 7,1 Voetbalstats.nl — Piet Keizer (նիդեր.)
- ↑ Лига чемпионов УЕФА, Кубок УЕФА, Кубок обладателей кубков УЕФА, Кубок Интертото.
- ↑ Межконтинентальный кубок, Суперкубок УЕФА.