Փարաջանով (ֆիլմ)
Երկիր | Ուկրաինա Ֆրանսիա[1] |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 2013 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Սերժ Ավետիքյան[2] |
Պրոդյուսեր | Ելենա Ֆետիսովա Մարտին Ադոյան Թագուհի Կարապետյան |
Սցենարի հեղինակ | Ելենա Ֆետիսովա |
Դերակատարներ | Սերժ Ավետիքյան |
Օպերատոր | Սերգեյ Միխալչուկ |
Երաժշտություն | Միշել Կարսկի |
Կինոընկերություն | Interfilm Production Studio Araprod Gemini Millimetr Film Paradise Art France Cinema |
Տևողություն | 95 րոպե |
Բյուջե | € 1 980 000 |
IMDb | ID 2671390 |
Պաշտոնական կայքէջ |
«Փարաջանով» (ֆր.՝ Je Paradjanov — soviétique artiste), ռեժիսորներ Ելենա Ֆետիսովայի և Սերժ Ավետիքյանի՝ 2013 թվականի կենսագրական դրաման կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կյանքի մասին։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի հուլիսի 4-ին՝ Կառլովի Վարիում (Չեխիա) անցկացված կինոփառատոնի ժամանակ, այնուհետև 2013 թվականի հուլիսի 13-ին՝ Երևանում կայացած կինոփառատոնի ժամանակ։ Ֆրանսիական վարձույթում ֆիլմը թողարկվել է 2015 թվականի հունվարի 7-ին[3]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիև, 1958 թվական։ Ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը ստանում է ֆիլմ նկարահանելու հնարավորություն։ Նա պետք է էկրանավորի Միխայիլ Կոցյուբինսկու «Մոռացված նախնիների ստվերները» պատմվածքը։
Կարպատյան գյուղի նկարահանման հրապարակում Փարաջանովը հանգամանորեն պատրաստում է կադրը՝ ուշադրություն դարձնելով մանրամասներին, ինչն առաջացնում է ֆիլմի օպերատորի զայրույթը։ Վերջինս բորբոքվում է և ռեժիսորին մենամարտի հրավիրում։ Մարտը նշանակվում է հաջորդ առավոտյան։ Նույն առավոտ ակումբ են բերում երևակված նյութը, և օպերատորը, այն տեսնելով, Փարաջանովին արժևորում է որպես հանճարի։ Մենամարտը չեղյալ է հայտարարվում։
«Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ մի երիտասարդ ցատկում է բեմ և հրապարակայնորեն հաղորդում Կիևում և Լվովում սկսված մտավորականների ձերբակալությունների մասին։ Փարաջանովը հայտարարվում է ազգայնական, նրա հարազատների նկատմամբ աշխատավայրերում սկսում են ճնշումներ գործադրել, իսկ շրջապատում արմատավորվում են իրազեկիչները։
Փարաջանովի ծննդյան օրն է։ Նրա տուն է գալիս երիտասարդ ճարտարապետ Արսենին՝ Կենտրոնական կոմիտեի ղեկավարի որդին։ Նրանց միջև սկիզբ է առնում բարեկամություն, որն Արսենիի հորը ներկայացվում է որպես համասեռամոլության դրսևորում։
Փարաջանովն ստիպված էր լքել Կիևը. չնայած նրա ֆիլմը հաջողությամբ շրջում էր ամբողջ աշխարհում, նա զրկվում է աշխատանքից և մեկնում Հայաստան, որտեղ հաստատվում է նրա սցենարի բեմադրությունը։ Սակայն այստեղ էլ հանգիստ աշխատանք չուներ։ Ստուգելու համար Մոսկվան պահանջում է «Սայաթ-Նովա» նոր ֆիլմի նկարահանված նյութը։
Փարաջանովը ձերբակալվում է և ազատազրկվում։ Նա պատիժը կրում է ուղղիչ-աշխատանքային տարբեր գաղութներում։
Թբիլիսի, 1983 թվական։ Ծերացող Փարաջանովն աշխատանք չունի, նրան կերակրում են հարևանները։ Թբիլիսի է ժամանում Մարչելո Մաստրոյանին, որը Վրաստանի ԽՍՀ մշակույթի նախարարի հետ հյուր է գնում Փարաջանովին։ Վերջինս ընդունելությունից իսկական պերֆոմանս է ստեղծում։ Մարչելոյի այն հարցը, թե հիմա Փարաջանովն ինչ է նկարահանում, նախարարին փակուղու մեջ է գցում։ Դավիթ Աբաշիձեն, որին տրվել էր ֆիլմ նկարահանելու հնարավորություն, համոզում է այն տալ իր ընկեր Փարաջանովին։ Ընդունվում է փոխզիջումային որոշում. Աբաշիձեն Փարաջանովի հետ նոր ֆիլմի համահեղինակն է։ «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» ֆիլմը դիտելուց հետո հանձնաժողովը ծայրահեղ դժգոհություն է հայտնում աշխատանքի արդյունքների մասին, իսկ Փարաջանովը համոզված է, որ նրանց խոսքերը այն բանի ստույգ ապացույցն են, որ հանճարեղ ֆիլմ է նկարահանվել։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սերժ Ավետիքյան – Սերգեյ Փարաջանով
- Յուլյա Պերեսիլդ – Սվետլանա Շերբատյուկ՝ Փարաջանովի կինը
- Կարեն Բադալով – Լաերտ
- Զազա Կաշիբաձե – Դավիթ Աբաշիձե, «Դոդո», ռեժիսոր
- Յուրի Վիսոցկի – Պանին
- Անտոն Յակովլև – Մուրաշով
- Ռոման Լուցկի – Իլյա Գրիգորևիչ՝ օպերատոր
- Կոնստանտին Վոյտենկո – Դիմա՝ Փարաջանովի օգնականը
- Վիկտոր Մարվին – Արսենի
- Միխայիլ Պշենիչնիյ – Ալեքսանդր՝ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի իրազեկիչ
- Անդրեյ Ֆեդինչիկ – Միշա
- Լեսյա Օստրովսկայա – Տատյանա
- Ֆերդինանդո Վիսենտինի Օրգնանի – Մարչելո Մաստրոյանի
- Դարեջան Խաչիձե – Մանանա
- Վլադիմիր Կուզնեցով – ռեկտոր
- Ալլա Սերգիյկո – Վիոլետտա
- Օսիպ Նայդուկ – Պետրո
- Լինա Բուդնիկ – Եվդոկիա
- Վլադիմիր Բելյաև – խցի գլխավոր
- Սերգեյ Մալյուգա – կալանավոր զինվորական հիվանդանոցում
- Վլադիմիր Անդրեև – ղեկավար
- Վլադիմիր Կոզիր – կոմիտեի նախագահ
- Ալեքսեյ Կոմիսարուկ – հեղինակություն բանտում
- Անատոլի Պրիյմակ – Տոլյան՝ հեղինակություն բանտում
- Բորիսլավ Բորիսենկո – «ենթակա»
- Օլգա Ռադչուկ – Մարիա
- Լյուդմիլա Սաչենկո – հյուրանոցի հերթապահ
- Աննա Կարպովա – ավտոբուսի աղջիկ
- Եկատերինա Կիստեն – ադմինիստրատոր
- Իրակլի Ապակիձե – մշակույթի նախարար
- Բեկա Էլբակիձե – թարգմանիթ
- Մալխազ Աբուլաձե – Մելիք
- Գայանե Գասպարյան – հաշվապահ
- Զուրաբ Նաբիաշվիլի
- Կոնստանտին Վարդանյան – «ոսկե տղա»
- Նինո Գոմարթելի – Փարաջանովի մայրը
- Ալեքո Մախարոբլիշվիլի – Փարաջանովի հայրը
- Ֆիլիպ Կոզլով – Սերգեյ Փարաջանովը մանկության տարիներին
- Զազա Բեժաշվիլի – նկարիչ
- Էկա Մժավանաձե – լրագրողուհի
- Ջորջ Դավաձե – Ֆելիքս
- Նիկոլայ քեյվան – վարսավիր
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սցենարի հեղինակ՝ Ելենա Ֆետիսովա
- Բեմադրող ռեժիսորներ՝
- Ելենա Ֆետիսովա
- Սերժ Ավետիքյան
- Բեմադրող օպերատոր՝ Սերգեյ Միխալչուկ
- Բեմադրող նկարիչ՝ Վլադ Ռիժիկով
- Հագուստների նկարիչ՝ Իրինա Գերգել
- Կոմպոզիտոր՝ Միշել Կարսկի
- Մոնտաժողներ՝
- Ալեքսանդր Շտրաուս
- Ալեքսանդր Շվեց
- Գործադիր պրոդյուսեր՝ Վլադիմիր Կոզիր
- Պրոդյուսերներ՝
- Ելենա Ֆետիսովա
- Մարտին Ադոյան
- Թագուհի Կարապետյան
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2013 թվական
- Festival du cinéma européen en Essonne միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ (Ֆրանսիա)[4]
- Թալինի «Մութ գիշերներ» (Black Nights Film Festival) կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ (Էստոնիա)[5]
- Կառլովի Վարիի կինոփառատոնի (Չեխիա) «Արևմուտքից Արևելք» ծրագրի գլխավոր մրցանակի անվանակարգ
- Օդեսայի IV միջազգային կինոփառատոնի «Ոսկե Դյուկ» մրցանակ ուկրաինական լավագույն ֆիլմի համար[6]
- Բաթումիում կայացած արտհաուսյան կինոյի միջազգային փառատոնի (Batumi International Art-house Film Festival / BIAFF) մրցանակ տղամարդու լավագույն դերի համար (Սերժ Ավետիքյան)[7]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Unifrance — 1949.
- ↑ http://www.imdb.com/title/tt2671390/
- ↑ «RFI: «Параджанов. Гений против серости»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Fint out the Prize List of the competition of the 15th European Film Festival in Essonne». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «17th Black Nights Film Festival awards announced». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «ОМФК-2013: «Золотого Дюка» зрители отдали «географу, который глобус пропил»». Дело.ua. 2013 թ․ հուլիսի 20. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «BIAFF 2013 Prizes anouced on BIAFF festival closing ceremony». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Параджанов» Արխիվացված 2017-01-04 Wayback Machine на Рускино.ру
- «Փարաջանով (ֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Параджанов» Արխիվացված 2014-01-02 Wayback Machine на сайте INTERFILM Production Studio
|