Փայտե եկեղեցիներ Փոքր Լեհաստանի հարավում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիմնական տվյալներ
Տեսակճարտարապետական անսամբլ
ԵրկիրԼեհաստան Լեհաստան
ՏեղագրությունLesser Poland Voivodeship?
Կազմված էՍուրբ Միքայել Հրեշտակապետ եկեղեցի, Բինարովա, Բոլոր սրբերի եկեղեցի (Բլիզնե), Սուրբ Գաբրիել հրեշտակի եկեղեցի Դեբնոյում, Ենթադրյալ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, Սուրբ Լեոնարդ եկեղեցի, Լիպնիցա Մուրովանա և Սուրբ Փիլիպոս-Հակոբոս եկեղեցի, Սեկովա
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգություն
Շինանյութփայտ
Քարտեզ
Քարտեզ
 Wooden churches in Poland Վիքիպահեստում
szlak.wrotamalopolski.pl

Փոքր Լեհաստանի հարավի փայտե եկեղեցիներ, պատմականորեն արժեքավոր և ճարտարապետության տեսակետից հետաքրքիր փայտե եկեղեցիներ, որոնք գտնվում են Մալոպոլյան վոյեվոդության հարավում և արևելքում (Գորլիցա, Նովիյ Տարգ և Բոխնյա քաղաքների մոտ) և Պոդկարպատյան վոյեվոդությունում (Բժոզուվի մոտ)։

Եկեղեցիների մեծ մասը կառուցված է մեծ գերաններով և ներկայացնում է գոթիկայից մինչև վերածնունդ, բարոկկո և ավելի ժամանակակից ճարտարապետական ոճեր։ Որոշ շինությունների ոճի վրա ազդեցություն է թողել հունակաթոլիկ և ուղղափառ մշակութային տարածության մոտ լինելը. դրանցից շատերն ունեն գմբեթների առանձնահատուկ տեսք և կառուցված են հունական խաչի տեսքով։

Ամենահին կառույցները կառուցվել են 14-րդ դարում (ամենահինը համարվում է 1388 թվականին կառուցված Խաչուվի եկեղեցին)։ Եկեղեցիները լավ վիճակում պահպանվել են մինչև մեր օրերը և նորվեգիական հիմնակմախքային եկեղեցիներից հետո հանդիսանում են Եվրոպայում՝ տարիքով երկրորդ փայտե եկեղեցիների կուտակումներ։

Քանի որ եկեղեցիները մեծ պատմական արժեքներ են ներկայացնում, դրանց մի մասը 2003 թվականի հուլիսի 3-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։ Եկեղեցիների մեծ մասը մտնում է Մալոպոլյան վոյեվոդության զբոսաշրջային երթուղու մեջ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկված եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գմինա Պատկեր Անվանում Կառուցման թվականներ
Բինարովա Միքայել հրեշտակապետի եկեղեցի Բինարովայում մոտ 1500 թվական
Բլիզնե Բոլոր սրբերի եկեղեցի Բլիզնեում մինչև 1470 թվականը
Դեմբնո Պոդխալյանսկե Միքայել հրեշտակապետ եկեղեցի Դեմբնոյում 15-րդ դար
Խաչուվ Սուրբ Մարիամ Աստվածնի համբարձման եկեղեցի Խաչուվում 1388 թվական
Լիպնիցա Մուրովանա Սուրբ Լեոնարդ եկեղեցի Լիպնիցայում 15-րդ դարի վերջ
Սենկովա Սուրբ Փիլիպոս-Հակոբոս եկեղեցի Սենկովում 1520 թվական

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում առաջարկվող թեկնածու եկեղեցիների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում Փոքր Լեհաստանի հարավում գտնվող 9-ը փայտե հնագույն (գոթիկ) եկեղեցիներից ընդգրկված են միայն 6-ը։ Ցանկում չեն ընդգրկվել հետևյալ շինությունները.

Գմինա Պատկեր Անվանում Կառուցման թվականներ
Լյախովիցե Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի Լյախովիցեում Կառուգվել է 1789 թվականին, հարավլեհական փայտե եկեղեցու ուշ գոթական ոճի տիպիկ ներկայացուգիչ
Օռավկա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի Օռավկայում 17-րդ դար, արժեքավոր բազմագույն գեղանկարչություն և ներքին զարդարանք
Շալյովա Միքայել Հրեշտակապետ եկեղեցի Շալյովայում 18-րդ դար, բարոկկոյի շրջանի առավել արժեքավոր փայտե եկեղեցի

Այլ շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ չընդգրկված եկեղեցիների ցանկ

Գմինա Պատկեր Անվանում Կառուցման թվականներ
Գրիվալդ Սուրբ Մարտին եկեղեցի Գրիվալդում
Բոնչալ Դոլնի Եկեղեցի Բոնչալ Դոլնիում 1667 թվական
Տշցինիցա Սուրբ Դորոտա եկեղեցի Տշցինիցայում
Օսեկ Յասելսկի Տիրոջ պայծառակերպության եկեղեցի Օսեկ Յասելսկիում
Լյուբլյա Սուրբ Նիկողայոս եկեղեցի Լյուբլյայում
Սլավենցին Սուրբ Եկատերինա եկեղեցի Սլավենցինում
Իվկովա Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման եկեղեցի Իվկովայում
Գոգոլուվ Սուրբ Եկատերինա եկեղեցի Գոգոլուվում
Ժեպեննիկ Բիսկուպի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի Ժեպեննիկ Բիսկուպիում

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Centre, UNESCO World Heritage. «Wooden Churches of Southern Małopolska». UNESCO World Heritage Centre (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]