Բոխնյայի աղի հանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
WorldHeritageBlanc.svg
Բոխնյայի աղի հանք
Wieliczka and Bochnia Royal Salt Mines*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Kopalnia bochnia.jpg
Երկիր Լեհաստան Լեհաստան
Տիպ Մշակութային
Չափանիշներ iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2013  (37-րդ նստաշրջան)
Համար 32
##Բոխնյայի աղի հանք (Լեհաստան)
Locator Dot2.gif
Shown within Լեհաստան
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն

Բոխնյայի աղի հանք (սկսած 13-րդ դարից մինչ 1772 թվականը կազմել է Կրակովյան ժուպայի մաս), հանք Լեհաստանի հարավում, հնագույն աղի հանքերից մեկն է աշխարհում ու Եվրոպայում և ամենահինը Լեհաստանում։ Գտնվում է Լեհաստանի Փոքր Լեհաստան վոեվոդության Բոխնյա քաղաքի տարածքում։ ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտ է, Փոքր Լեհաստան վոեվոդւթյան մշակութային հուշարձան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանքը հիմնվել է 1248 թվականին, երբ այստեղ հայտնաբերվել են քարաղի պաշարներ և, ինչպես համարվում է, այդ շրջանում աղի պաշարներ գտնելուց 2000 կամ նույնիսկ 3500 տարի հետո (այդ ժամանակ այն ստանում էին գոլորշիացման միջոցով)։ Հիմնվելուց հետո հանքը դարձել է Թագավորական աղային ընկերության մաս։

1368 թվականին աղի հանքերի մասին Կազիմիր Մեծի կողմից հրապարակած կանոնադրությունից հետո սկսվել է աղի արտահանումը Ռուսաստան և Հունգարիա։ 14-րդ դարում հանքում աշխատողների թիվը եղել է 120-ից մինչև 150, 15-16-րդ դարերում՝ մինչև 500։ 1772 թվականին Ռեչ Պոսպոլիտայի առաջին բաժանումից հետո հանքը հայտնվել է Ավստրիական կայսրության կազմում, և 17-րդ դարում սկսված նրա անկումը 1785 թվականին փոխարինվել է նոր ծաղկմամբ, երբ իրականացվել է հանքի կապիտալ վերանորոգում։ 1794 թվականին այստեղ բացվել է աղի նոր հանքատեղ։ Մինչ 1918 թվականը հանքը գտնվել է ավստրիացիների վերահսկողության ներքո, որից հետո նորից հայտնվել է Լեհաստանի կազմի մեջ։

Աղի արդյունահանումը հանքում շարունակվել է մինչև 1964 թիվը, որից հետո այն փակվել է։ 1981 թվականի դեկտեմբերի 11-ին աղի հանքը ներառվել է Փոքր Լեհաստան վոյեվոդության պահպանվող հուշարձանների գրանցամատյանում (№ А-238)[1]: 2000 թվականի սեպտեմբերի 26-ին Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին աղի հանքը հայտարարել է ազգային պատմության հուշարձան, իսկ 2013 թվականին այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում այն բանից հետո, երբ միավորվելով դարձել է մեկ օբյեկտ Վելիչկայի աղի հանքի հետ, որը գտնվում էր նրանից 20 կմ դեպի արևմուտք[2]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]