Բոլոր սրբերի եկեղեցի (Բլիզնե)
| Բոլոր սրբերի եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | փայտե եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Blizne? |
| Դավանանք | կաթոլիկություն |
| Թեմ | Roman Catholic Archdiocese of Przemyśl? |
| Հիմնական ամսաթվերը | 1470 |
| Մասն է | Փայտե եկեղեցիներ Փոքր Լեհաստանի հարավում և Q134468036? |
| Ժառանգության կարգավիճակ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և անշարժ հուշարձան[1] |
| Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն |
| Հիմնադրված | 1470 |
| Շինանյութ | փայտ |
| Մակերես | 2,2 հեկտար, 46,7 հեկտար |
![]() | |
![]() | |
Բոլոր սրբերի եկեղեցի (լեհ.՝ Kościół Wszystkich Świętych), կաթոլիկ եկեղեցի, որը գտնվում է Լեհաստանի Ենթակարպատյան վոևոդության Բժոզուվսկի պովյատի Յասենիցա-Ռոսելնա գմինայի Բլիզնե գյուղում։ 15-րդ դարի փայտե գոթիկայի ճարտարապետական հուշարձան, որ ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում և «Փայտե ճարտարապետության ճանապարհ» տուրիստական ուղում։
Բլիզնեի միջնադարյան փայտե ճարտարապետության եզակի համալիրը բաղկացած է եկեղեցուց և քահանայի տնից, որը գտնվում են Պառնաս բլրի վրա՝ շրջապատված դարավոր ծառերով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլիզնե գյուղում Բոլոր սրբերի ծխական եկեղեցու շինարարությունը վերագրվում է 15-րդ դարի կեսերին։ Տաճարը կառուցվել է ուշ փայտե գոթական ոճով, և բացի իր ուղղակի նշանակությունից, այն կատարել է պաշտպանական կառույցի գործառույթներ։ Առաջին անգամ հիշատակվել է 1470 թվականին։
XVII դարում եկեղեցին շրջապատվել է էր պաշտպանողական պատնեշներով։ Նույն դարի առաջին կեսին կառուցվել են զանգակատունը և քահանայի տունը։
19-րդ դարի սկզբին քանդվել են եկեղեցին շրջապատող սոբոտիները։
1964-1980 թվականներին շենքն ամբողջությամբ վերականգնվել է։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր սրբերի եկեղեցին ամբողջությամբ կառուցվել է եղևնու տաշած գերաններից՝ առանց մեխի օգտագործման։ Արևմուտքից նրան հարում է զանգակատունը։ Եկեղեցու տանիքը ծածկված է կղմինդրով։ Եկեղեցու շուրջն ընկած տարածքը աղյուսե մատուռներով փայտե ցանկապատով։
Եկեղեցին կազմված է սանդղամուտքից, գավիթից, գլխավոր և երկու հարակից սրահներից։ Հարուստ ձևավորմամբ ինտերիերը հատուկ է առաջին հերթին 1550, 1649 և 1700 թվականներին որմնանկարներով, 16-րդ և 17-րդ դարերի նկարներով, ինչպես նաև լավ պահպանված հարթաքանդակով և 14-րդ դարի քանդակների հավաքածուով։
1604 թվականի փայտե ամբիոնը կառուցված է ուշ ռենեսանսի ոճով։ Երկու կողմնակի սրահները կառուցվել են 17-րդ դարում բարոկկո ոճով։ Ձախակողմյան սրահում գտնվում է Աստվածամոր հրաշագործ արձանը, որը պահպանվել է 16-րդ դարի ուշ գոթիկայի ոճի տրիպտիխից։
Եկեղեցու մոտ գտնվում է քահանայի փայտե տունը, որն առաջին անգամ հիշատակվել է 1699 թվականին։ Ներկայում այնտեղ գտնվում է թեմական թանգարանը, որտեղ ներկայացված են եկեղեցական արվեստի արժեքավոր նմուշներ։ Շենքի տանիքը պատված է ծղոտով։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին Լեհաստանի հարավում գտնվող մի շարք այլ փայտե եկեղեցիների հետ միասին Բլիզնեի Բոլոր սրբերի եկեղեցին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[2]։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ register of objects of cultural heritage in Poland
- ↑ «UNESCO w Polsce: Kościół w Bliznem». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.

