Ցոլակ Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ցոլակ Պողոսյան
Ծնվել էնոյեմբերի 4, 1925(1925-11-04)
ԾննդավայրՉամդուրա, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան
Վախճանվել էդեկտեմբերի 30, 1978(1978-12-30) (53 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1957)
ԿուսակցությունԽՄԿԿ
Ցոլակ Պողոսյան Վիքիդարանում

Ցոլակ Խաչատուրի Պողոսյան (նոյեմբերի 4, 1925(1925-11-04), Չամդուրա, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան - դեկտեմբերի 30, 1978(1978-12-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1977 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վրացական ԽՍՀՄ Ախալքալաքի շրջանի Չամդուրա գյուղում։ 1957 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժինը, 1961 թվականին՝ Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը։ Ուսումնառությանը տարիներին աշխատել է Ախալքալաքի դպրոցում որպես հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ, ապա շրջանային թերթի խմբագրությունում։ 1961 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել ՀԿԿ Երևանի Սպանդարյանի շրջկոմում, որպես հրահանգիչ, ապա կազմակերպչական բաժնի վարիչ, իսկ 1967-1970 թվականներին՝ շրջկոմի երկրորդ քարտուղար։ 1970-1971 թվականներին աշխատել է «Հայաստանի ժողովրդական տնտեսություն» և «Սովետական մանկավարժ» ամսագրերի խմբագրություններում, 1971-1973 թվականներին «Հայաստան» հրատարակչությունում որպես թարգմանական գրականության խմբագրության վարիչ։ 1973-1978 թվականներին եղել է Երևանի Հակոբ Մեղապարտի անվան պոլիգրաֆ կոմբինատի տնօրենը։ Մահացել է Երևանում[1]։ Թաղված է Երևանի Թոխմախի գերեզմանատանը[2]։

Ց. Պողոսյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ստոյանով Ծ., Մենք և Արչին, Երևան, Հայպետհրատ, 1963, 162 էջ։
  • Կրուստեն Է., Գարնան որոնումներ, Երևան, Հայպետհրատ, 1964, 312 էջ։
  • Մոլնար Գ., Մարթա, Երևան, «Հայաստան», 1965, 424 էջ։
  • Ամադու Ժ., Կարմիր ծիլեր, Երևան, «Հայաստան», 1967, 400 էջ։
  • Կոնստանդին Թ., Կեսգիշերին կընկնի աստղը, Եչրան, «Հայաստան», 1969, 468 էջ։
  • Արդամատսկի Վ., Հատուցում, Երևան, «Հայաստան», 1971, 644 էջ։
  • Սիլվաշի Լ., Սև պատուհանները, Երևան, «Հայաստան», 1972, 416 էջ։
  • Չեխով Ա., Սարսափ, Երևան, «Հայաստան», 1973, 16 էջ։
  • Չակովսկի Ա., Բլոկադա, հ. 1, Երևան, «Հայաստան», 1973. 792 էջ։
  • Տիտով Վ., Վիրավոր Կիվիվը, Երևան, «Հայաստան», 1974, 16 էջ։
  • Չակովսկի Ա., Բլոկադա, հ. 2, Երևան, «Հայաստան, 1974, 728 էջ։
  • Սավա Դանգուլով, Կուզնեցկի մոստ, հ. 1, Երևան, «Հայաստան», 1975, 640 էջ։
  • Չակովսկի Ա., Բլոկադա, հ. 3, Երևան, «Սովետական գրող», 1977, 896 էջ։
  • Սավա Դանգուլով, Կուզնեցկի մոստ, հ. 2, Երևան, «Սովետական գրող», 1978, 576 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 460-461.
  2. «The memorial of Poghosyan Tsolak (Ցոլակ Պողոսյան Խաչատուրի) buried at Yerevan's Tokhmakh cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցոլակ Պողոսյան» հոդվածին։