Էկոնոմիկա (ամսագիր)
Արտաքին տեսք
(Վերահղված է Հայաստանի ժողովրդական տնտեսությունից)
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
«Էկոնոմիկա», տեսական և գիտապրակտիկ ամսագիր (մինչև 1962 թվականը՝ երկամսյա)։ ՀՀ ԳԱԱ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրատարակություն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույս է տեսնում 1957 թ.-ից, Երևանում, մինչև 1992 թ. կոչվել է «Հայաստանի ժողովրդական տնտեսություն»։
Նպատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսաբանում է ՀՀ տնտեսության զարգացման ուղիները, գիտատեխնիկական առաջընթացի արագացման, կառավարման մեխանիզմների կատարելագործման, շրջակա միջավայրի պահպանության հարցեր։ Հոդվածներ է տպագրում հայ տնտեսագիտական մտքի պատմությունից։
Խմբագիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օ․ Հովհաննիսյան
- Գ․ Իսահակյան
- Միքայել Քոթանյան
- Ա․ Թադևոսյան
- Ռ․ Շախկուլյան
- Մ․ Պետրոսյան
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |