Էկոնոմիկա (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Էկոնոմիկա», տեսական և գիտապրակտիկ ամսագիր (մինչև 1962 թվականը՝ երկամսյա)։ ՀՀ ԳԱԱ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրատարակություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսնում 1957 թ.-ից, Երևանում, մինչև 1992 թ. կոչվել է «Հայաստանի ժողովրդական տնտեսություն»։

Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսաբանում է ՀՀ տնտեսության զարգացման ուղիները, գիտատեխնիկական առաջընթացի արագացման, կառավարման մեխանիզմների կատարելագործման, շրջակա միջավայրի պահպանության հարցեր։ Հոդվածներ է տպագրում հայ տնտեսագիտական մտքի պատմությունից։

Խմբագիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օ․ Հովհաննիսյան
  • Գ․ Իսահակյան
  • Միքայել Քոթանյան
  • Ա․ Թադևոսյան
  • Ռ․ Շախկուլյան
  • Մ․ Պետրոսյան
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png