Սավա Դանգուլով
Սավա Դանգուլով | |
---|---|
Ծնվել է | հունվարի 11 (24), 1912, 1912[1] կամ հունվարի 24, 1912[2] |
Ծննդավայր | Արմավիր, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | օգոստոսի 20, 1989, 1989[1] կամ օգոստոսի 26, 1989[2] |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, արձակագիր, դրամատուրգ, խմբագիր, լրագրող, ռազմական թղթակից և դրամատուրգ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ժանրեր | վեպ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Սավա Դանգուլով Վիքիդարանում |
Սավա Արտեմի Դանգուլով (ռուս.՝ Савва Артемьевич Дангулов, հունվարի 11 (24), 1912, 1912[1] կամ հունվարի 24, 1912[2], Արմավիր, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 20, 1989, 1989[1] կամ օգոստոսի 26, 1989[2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային գրող, Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացի, 1940 թվականից ՌԿ(բ)Կ անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սավա Դանգուլովը ծնվել է 1912 թվականի հունվարի 11 (24)-ին Արմավիրում (ներկայում՝ Կրասնոդարի մարզ) ազգությամբ հայ ծառայողի ընտանիքում։ «Դիվանագետներ» («Дипломаты») (1966), «Կուզնեցկի կամուրջ» («Кузнецкий мост») (1972-1979), «Առավոտյան ժամերգություն Ռապալոյում» («Заутреня в Рапалло» ) (1980), «Կայսերական փոստ» («Государева почта») (1983) վեպերի հեղինակն է։ Վերջին վեպի մեջ պատմում է Ջոն Ռիդի, Ա․ Մ․ Կոլլոնտայի, Ֆ․ Նանսենի արխիվների իր որոնումների մասին։ Գրել է նաև պատմվածքներ, պիեսներ, Լենինի մասին պատմություններ։ Ունի խորհրդային դիվանագիտության մասին մի շարք գործեր։ Լրագրությամբ սկսել է զբաղվել «Աշխատանքային ուղի» («Трудовой путь» ներկայում՝ «Արմավիրյան զրուցակից») քաղաքային թերթում։ Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ սկսում է ակտիվ աշխատել «Աշխատանքային ուղի» թերթում՝ որպես թղթակից, որից հետո ռոստովյան «Մուրճ» («Молот») թերթում, որտեղ 1934 թվականին առաջին անգամ լույս են տեսնում նրա առաջին պատմվածքներն ու ակնարկները։
Սավա Դանգուլովի կյանքի կարևորագույն շրջաններից է նրա աշխատանքային գործունեության այն շրջանը, երբ նա թղթակցում էր «Կարմիր աստղ» («Красная Звезда») թերթին 1936-1943 թվականներին։ 1944-1946 թվականներին աշխատել է որպես մամլո կցորդ Ռումինիայում Խորհրդային միության դեսպանատանը։ 1957 թվականին լույս է տեսնում նրա «Իգնատ Լոբան Ռումինիայում» պատմվածքը, իսկ 1961 թվականին «Լենինը զրուցում է Ամերիկայի հետ» ակնարկների և պատմվածքների գիրքը։ Դանգուլովի կարևորագույն աշխատանքներն են համարվում «Դիվանագետներ» («Дипломаты») և «Կուզնեցկի կամուրջ» ( «Кузнецкий мост») վեպերը, որոնց մասին շուտով սկսում են խոսել քննադատները, և որոնք թարգմանվում են աշխարհի մի քանի լեզուներով։ «Կուզնեցկի կամուրջ» վեպը պատմում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին խորհրդային դիվանագիտության մասին։ Գիրքը սկսվում է 1941 թվականի հունիսի 22-ի իրադարձություններով և ավարտվում է 1943 թվականի նոյեմբերի Թեհրանի համաժողովով, որտեղ հստակեցվել է երկրորդ ճակատի բացման ժամանակահատվածը։ 1969 թվականին Դանգուլովը դառնում է օտար լեզուներով «Խորհրդային գրականություն» ամսագրի գլխավոր խմբագիրը և շարունակում է զբաղվել գրականությամբ։ 1970 թվականին նա գրում է «Խոստովանություն» («Признание») պիեսը, որը բեմադրվել է Արմավիրի դրամատիկական թատրոնում։ 1974 թվականին գրում է «Գրականության ուսուցիչ» ինքնակենսագրական գիրքը։ 1980 թվականին կրկին վերադառնում է դիվանագիտության թեմային և գրում է «Առավոտյան ժամերգություն Ռապալոյում» («Заутреня в Рапалло» ) վեպը։ 1981 թվականին ստեղծում է գրական դիմանկարների «Նկարիչներ» գիրքը։ Գրում է պատմվածքներ Արմավիրի իր երիտասարդ տարիների, քաղաքացիական պատերազմի մասին։ Սավա Դանգուլովը շատ բան է արել իր հայրենի քաղաքի համար։ Նրա նախաձեռնությամբ և նրա նյութական օժանդակությամբ Արմավիրի կենտրոնում կառուցվում է Զոյա Կոսմոդեմյանսկայայի անվան մանկական գրադարանի շենքը, որին նվիրեց «Մոր մասին մտքերով» խորագրով իր նկարների հավաքածուն։ Ամեն տարի այցելելով իր հայրենի քաղաք՝ Դանգուլովը հանդիպում էր քաղաքի ձեռնարկությունների կոլեկտիվների, ուսանողների և երիտասարդների հետ։ 1986 թվականին Արմավիրի դրամատիկական թատրոնում բեմադրվում է «Նանա» ներկայացումումը, որի հեղինակներն էին Ս․ Դանգուլովը և Ա․ Կուրաշինովը։ Արմավիրի քաղաքային խորհրդի որոշմամբ 1986 թվականի ապրիլի 6-ին Սավա Արտեմի Դանգուլովին տալիս են «Արմավիրի պատվավոր քաղաքացի» կոչումը։ Մահացել է 1989 թվականի օգոստոսի 20-ին։ Թաղված է Կունցեվոյի գերեզմանատանը[3].։
Ստեղծագործությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Դիվանագետներ» («Дипломаты»)
- «Կուզնեցկի կամուրջ»( «Кузнецкий мост»)
- «15 ճանապարհ դեպի Էգլ ( «Пятнадцать дорог на Эгль»)
- «Առավոտյան ժամերգություն Ռապալոյում» («Заутреня в Рапалло» )
- «Կայսերական փոստ» («Государева почта»)
- «Գավաթը» («Братина»)
- «Լեգենդար Ջոն Ռիդը» («Легендарный Джон Рид»)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Կարմիր աստղի 2 շքանշաններ
- Աշխատանքային արիության մեդալ
- Ե․ Ֆ․ Ստեպանովայի անվան մրցանակ
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սավա Դանգուլովի անունն է կրում մանկական գրադարան և գրողի տուն-թանգարանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 607—609. — ISBN 5-94848-245-6
- ↑ Дангулов Савва Артемьевич (1912—1989) / Большой энцикл. словарь: В 2-х т. / Под ред. А. М. Прохорова. — М.: Сов. энциклопедия, 1991.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սավա Դանգուլով» հոդվածին։ |
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հունվարի 24 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Արմավիր (Ռուսաստան) քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 20 մահեր
- 1989 մահեր
- Օգոստոսի 26 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Կունցևոյի գերեզմանատանը թաղվածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային խմբագիրներ
- Խորհրդային լրագրողներ
- Խորհրդային դրամատուրգներ
- Ռուս արձակագիրներ