Ցի Բայշի․ «ճնճղուկը ճյուղի վրա», ալբոմի թերթ, թուղթ, գունավոր գոուշանցնելով բնօրինակի դիտարկման։ Պատկերելով առօրյա կյանքն ու գեղջկական կենցաղային իրեր (զամբյուղներ, եղաններ, աշտանակներ, բանջարեղեն, խեցգետիններ և այլն)՝ Ցի Բայշին իր կերպարներն օժտել է բանաստեղծականությամբ («Սկյուռ», 1930-ական թվականներ, Գուգուն թանգարան, Պեկին, «Ճտերը արմավենու մոտ», 1948, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա)։ Այլաբանական-երգիծական գործերում սուր ծաղրի է ենթարկել ֆեոդալ չինովնիկներին։ 1954 թվականին ստեղծել է «Հիմն խաղաղության» աշխատանքը (Գուգուն թանգարան, Պեկին)։ Եղել է նաև գեղագիր ու բանաստեղծ։ Ստացել է խաղաղության միշազգային մրցանակ (1956)[5]։
Ցի Բայշիի անունն է կրում Մերկուրի մոլորակի խառնարաններից մեկը[6][7]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։