Ցատկապարան
Ցատկապարան ֆիզիկական վարժություններ կատարելու նպատակով մեծերի և փոքրերի համար սպորտային պարագա։ Իրենից ներկայացնում է սինթետիկ կամ կաշվե լար։ Կիրառվում է նաև գեղարվեստական մարմնամարզության մեջ՝ որպես սպորտային պարագա։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիական լեգենդի համաձայն՝ ցատկապարանը այն կաշվե թոկն էր, որով խեղդել են Հիսուսին մատնած Հուդային։ Ցատկապարաններն առավելապես կիրառվել են գարնանը՝ հատկապես զատիկի ընթացքում։ Քեմբրիջում և Արևելյան Սասեկսում դրանով ցատկել են ամեն Ավագ Ուրբաթ[1]։
Համաշխարհային ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2006 թվականի հոկտեմբերի 12-ին 50 000 մարդ (մեծ մասամբ երեխաներ կամ ցածր դասարանների ուսուցիչներ) 30 վայրկյան Նիդերլանդների թվով 335 դպրոցներում ցատկել են պարանով[2]։
- 2006 թվականի մարտի 24-ին Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում համատեղ ռեկորդ է սահմանվել։ 7 632 երեխա անդադար ցատկել են երեք րոպե՝ երկրի 85 տարբեր հրապարակներում։ Սա եղել է The British Rope Skipping Association և Skipping Workshops փորձի մի մասը՝ վերադարձնել ցատկապարանով սպորտաձևը դպրոցներ։ Այս ռեկորդը ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։
Ցատկապարանը գեղարվեստական մարմնամարզության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարանը օգտագործվում է որպես գեղարվեստական մարմնամարզության պարագա։ Մարմնամարզական պարանը բռնակներ չունի, դրա փոխարեն թույլատրվում է հանգուցել կամ այրել ծայրերը։ Արտաքինից նման է պարանի։
- Ցատկապարանը պատրաստում են կանեփաթելից կամ նեյլոնից։
- Ցատկապարանները լինում են միագույն կամ գույնզգույն։
- Երկարությունը համեմատական է մարզիկի հասակին։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն ՌԴ առողջապահությահ սոցիալական զարգացման կենտրոնի անցկացման հարցման՝ ռուսաստանաբնակների շրջանում ամենահայտնի սպորտաձևը հանդիսանում է պարանով ցատկելը[3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի խումբ երեխաներ Ինդոնեզիայում` ցատկապարան խաղալիս
Ցատկապարան խաղացող աղջիկներ Բուենոս Այրեսում XIX դարի վերջ
Գանացի տղա ցատկապարանով
Ցատկապարան խաղացող տղաներ Վիրջինիա նահանգում
Ցատկապարով երեխա Ճապոնիայում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Cuckfield Compendium: Folklore, Traditions and Customs»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-25-ին։ Վերցված է 2007-06-14
Stanley Goodman (Sept., 1956)։ «Good Friday Skipping»։ Folklore, vol. 67, no. 3, pp. 171-74։ Վերցված է 2007-06-14 Для доступа к полному тексту необходима регистрация. - ↑ Jumpclinic.nl
- ↑ Любимым видом спорта в России оказались прыжки через скакалку