Տրամադրության կայունացուցիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մի շիշ լիթիումի պարկուճներ: Լիթիումը տրամադրության նախատիպային կայունացուցիչն է:

Տրամադրության կայունացուցիչ, հոգեբուժական դեղամիջոց է, որն օգտագործվում է տրամադրության խանգարումների բուժման համար, որոնք բնութագրվում են տրամադրության ինտենսիվ և կայուն փոփոխություններով, ինչպիսիք են երկբևեռ խանգարումը և շիզոաֆեկտիվ խանգարման երկբևեռ տեսակը։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրամադրության կայունացուցիչը առավել հայտնի է երկբևեռ աֆեկտիվ խանգարման բուժման համար[1] և կարող է կանխել տրամադրության փոփոխությունները դեպի մոլուցք (կամ հիպոմանիա) և դեպրեսիա։ Տրամադրության կայունացուցիչները նույնպես օգտագործվում են շիզոաֆեկտիվ խանգարման դեպքում, երբ դա երկբևեռ տիպ է[2]։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տրամադրության կայունացուցիչ» տերմինը ոչ թե մեխանիզմ է նկարագրում, այլ ավելի շուտ ազդեցություն։ Այս միջոցների հետագա դասակարգման համար օգտագործվում է ավելի ճշգրիտ տերմինաբանություն, որը հիմնված է դեղաբանության վրա։ Դեղամիջոցները, որոնք սովորաբար դասակարգվում են որպես տրամադրության կայունացուցիչներ, ներառում են.

Հանքանյութ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիթիում – Լիթիումը տրամադրության «դասական» կայունացուցիչն է, առաջինը, որը հաստատվել է ԱՄՆ FDA-ի կողմից և դեռ օգտագործվում է բուժման մեջ։ Պահանջվում է դեղամիջոցի թերապևտիկ մոնիտորինգ՝ ապահովելու համար, որ լիթիումի մակարդակը մնում է թերապևտիկ միջակայքում՝ 0,6 կամ 0,8-1,2 մԷկ/լ (կամ միլիմոլար)։ Տոքսիկության նշաններն ու ախտանիշները ներառում են սրտխառնոց, փսխում, փորլուծություն և ատաքսիա[3]։ Ամենատարածված կողմնակի ազդեցություններն են անտարբերությունը և քաշի ավելացումը։ Լիթիումի օգտագործման ավելի քիչ տարածված կողմնակի ազդեցություններն են մշուշոտ տեսողությունը, ձեռքերի թեթև դողը և ընդհանուր թուլության զգացումը։ Ընդհանուր առմամբ, այս կողմնակի ազդեցությունները տեղի են ունենում լիթիումով բուժում սկսելուց հետո առաջին մի քանի շաբաթվա ընթացքում։ Այս ախտանիշները հաճախ կարող են բարելավվել՝ նվազեցնելով դոզան[4]։

Հակաթրտամիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ դեղամիջոցներ, որոնք նկարագրված են որպես «տրամադրության կայունացուցիչներ», դասակարգվում են նաև որպես հակացնցումային միջոցներ։ «Տրամադրության հակացնցումային կայունացուցիչներ» տերմինը երբեմն օգտագործվում է դրանք որպես դաս նկարագրելու համար[5]։ Թեև այս խումբը նույնպես որոշվում է ոչ թե մեխանիզմով, այլ էֆեկտով, այնուամենայնիվ, կա առնվազն նախնական ըմբռնում տրամադրության խանգարումների բուժման մեջ օգտագործվող հակաջղաձգային դեղերի մեծ մասի մեխանիզմի վերաբերյալ։

  • Վալպրոատ – Հասանելի է որպես երկարատև ազդեցության դեղամիջոց։ Այս դեղը կարող է վնասել ստամոքսը, հատկապես, երբ ընդունվում է որպես ազատ թթու։ Պետք է վերահսկել լյարդի ֆունկցիան արյան կենսաքիմիկան աբալիզի միջոցով[6]։
  • Լամոտրիգին – FDA-ն հաստատել է այն երկբևեռ խանգարման պահպանման թերապիայի համար, այլ ոչ թե տրամադրության սուր խնդիրների դեպքում, ինչպիսիք են դեպրեսիան կամ մոլուցքը/հիպոմանիան[7]։ Սովորական թիրախային դոզան 100-200 մգ է օրական, տիտրված է 25 մգ-ով ավելացումներ յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ[8]։ Լամոտրիգինը կարող է առաջացնել Սթիվենս-Ջոնսոնի համախտանիշ՝ շատ հազվադեպ, բայց պոտենցիալ մահացու մաշկային հիվանդություն[7]։
  • Կարբամազեպին – FDA-ն հաստատել է այն[9] երկբևեռ խանգարում ունեցող մարդկանց մոտ սուր մանիակալ կամ խառը (այսինքն՝ դեպրեսիվ և մոլագար տրամադրության առանձնահատկությունների) դրվագների բուժման համար, որը կոչվում է ագրանուլոցիտոզ[9]։ Այն փոխազդում է բազմաթիվ դեղամիջոցների հետ, այդ թվում՝ տրամադրության այլ կայունացուցիչների (օրինակ՝ լամոտրիգին) և հակահոգեբուժական միջոցների (օրինակ՝ քետիապին) հետ[9]։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ենթադրվում է նաև, որ օմեգա-3 ճարպաթթուները կարող են կայունացնել տրամադրությունը[10]։ Պլացեբոյի համեմատությամբ՝ օմեգա-3 ճարպաթթուները ավելի լավ կարող են ավելի լավ ազդել տրամադրության վրա քան հայտնի կայունացուցիչները՝ նվազեցնելով երկբևեռ խանգարման դեպրեսիվ (բայց գուցե ոչ մոլագար) ախտանիշները, բայց լրացուցիչ փորձարկումներ են պահանջվում օմեգա-3 ճարպաթթուների ազդեցությունը պարզելու համար[11]։
  • Հայտնի է, որ նույնիսկ ենթկլինիկական հիպոթիրեոզը կարող է թուլացնել հիվանդի արձագանքը ինչպես տրամադրության կայունացուցիչներին, այնպես էլ հակադեպրեսանտներին։ Ավելին, վահանաձև գեղձի մեծացման կիրառման նախնական հետազոտությունը նույնիսկ բարձր աստիճանի երկբևեռ խանգարում ունեցող հիվանդների մոտ դրական է եղել՝ ցույց տալով ցիկլի հաճախականության դանդաղում և ախտանիշների նվազում։ Ուսումնասիրությունների մեծ մասն իրականացվել է բաց պիտակի հիման վրա։ Լևոթիրոքսինի 300 մկգ օրական չափաբաժնի մեկ մեծ, վերահսկվող ուսումնասիրությունը (T 4 ) պարզել է, որ այն գերազանցում է պլացեբոն այս նպատակով։ Ընդհանուր առմամբ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ T4-ը լավ հանդուրժվում է և արդյունավետություն է ցույց տալիս նույնիսկ բացահայտ հիպոթիրեոզ չունեցող հիվանդների մոտ[12]։

Համակցված թերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական պրակտիկայում մոնոթերապիան հաճախ բավականաչափ արդյունավետ չէ սուր և/կամ կայուն թերապիայի համար, ուստի հիվանդների մեծամասնությանը տրվում են համակցված բուժում[13]։ Համակցված թերապիան (ատիպիկ հակահոգեգարային դեղեր, լիթիումի կամ վալպրոատի հետ) ցույց է տալիս ավելի լավ արդյունավետություն, քան մոնոթերապիան մոլագարության փուլում ռեցիդիվների կանխարգելման առումով[13]։ Այնուամենայնիվ, կողմնակի ազդեցությունները ավելի հաճախ են լինում, և անբարենպաստ ազդեցությունների պատճառով դեղորայքի դադարեցման դեպքերը ավելի բարձր են համակցված թերապիայի դեպքում, քան մոնոթերապիայի դեպքում[13]։

Հարաբերություններ հակադեպրեսանտների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրամադրության կայունացուցիչներից շատերը հիմնականում ուղղված են մանիայի դեմ, ինչը նշանակում է, որ դրանք արդյունավետ են մոլուցքի և տրամադրության շրջադարձի և փոփոխության համար, բայց արդյունավետ չեն սուր դեպրեսիայի բուժման համար։ Այդ կանոնի հիմնական բացառությունները, քանի որ դրանք բուժում են և՛ մոլագար, և՛ դեպրեսիվ ախտանշաններն են լամոտրիգինը, լիթիումի կարբոնատը, օլանզապինը և քեթիապինը։

Այնուամենայնիվ, դեպրեսիվ փուլերում տրամադրության կայունացուցիչներից բացի, դեռևս հաճախ հակադեպրեսանտներ են նշանակվում։ Այնուամենայնիվ, սա որոշակի ռիսկեր է պարունակում, քանի որ հակադեպրեսանտները կարող են առաջացնել մոլուցք[14], փսիխոզ[15] և այլ անհանգստացնող խնդիրներ երկբևեռ խանգարում ունեցող մարդկանց մոտ, հատկապես, երբ դրանք ընդունվում են առանձին։ Հակադեպրեսանտներով առաջացած մոլուցքի վտանգը, երբ հիվանդներին միաժամանակ տրվում է հակամանիատիկ դեղամիջոցներ, հայտնի չէ, բայց կարող է դեռ գոյություն ունենալ[16]։ Հակադեպրեսանտների մեծամասնությունը կարծես թե անարդյունավետ է երկբևեռ դեպրեսիայի բուժման համար[16]։

Հակադեպրեսանտները մի քանի ռիսկեր են առաջացնում, երբ տրվում են երկբևեռ հիվանդներին։ Դրանք անարդյունավետ են սուր երկբևեռ դեպրեսիայի բուժման, ռեցիդիվը կանխելու համար։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակադեպրեսանտները ոչ մի առավելություն չունեն պլացեբոյի կամ այլ բուժման համեմատ։ Հակադեպրեսանտները կարող են նաև հանգեցնել ինքնասպանության ոչ մահացու վարքագծի ավելի բարձր մակարդակի։ Ռեցիդիվը կարող է կապված լինել նաև հակադեպրեսանտներով բուժման հետ։ Դա ավելի քիչ հավանական է առաջանալ, եթե տրամադրության կայունացուցիչը համակցված է հակադեպրեսանտի հետ, այլ ոչ թե հակադեպրեսանտը միայնակ օգտագործվի։ Նախորդ ուսումնասիրությունների ապացույցները ցույց են տալիս, որ ցիկլի կրկնոըմը կապված է հակադեպրեսանտների օգտագործման հետ։ Ցիկլի հաճախակի կրկնումը սահմանվում է որպես տրամադրության չորս կամ ավելի դրվագների առկայություն մեկ տարվա ընթացքում։ Ապացույցները ցույց են տալիս, որ ցիկլի կրկնումը և խառը ախտանշաններն ավելի տարածված են դարձել, քանի որ հակադեպրեսանտ դեղամիջոցները լայն տարածում են գտել։ Զգուշության կարիք կա երկբևեռ հիվանդներին հակադեպրեսանտ դեղամիջոցներով բուժելիս՝ պայմանավորված նրանց վտանգներով։

Ֆարմակոդինամիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիթիումի գործողության ճշգրիտ մեխանիզմը դեռևս անհայտ է, և ենթադրվում է, որ այն գործում է նեյրոնի տարբեր կետերում՝ միջուկի և սինապսի միջև։ Հայտնի է, որ լիթիումը արգելակում է գլիկոգեն սինթազ կինազա-3 բետա ֆերմենտը։ Սա բարելավում է ցիրկադային ժամացույցի աշխատանքը, որը ենթադրվում է, որ հաճախ սխալ է գործում երկբևեռ խանգարում ունեցող մարդկանց մոտ, և դրականորեն մոդուլավորում է ուղեղի նեյրոտրոֆիկ գործոնի (BDNF) գենային տրանսկրիպցիան։ Նյարդային պլաստիկության արդյունքում առաջացած աճը կարող է առանցքային լինել լիթիումի թերապևտիկ ազդեցության համար։ Ինչպես է լիթիումը աշխատում մարդու մարմնում, լիովին հասկանալի չէ, բայց դրա օգուտները, ամենայն հավանականությամբ, կապված են էլեկտրոլիտների վրա նրա ազդեցության հետ, ինչպիսիք են կալիումը, նատրիումը, կալցիումը և մագնեզիումը[17]։

Բոլոր հակացնցումային միջոցները, որոնք սովորաբար օգտագործվում են երկբևեռ խանգարման բուժման համար, հանդիսանում են վոլտաժ-կախյալ նատրիումական անցուղիների պաշարիչներ, որոնք ազդում են ուղեղի գլյուտամատային համակարգի վրա։ Վալպրոյաթթվի, կարբամազեպինի և օքսկարբազեպինի համար, այնուամենայնիվ, նրանց տրամադրությունը կայունացնող ազդեցությունները կարող են ավելի շատ կապված լինել գամմա-ամինակարագաթթվի համակարգի վրա ազդեցության հետ։ Հայտնի է, որ լամոտրիգինը նվազեցնում է հիվանդների մոտ կորտիզոլի արձագանքը սթրեսին։

Տրամադրության մի քանի կայունացուցիչների, ինչպիսիք են լիթիումը, վալպրոատը և կարբամազեպինը, ազդեցության տակ գտնվող հնարավոր թիրախներից մեկը արախիդոնաթթվի կասկադն է[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Texas State - Student Health Center». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 28-ին.
  2. «Schizoaffective disorder - Diagnosis and treatment - Mayo Clinic». www.mayoclinic.org (անգլերեն). Mayo Foundation for Medical Education and Research. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  3. Marmol, F. (2008). «Lithium: Bipolar disorder and neurodegenerative diseases Possible cellular mechanisms of the therapeutic effects of lithium». Progress in Neuro-Psychopharmacology and Biological Psychiatry. 32 (8): 1761–1771. doi:10.1016/j.pnpbp.2008.08.012. PMID 18789369. S2CID 25861243.
  4. Kozier, B et al. (2008). Fundamentals Of Nursing, Concepts, Process, and Practice. London: Pearson Education. p. 189.
  5. Ichikawa J, Dai J, Meltzer HY (July 2005). «Lithium differs from anticonvulsant mood stabilizers in prefrontal cortical and accumbal dopamine release: role of 5-HT(1A) receptor agonism». Brain Res. 1049 (2): 182–90. doi:10.1016/j.brainres.2005.05.005. PMID 15936730. S2CID 6180568.
  6. «Depakote 500mg Tablets». electronic Medicine Compendium. Dataphram Communications Limited. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
  7. 7,0 7,1 «Lamictal – FDA Prescibing Information».
  8. Healy D. 2005 Psychiatric Drugs explained 4th ed. Churchill Liviingstone: London p.110
  9. 9,0 9,1 9,2 «EQUETRO(carbamazepine) Package Insert» (PDF). Validus Pharmaceuticals LLC. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  10. «Protein kinase inhibition by omega-3 fatty acids». J. Biol. Chem. 276 (14): 10888–96. April 2001. doi:10.1074/jbc.M008150200. PMID 11152679.
  11. Gao, K.; Calabrese, J. R. (2005). «Newer treatment studies for bipolar depression». Bipolar Disorders. 7 (s5): 13–23. doi:10.1111/j.1399-5618.2005.00250.x. PMID 16225556.
  12. AMA Chakrabarti S. Thyroid Functions and Bipolar Affective Disorder. Journal of Thyroid Research. 2011;2011:306367. doi:10.4061/2011/306367. MLA Chakrabarti, Subho. "Thyroid Functions and Bipolar Affective Disorder". Journal of Thyroid Research 2011 (2011): 306367. PMC. Web. 19 May 2017. APA Chakrabarti, S. (2011). Thyroid Functions and Bipolar Affective Disorder. Journal of Thyroid Research, 2011, 306367. http://doi.org/10.4061/2011/306367
  13. 13,0 13,1 13,2 Geoffroy, P. A.; Etain, B.; Henry, C.; Bellivier, F. (2012). «Combination Therapy for Manic Phases: A Critical Review of a Common Practice». CNS Neuroscience & Therapeutics. 18 (12): 957–964. doi:10.1111/cns.12017. PMC 6493634. PMID 23095277.
  14. Patel, Rashmi (2015). «Do antidepressants increase the risk of mania and bipolar disorder in people with depression? A retrospective electronic case register cohort study». BMJ Open. 5 (12): e008341. doi:10.1136/bmjopen-2015-008341. PMC 4679886. PMID 26667012.
  15. Preda, A; MacLean, RW; Mazure, CM; Bowers MB, Jr (January 2001). «Antidepressant-associated mania and psychosis resulting in psychiatric admissions». The Journal of Clinical Psychiatry. 62 (1): 30–3. doi:10.4088/jcp.v62n0107. PMID 11235925.
  16. 16,0 16,1 Amit BH, Weizman A. Antidepressant Treatment for Acute Bipolar Depression: An Update. Depression Research and Treatment [Internet]. 2012 [cited 2013 Jul 18];2012:1–10. Available from: http://www.hindawi.com/journals/drt/2012/684725/
  17. Raber, Jack H. "Lithium carbonate." The Gale Encyclopedia of Mental Disorders, edited by Madeline Harris and Ellen Thackerey, vol. 1, Gale, 2003, pp. 571-573. Gale eBooks, link.gale.com/apps/doc/CX3405700220/GVRL?u=tamp44898&sid=GVRL&xid=9ef84e18. Accessed 20 Jan. 2021.
  18. «Mode of action of mood stabilizers: is the arachidonic acid cascade a common target?». Mol. Psychiatry. 13 (6): 585–96. June 2008. doi:10.1038/mp.2008.31. PMID 18347600.