Jump to content

Տուրկուեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Տուրկուեն
ֆր.՝ Tourcoing[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Համայնքarrondissement of Lille?, Lille metropolis?, canton of Tourcoing-Nord?, canton of Tourcoing-Nord-Est?, canton of Tourcoing-Sud? և Նոր
Առաջին հիշատակում1080
Մակերես15,19 կմ²
ԲԾՄ24 մետր, 49 մետր
Բնակչություն99 160 մարդ (հունվարի 1, 2022)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ59200[3]
Պաշտոնական կայքtourcoing.fr(ֆր.)
Տուրկուեն (Ֆրանսիա)##
Տուրկուեն (Ֆրանսիա)

Տուրկուեն (ֆր.՝ Tourcoing), համայնք Ֆրանսիայում, Նոր-Պա-դը-Կալե երկրամաս, Նոր դեպարտամենտ, Լիլ շրջան, Տուրկուեն-1 և Տուրկուեն-2 կանտոններ։ Բնակչության թվաքանակով երրորդը դեպարտամենտում, գտնվում է Բելգիայի հետ սահմանին, Լիլից[4] 11 կմ հեռավորության վրա։

Բնակչությունը կազմում է 92 018 մարդ (2011)։

Առաջին անգամ քաղաքը հիշատակվել է 1080 թվականին, 1130 թվականին քաղաքում կառուցել է Սբ. Վեդաստի եկեղեցին։ 15-րդ դարում Տուրկուենը արդեն համարվում էր խոշոր ֆլանդիրական ջուլհակության կենտրոն։ 1668 թվականին քաղաքը պատկանում էր Հաբսբուրական Նիդերլանդներին։ 1491 թվականին Մաքսիմիլիան կայսրը Տուրկուենում ստեղծել է ամենամյա տոնավաճառ։

Սուրբ Քրիստափորի եկեղեցի

1794 թվականի մայիսի 18-ին Տուրկուենի տակ հեղափոխական ֆրանսիացիները Մորոի գլխավորությամբ ջախջախեցին ավստրիացիներին և անգլիացիներին[5]։ 19-րդ դարում հին Սբ. Վեդաստի եկեղեցու տեղում կառուցվել է վիթխարի Սբ. Քրիստափորի եկեղեցին, հյուսիսային Ֆրանսիայի ամենագեղեցիկ կառույցներից մեկը։ 1906 թվականին միջազգային տեքստիլ արդյունաբերության ցուցահանդես անց կացնելու առթիվ կառուցվել է առևտրա-արդյունաբերական պալատի շենք բեֆրուայով։ Նաև հետաքրքրություն են առաջացնում քաղաքապետարանի շենքն ու բուսաբանական այգին։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բնակչության զբաղվածության կառուցվածքը.
  • գյուղատնտեսություն — 0,1 %
  • արդյունաբերություն— 10,6 %
  • շինարարություն — 6,5 %
  • առևտուր, տրանսպորտ և ծառայությունների ոլորտ — 42,5 %
  • պետական և մունիցիպալ ծառայություններ — 40,3 %

Անգործության մակարդակ (2011) - 21,3 % (Ֆրանսիան ամբողջությամբ - 12,8 %, Նոր դեպարտամենտ - 16,3 %). Միջին տարեկան եկամուտը 1 մարդու համար, եվրո (2011) - 17 679 (Ֆրանսիան ամբողջությամբ - 25 140, Նոր դեպարտամենտ - 22 405)

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության թվաքանակի աճ
[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականից Տուրկուեն քաղաքի վարչությունը գլխավորում է Ժողովրդական շարժման միությունը։

2014 թվականի մունիցիպալ ընտրություններ (2-րդ փուլ)
Թեկնածու Կուսակցություն % ձայն
    Ժերալդ Դարմանեն Աջ դաշինք 45,61
    Միշել-Ֆրանսուա Դելաննուա Ձախ դաշինք 43,42
    Ժան-Ֆրանսուա Բլոկ Ազգային ճակատ            10,96
2008 թվականի մունիցիպալ ընտրություններ (1 փուլ)
Թեկնածու Կուսակցություն % ձայն
    Միշել-Ֆրանսուա Դելաննուա Ձախ դաշինք 53,58
    Քրիստիան Վաննեստ Ժողովրդական շարժման միություն 30,71
    Միշել Վան Տիշելան Ժողովրդավարական շարժում 8,46
    Քրիստիան Բաեկրոոտ Ծայրահեղ աջ դաշինք 7,26

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Code officiel géographique
  2. Populations de référence 2022 (ֆր.)INSEE, 2024.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Lecluyse, Frédérick (2016 թ․ դեկտեմբերի 16). «MEL : on prend les mêmes ou presque et on recommence» [MEL: let's take hardly the same ones and start over]. Nord Éclair (French). Roubaix, F: La Voix du Nord, S.A. 73 (349, ROUBAIX & SES ALENTOURS): 4. ISSN 1277-1422. «Bois-Grenier, Le Maisnil, Fromelles, Aubers et Radinghem-en-Weppes. Soit 6000 habitants supplémentaires pour une MEL qui compte désormais 90 communes…»{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Soboul, Albert (1975). The French Revolution 1787–1799. USA: Vintage. էջ 404. ISBN 0-394-71220-X.