Jump to content

Տոսյա Ալտման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոսյա Ալտման
լեհ.՝ Tosia Altman
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 24, 1918(1918-08-24)[1]
ԾննդավայրՎլոցլավեկ, Վլոցլավսկյան նեղուց, Վարշավայի նահանգ, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 26, 1943(1943-05-26)[2] (24 տարեկան)
Մահվան վայրՎարշավայի գետտո, Վարշավա, Գեներալ-նահանգապետություն, Նացիստական Գերմանիա[3]
Քաղաքացիություն Լեհաստան
ՄասնագիտությունԴիմադրության մարտիկ
Պարգևներ և
մրցանակներ
Մարտական սխրանքի արծաթե խաչ
ԱնդամությունHashomer Hatzair? և Հրեական մարտական կազմակերպություն
 Tosia Altman Վիքիպահեստում

Տոյբա (Տոսյա) Ալտման (լեհ.՝ Tosia Altman, օգոստոսի 24, 1918(1918-08-24)[1], Վլոցլավեկ, Վլոցլավսկյան նեղուց, Վարշավայի նահանգ, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն - մայիսի 26, 1943(1943-05-26)[2], Վարշավայի գետտո, Վարշավա, Գեներալ-նահանգապետություն, Նացիստական Գերմանիա[3]), Վարշավյան գետտոյի ապստամբության մասնակից[4][5], Մոդեխայ Անելևիչի զինակցուհին, Հրեական մարտական կազմակերպության մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոյբա (Տոսյա) Ալտմանը ծնվել է 1919 թվականի օգոստոսի 24-ին Լիպնոյում։ Նրա ծնողները եղել են Գուտկինդի (Գուստավ) և Մանի Ալտմանը։ Հայրը ժամագործ է եղել և իր փոքրիկ խանութն է ունեցել Վլոցլավեկում։ 11 տարեկան հասկանում Տոյբան դարձել է «Հա շոմեր հա ցաիր» երիտասարդկան սոցիալիստական սիոնիստական կազմակերպության անդամ։

Հրեական ստորգետնյա կազմակերպությունում նա աշխատել է որպես սուրհանդակ, Վարշավայի գետտոյի սահմաններում կապեր է հաստատել հրեական դիմադրողական խմբերի հետ, տարածել է արգելված տեղեկատվական և քարոզչական նյութեր։ Այնուհետև գետտոյի տարածքում մասնակցել է զենքի մաքսանենգությանը։

1943 թվականի հունվարի 18-ին, երբ իր զինակիցների խումբը բացահայտվել է նացիստների կողմից, նրան հաջողվել է փրկվել։ Տոյբան տեղափոխվել է Միլոյ 18 փողոցում գտնվող բունկեր։ Նա եղել է մայիսի 8-ի ճակատամարտում սակավաթիվ փրկվածներից մեկը։ Հենց այդ ժամանակ էլ սպանվել է Մորդեխայ Անելևիչը։ Տոյբայը ստացել է գլխի և ոտքի վնասվածքներ և գազի թունավորում[5]։ Մայիսի 10-ին նա 70 հոգուց բաղկացած խմբով լքել է գետտոն՝ կոյուղու միջով։ Մայիսի 24-ին հրդեհ է բռնկվել այն ցելյուլոիդի գործարանում, որտեղ թաքնվել է Տոյբան։ Նա ստացել է ծանր այրվածքներ և ստիպված բացել է դուռը։ Դրանից հետո Լեհաստանի ոստիկանությունը բռնել է նրան և տեղափոխել գեստապո։ Անհրաժեշտ բժշկական օգնություն չստանալուց հետո, 2 օր անց նա մահացել է այրվածքների պատճառով[6]։

2001 թվականի «Ապսատմբություն» հեռուստատեսային կինոնկարում նրա դերը խաղացել է Լիլի Սոբոսկին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Faceted Application of Subject Terminology
  3. 3,0 3,1 3,2 English Wikipedia community Wikipedia — 2001.
  4. «История Варшавского гетто».
  5. 5,0 5,1 «Чтение книги (Варшавского гетто больше не существует). Валентин Алексеев. Страница #23». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
  6. «Товия Божиковский, СРЕДИ ПАДАЮЩИХ СТЕН».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոսյա Ալտման» հոդվածին։