Jump to content

Տոսիհիկո Սակաի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոսիհիկո Սակաի
ճապ.՝ 堺利彦
Դիմանկար
Ծնվել էհունվարի 15, 1871(1871-01-15)[1]
ԾննդավայրToyotsu, Ճապոնիա[2]
Մահացել էհունվարի 23, 1933(1933-01-23)[1] (62 տարեկան)
Մահվան վայրՏոկիո, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունԱռաջին բարձրագույն դպրոց և Kaisei Academy?
Մասնագիտությունվիպասան, լրագրող, էսպերանտիստ, պատմաբան, քաղաքական գործիչ և թարգմանիչ
ԱմուսինQ110064141?
ԿուսակցությունՃապոնիայի կոմունիստական կուսակցություն
ԱնդամությունJapanese Esperantist Association?
 Toshihiko Sakai Վիքիպահեստում

Տոսիհիկո Սակաի (ճապ.՝ 堺 利彦, հունվարի 15, 1871(1871-01-15)[1], Toyotsu, Ճապոնիա[2] - հունվարի 23, 1933(1933-01-23)[1], Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի սոցիալիստ, գրող և պատմաբան։ Հայտնի է Սակաի Քոհեն (ճապ.՝ 堺 枯川) կեղծանունով և Սյուսույ Կոտոկուի թարգմանություններով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակաին ծնվել է 1871 թվականի նոյեմբերի 25-ին Ֆուկուոկա պրեֆեկտուրաի Միյակո քաղաքի սամուրայների ընտանիքում։ Նա ընտանիքի երրորդ որդին էր։ Հաճախել է Կայսեի ակադեմիա, որտեղ ուսումնասիրել է անգլերեն։ Սակայն նրան հեռացրել են հեղինակավոր թիվ 1 ավագ դպրոցից վարձը չվճարելու համար։ Այնուհետև նա աշխատել է որպես կրկնուսույց և լրագրող Ֆուկուոկայում և Օսակայում, ինքնուրույն ուսումնասիրել գրականություն և գրել գեղարվեստական ստեղծագործություններ։ Սուեմացու Կենտեն նրան հրավիրել է Տոկիո՝ Մորիի նախկին կլանի նստավայր, որպեսզի օգնի խմբագրել Մեյձիի հեղափոխության պատմությունը։

Դրանից հետո աշխատանքի է անցել «Yorozu Morning News» թերթում, սկսել է աջակցել սոցիալական արդարության և պացիֆիզմի սկզբունքներին։

1903 թվականին Սյոսուի Կոտոկուի և Ուտիմուրոյ Կանձոյի հետ ստեղծել է «Հեյմինսյա» սոցիալական կազմակերպությունը։ «Yorozu Morning News»-ը ռուս-ճապոնական պատերազմի ընթացքում կառավարամետ դիրքորոշում է ընդունել։ Կոտոկուի հետ Սակաին սկսել է թողարկել ամենշաբաթյա «Հեյմին Սիմբունը», որի նպատակը պատերազմի և նոր հարկերի դեմ քարոզչությունն էր[3]։

1904 թվականի նոյեմբերի 13-ին Սակաին թողարկել է Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի Կոմունիստական կուսակցության մանիֆեստը ճապոներեն։ Այդ պատճառով նրան դատապարտել են 2 ամսվա ազատազրկման[4]։

Սակային եղել է էսպերանտո շարժման վճռական կողմնակից, 1906 թվականին օգնել է ստեղծել «Japana Esperanto-Instituto»-ն։

1906 թվականին Սակային դարձել է Ճապոնիայի Սոցիալիստական կուսակցության հիմնադիրներից մեկը։ 1908 թվականին նրան ձերբակալել են կարմիր դրոշի միջադեպի ժամանակ և դատապարտել 2 տարվա ազատազրկման։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Սակաին դարձել է «Ռոսոկայ» խմբի անդամ։

1922 թվականին Սակային դարձել է Ճապոնիայի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից մեկը։ 1923-1924 թվականներին գտնվել է բանտում։ 1929 թվականին ընտրվել է Տոկիոյի քաղաքային ասամբլեայի պատգամավոր։

1924 թվականին դուրս է եկել Կոմկուսից և միացել սոցիալիստներին։ 1930 թվականին եղել է Համաճապոնական կենտրոնամետ սոցիալ-դեմոկրատական զանգվածային կուսակցության ստեղծման նախաձեռնողներից մեկը և դարձել այդ կուսակցության խորհրդականն ու հակապատերազմական կոմիտեի նախագահը[5]։

Սակաին ճապոներեն է թարգմանել մեծ թվով սոցիալիստական և ուտոպիական գրականություն։ Մահացել է 1933 թվականի հունվարի 23-ին ներուղեղային արյունազեղումից։ Նրա գերեզմանը գտնվում է Յոկոհամայի Ցուրումի-կու Սոջի տաճարում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 https://www.aozora.gr.jp/index_pages/person164.html#sakuhin_list_1
  3. Kowner, Rotem (2006). Historical Dictionary of the Russo-Japanese War. The Scarecrow Press. ISBN 0-8108-4927-5, p. 337.. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  4. Modern Japan: An Encyclopedia of History, Culture, and Nationalism The Commoners Newspaper (Heimin Shimbun) (1903-05) p. 35
  5. «Сакаи Тосихико». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]