Տոմազո Գրոսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տոմազո Գրոսի
Tommaso Grossi 1.jpg
Ծնվել էհունվարի 23, 1790(1790-01-23)[1][2][3][4] կամ հունվարի 23, 1791(1791-01-23)[5]
ԾննդավայրԲելանո, Լեքո, Լոմբարդիա[2][4]
Վախճանվել էդեկտեմբերի 10, 1853(1853-12-10)[1][2][3][5]
Վախճանի վայրՄիլան, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն[2]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, բանաստեղծ-փաստաբան և Նոտար
Լեզուիտալերեն[1][6][2][3][7][5][8]
ՔաղաքացիությունFlag of the Habsburg Monarchy.svg Ավստրիական կայսրություն
ԿրթությունՊավիայի համալսարան
Ժանրերպոեզիա
Tommaso Grossi Վիքիպահեստում

Տոմազո Գրոսի (իտալ.՝ Tommaso Grossi, հունվարի 23, 1790(1790-01-23)[1][2][3][4] կամ հունվարի 23, 1791(1791-01-23)[5], Բելանո, Լեքո, Լոմբարդիա[2][4] - դեկտեմբերի 10, 1853(1853-12-10)[1][2][3][5], Միլան, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն[2]), իտալացի բանաստեղծ, վիպասան։ Կառլո Պորտայի և Ալեսանդրո Մանձոնիի ընկերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոմազո Գրոսին ծնվել է Կոմո լճի արևելյան ափին գտնվող Բելանո կոմունայում։ 1810 թվականին ավարտել է Պավիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, այնուհետև տեղափոխվել է Միլան՝ հմտանալու իր մասնագիտության մեջ, սակայն Ավստրիական կառավարությունը կասկածի տակ է առել նրա հավատարմությունը, միջամտել է նրա հեռանկարներին, որի արդյունքում Գրոսին ամբողջ կյանքում աշխատել է որպես սովորական նոտար։ Հիմնավորված կասկածները նա ցույց է տվել՝ գրելով La Prineide (1814) մարտական բանաստեղծությունը, որտեղ վառ գույներով նկարագրել է կայսրության ժամանակաշրջանում գլխավոր գանձապետ Ջուզեպպե Պրինայի ողբերգական մահը, ում Միլանի բնակիչները, որոնց դրդել էին ավստրիացի ագիտատորները, հոշոտել էին ու քարշ տվել քաղաքի փողոցներով (1814)։

Արևմտյան Լոմբարդիայի բարբառով գրված անանուն կործանաբեր բանաստեղծությունը սկզբում վերագրվել է Կառլո Պորտային, բայց Գրոսին իր համաձայնությամբ խոստովանել է, որ ինքն է հեղինակը։

1816 թվականին Գրոսին հրատարակել է երկու այլ բանաստեղծություն՝ La Pioggia d'oro («Ոսկե լոգանք») և La Fuggitiva («Գաղթական»)։ Այս ստեղծագործությունների միջոցով նա ընկերացել է Պորտայի և Մանձոնիի հետ, և երեք բանաստեղծները միասին ձևավորել են Լոմբարդիայի ռոմանտիզմի գրական եռյակը։ Գրոսին օգտվել է միլանյան բարբառով գրված իր բանաստեղծությունների ժողովրդականությունից` փորձելով իտալական չափածո ստեղծագործություններ, որտեղ նա ձգտել է ներկայացնել շարժվող ռեալիզմը, որը մեծ բավարարվածություն է հաղորդել նրա վաղ ստեղծագործություններին։

Այնուհետև Գրոսին գրել է «Լոմբարդացիներն առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ» էպոսը, որի մասին Մանձոնին հիշատակել է իր I Promessi Sposi ստեղծագործությունում։ Այս ստեղծագործությունը տարածվել է բաժանորդագրությամբ (1826)՝ հասնելով մեծ հաջողությունների։

Մանձոնիի օրինակը Գրոսիին դրդել է գրելու «Մարկո Վիսկոնտի» (1834) պատմական վեպը, մի գործ, որը պարունակում է ճշմարիտ նկարագրության հատվածներ և խորը պաթոս։ Ավելի ուշ Գրոսին հրատարակել է չափածո «Ulrico e Lida» հեքիաթը, սակայն այս հրապարակմամբ դադարել է նրա բանաստեղծական գործունեությունը։

1834 թվականին Գրոսիի օգնությամբ Միլանում կազմակերպվել է «Salotto Maffei» ազատական և հայրենասիրական գրական սալոնը։ Գրոսին ամուսնացել է 1838 թվականին և մինչև մահ Միլանում աշխատել է որպես նոտար։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ignazio Cantù: Vita de opere di Tommaso Grossi. Milano, 1853.
  • Raffaele Sirri Rubes: Opere poetiche. Tommaso Grossi. Napoli: Rossi, 1972.
  • Marco Visconti: Tommaso Grossi. Milano: Arcipelago Ed., 1994. (Letteratura italiana 17). ISBN 88-7695-113-X
  • Aurelio Sargenti (Hrsg.)։ Carteggio 1816 - 1853. Tommaso Grossi. Milano: Centro Nazionale Studi Manzoniani [u.a.], 2005. ISBN 88-87924-87-2