Տոդ Կանտուել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոդ Կանտուել
Todd Cantwell
Կանտուելը Նորվիչի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Todd Owen Cantwell
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 27, 1998(1998-02-27)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Dereham, Նորֆոլկ, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 177 սմ
Քաշ 70 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Նորվիչ Սիթի
Համար 14
Պատանեկան կարիերա
2008-2017 Անգլիա Նորվիչ Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2017-ներկա Անգլիա Նորվիչ Սիթի 45 (7)
2018   Նիդերլանդներ Ֆորտունա Սիտարդ 10 (2)
Ազգային հավաքական
2014 Անգլիա Անգլիա Մ17 4 (1)
2019-ներկա Անգլիա Անգլիա Մ21 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 7-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 7-ի, 2020

Տոդ Կանտուել (անգլ.՝ Todd Cantwell, փետրվարի 27, 1998(1998-02-27)[1][2], Dereham, Նորֆոլկ, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նորվիչ Սիթիի կազմում։ Խաղում է կիսապաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվիչ Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանտուելը Նորվիչ Սիթիի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2018 թվականի հունվարի 17-ին՝ փոխարինման մտնելով Անգլիայի գավաթի Չելսիի դեմ խաղում[4][5]։ Հունվարի 28-ին Կանտուելը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Ֆորտունա Սիտարդին[6][7][8]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 2-ին՝ Վոլենդամի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում անգլիացին խփեց փետրվարի 23-ին՝ ՆԵԿ Նեյմեգենի դեմ խաղում[10]։ Մարտի 9-ին նա գոլ խփեց Էյնդհովենի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[11]։ Վարձավճարի ընթացքում Կանտուելը անցկացրեց 10 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[12], իսկ Ֆորտունա Սիտարդը տեղափոխվեց Էրեդիվիզի[13][14]։

Նորվիչ Սիթիի մեկնարկային կազմում Կանտուելը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2018 թվականի օգոստոսի 14-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Սթիվենիջի դեմ խաղում[15][16]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնշիպում անցկացրեց սեպտեմբերի 19-ին՝ Ռեդինգի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[17][18]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց դեկտեմբերի 1-ին՝ Ռոտերհեմ Յունայթեդի դեմ խաղում՝ այս խաղում նաև գոլային փոխանցում տալով Մաքս Էրոնսին[19][20]։ 2018-19 մրցաշրջանում Կանտուելը անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[21], իսկ Նորվիչ Սիթին հաղթեց Չեմպիոնշիպը[22][23][24]։

2019 թվականի հուլիսի 3-ին Կանտուելը երկարաձգեց իր պայմանագիրը Նորվիչի հետ մինչև 2022 թվականը[25][26]։ Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց 2019 թվականի օգոստոսի 9-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լիվերպուլի դեմ խաղում[27][28]։ Օգոստոսի 17-ին՝ Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում անգլիացին 2 գոլային փոխանցում տվեց Տեմու Պուկկիին[29][30]։ Պրեմիեր Լիգայում իր առաջին գոլը Կանտուելը խփեց օգոստոսի 24-ին՝ Չելսիի դեմ խաղում[31][32]։ Սեպտեմբերի 14-ին նա գոլի հեղինակ դարձավ Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[33][34]։ Դեկտեմբերի 1-ին Կանտուելը գոլ խփեց Արսենալի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[35][36]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանտուելը ներկայացրել է Անգլիան մինչև 17 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 7-ի դրությամբ[37]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Նորվիչ Սիթի 2017–18 Չեմպիոնշիպ 0 0 1 0 0 0 1 0
2018–19 24 1 1 0 2 0 27 1
2019–20 Պրեմիեր Լիգա 21 6 1 0 0 0 22 6
Ընդհանուր 45 7 3 0 0 0 2 0 50 7
Ֆորտունա Սիտարդ (վարձավճար) 2017–18 Էրստե Դիվիզի 10 2 0 0 10 2
Կարիերայի ընդհանուր 55 9 3 0 0 0 2 0 60 9

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվիչ Սիթի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «England - T. Cantwell - Profile with news, career statistics and history - Soccerway»։ uk.soccerway.com։ Վերցված է 2020 թ․ հունվարի 7 
  4. «Chelsea FC - Norwich City, Jan 17, 2018 - FA Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020 թ․ հունվարի 7 
  5. «Todd Cantwell: A debut to remember»։ www.canaries.co.uk (en-gb)։ Վերցված է 2020 թ․ հունվարի 7 
  6. «Todd Cantwell joins Fortuna Sittard on loan»։ www.canaries.co.uk (en-gb)։ Վերցված է 2020 թ․ հունվարի 7 
  7. Davitt Paddy։ «Todd Cantwell completes Fortuna Sittard loan move»։ Eastern Daily Press (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին։ Վերցված է 2020 թ․ հունվարի 7 
  8. «Norwich midfielder completes loan move to Fortuna Sittard»։ Read Norwich (անգլերեն)։ 2018 թ․ հունվարի 28։ Վերցված է 2020 թ․ հունվարի 7 
  9. «FC Volendam - Fortuna Sittard, Feb 2, 2018 - Keuken Kampioen Divisie - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020 թ․ հունվարի 7 
  10. «NEC Nijmegen - Fortuna Sittard, Feb 23, 2018 - Keuken Kampioen Divisie - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020 թ․ հունվարի 7 
  11. «FC Eindhoven - Fortuna Sittard, Mar 9, 2018 - Keuken Kampioen Divisie - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020 թ․ հունվարի 7 
  12. «Todd Cantwell | Football Stats | Norwich City | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020 թ․ հունվարի 7 
  13. «Fortuna Sittard promoted to the Eredivisie as Jong Ajax seal Eerste Divisie title»։ Football Oranje (en-US)։ 2018 թ․ ապրիլի 28։ Վերցված է 2020 թ․ հունվարի 7 
  14. «Young Ajax take Jupiler League title but Fortuna Sittard move up»։ DutchNews.nl (en-GB)։ 2018 թ․ ապրիլի 29։ Վերցված է 2020 թ․ հունվարի 7 
  15. «Norwich City - Stevenage FC, Aug 14, 2018 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020 թ․ հունվարի 7 
  16. Freezer David։ «Canaries make 10 changes for Stevenage cup tie with Cantwell and Aarons handed full debuts»։ Eastern Daily Press (անգլերեն)։ Վերցված է 2020 թ․ հունվարի 7 
  17. «Reading FC - Norwich City, Sep 19, 2018 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020 թ․ հունվարի 7 
  18. Freezer David։ «Cantwell gives a glimpse of creative capabilities during impressive league debut for Canaries»։ Eastern Daily Press (անգլերեն)։ Վերցված է 2020 թ․ հունվարի 7 
  19. «Norwich City - Rotherham United, Dec 1, 2018 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020 թ․ հունվարի 7 
  20. Freezer David։ «'This is a special time for the club' - Canaries fans thrilled to see starlets play key role in comeback victory»։ Eastern Daily Press (անգլերեն)։ Վերցված է 2020 թ․ հունվարի 7 
  21. «Todd Cantwell | Football Stats | Norwich City | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020 թ․ հունվարի 7 
  22. 22,0 22,1 Milne Alex (2019 թ․ մայիսի 5)։ «BREAKING Norwich win Championship title as Sheffield United finish in second»։ mirror։ Վերցված է 2020 թ․ հունվարի 6 
  23. «Championship final-day round-up: Norwich crowned champions while Leeds finish with defeat at Ipswich»։ The Telegraph։ Վերցված է 2020 թ․ հունվարի 6 
  24. «Championship roundup: Norwich take title, Boro and Bristol City miss play-offs»։ The Guardian։ Վերցված է 2020 թ․ հունվարի 6 
  25. «Todd Cantwell signs new contract at Norwich City»։ www.canaries.co.uk (en-gb)։ Վերցված է 2020 թ․ հունվարի 7 
  26. Iwuamadi Elvis (2019 թ․ հուլիսի 3)։ «Cantwell Extends Norwich City Stay»։ Complete Sports (en-US)։ Վերցված է 2020 թ․ հունվարի 7 
  27. «Liverpool FC - Norwich City, Aug 9, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020 թ․ հունվարի 6 
  28. «Liverpool 4-1 Norwich: Reds thrash Canaries in Premier League opener»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2020 թ․ հունվարի 6 
  29. «Norwich City - Newcastle United, Aug 17, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020 թ․ հունվարի 7 
  30. «Norwich City 3 – 1 Newcastle United»։ BBC Sport։ Վերցված է 2020 թ․ հունվարի 7 
  31. «Norwich City - Chelsea FC, Aug 24, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020 թ․ հունվարի 7 
  32. «Norwich City 2-3 Chelsea: Tammy Abraham double hands Frank Lampard first Blues win»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2020 թ․ հունվարի 7 
  33. «Norwich City - Manchester City, Sep 14, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020 թ․ հունվարի 7 
  34. «Depleted Norwich punish error-prone Manchester City and make it advantage Liverpool already in title race»։ The Telegraph։ Վերցված է 2020 թ․ հունվարի 7 
  35. «Norwich City - Arsenal FC, Dec 1, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020 թ․ հունվարի 7 
  36. «Norwich City 2-2 Arsenal: Ljungberg collects point in first game thanks to Aubameyang»։ www.goal.com։ Վերցված է 2020 թ․ հունվարի 7 
  37. «Todd Cantwell»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2020 թ․ հունվարի 7 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]