Տեմու Պուկկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Տեմու Պուկկի
ֆիններեն՝ Teemu Pukki
Teemu Pukki S04.jpg
Քաղաքացիությունը Flag of Finland.svg Ֆինլանդիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 29, 1990(1990-03-29)[1][2][3] (33 տարեկան)
Ծննդավայր Կոտկա, Կյումենլաակսո, Հարավ-Ֆինլանդական շրջան, Ֆինլանդիա[2]
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Տեմու Պուկկի (ֆիններեն՝ Teemu Pukki, մարտի 29, 1990(1990-03-29)[1][2][3], Կոտկա, Կյումենլաակսո, Հարավ-Ֆինլանդական շրջան, Ֆինլանդիա[2]), ֆինն ֆուտբոլիստ, անգլիական «Նորվիչ Սիթիի» և Ֆինլանդիայի հավաքականի հարձակվող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հունվարին Պուկկին լքել է հարազատ «ԿօօՏեեՊեե» ակումբը և միացել իսպանական «Սեվիլյա» ակումբին, ստորագրելով 3,5 տարվա պայմանագիր։ «Սեվիլյայի» կազմում խաղացել է ընդամենը 1 խաղ։

2013 թվականի օգոստոսին Պուկկին տեղափոխվել է շոտլանդական «Սելթիկ»[4]։

2014 թվականի սեպտեմբերի 1-ին Պուկկին վարձավճարով տրվել է դանիական «Բրոնդբյու»[5] ակումբին։ Հաջող հանդես գալով դարձել է մրցաշրջանի լավագույն ռմբարկուն՝ 9 գոլով։ 2015 թվականի հուլիսի 19-ին ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր[6]։

2018 թվականի հունիսի 30-ին Պուկկին լինելով ազատ գործակալ կնքել է 3 տարվա պայմանագիր անգլիական «Նորվիչ Սիթի»-ի հետ։

Ազգային հավաքականի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կազմում դեբյուտը նշել է Ճապոնիայի հավաքականի դեմ ընկերական խաղում 2009 թվականի փետրվարի 4-ին, փոխարինման դուրս գալով 67-րդ րոպեին Յարի Լիտմանենայի փոխարեն[7]։

2012 թվականի մայիսի 26-ին Թուրքիայի հավաքականի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը Ֆինլանդիայի հավաքականի կազմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]