Թոմ Տրիբուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոմ Տրուբուլ
Tom Trybull
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 9, 1993(1993-03-09)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Բեռլին, Գերմանիա
Հասակ 181 սմ
Քաշ 72 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նորվիչ Սիթի
Պատանեկան կարիերա
1998-1999 Գերմանիա Դինամո
1999-2002 Գերմանիա Լիխտերնբերգ 47
2002-2008 Գերմանիա Ուինո
2008-2011 Գերմանիա Գանզա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2011 Գերմանիա Գանզա 17 (0)
2011-2013 Գերմանիա Վերդեր 21 (1)
2011-2013  Գերմանիա Վերդեր II 30 (0)
2014-2015 Գերմանիա Սան Պաուլո 15 (0)
2015-2016 Գերմանիա Գրոյտեր 0 (0)
2015-2016  Գերմանիա Գորիտեև II 18 (1)
2016-2017 Նիդերլանդներ ԱԴՕ Դեն Հաագ 23 (1)
2017-մ.հ. Անգլիա Նորվիչ Սիթի 0 (0)
Ազգային հավաքական
2009-2010 Գերմանիա Գերմանիա (մինչև 17) 2 (0)
2011 Գերմանիա Գերմանիա (մինչև 18) 1 (0)
2011-2012 Գերմանիա Գերմանիա (մինչև 19) 3 (0)
2012-2013 Գերմանիա Գերմանիա (մինչև 20) 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Թոմ Տրիբուլ (գերմ.՝ Tom Trybull, մարտի 9, 1993(1993-03-09)[1][2], Բեռլին, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ։ «Նորվիչ Սիթի» ակումբի կիսապաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմը ծնվել է Բեռլինում, որտեղ էլ սկսել է ֆուտբոլ խաղալ 1998 թվականին «Դինամո» ակումբի կազմում։ 1999 թվականին տեղափոխվել է «Լիխտենբերգ 47» ակումբի ֆուտբոլային դպրոց։ 2002 թվականին տեղափոխվել է «Յունիոն Բեռլին» ակադեմիա, որտեղ 2008 թվականին նկատվել է «Գանզայի» սկաուտի կողմից։ 2005 թվականին Թոմը կարող էր գնալ Մյունխենի «Բավարիա» ակումբ, սակայն նրա ծնողները դեմ էին, և նա չի տեղափոխվել[3]։

2010 թվականի հոկտեմբերի 23-ին «Գանզայի» կազմում կատարել է իր նորամուտը երրորդ Բունդեսլիգայում՝ մասնակցելով Դրեզդենի «Դինամո» ակումբի դեմ խաղին (2։2)[4]։ 2011 թվականի ամռանը Տրիբուլը տեղափոխվել է «Վեդեր» ակումբի կազմ՝ Թիմո Պերտելի փոխարեն, և ակումբի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր[5]։ Օգոստոսի 3-ին «Ռեգենսբուրգ» ակումբի հետ խաղում (1:4) Թոմը կատարել է իր դեբյուտը «Վերդեր II» ակումբի կազմում[6]։

2012 թվականի հունվարի 21-ին «Կայզերիսլաուտերն» ակումբի հետ խաղում Տրիբուլը կատարել է իր դեբյուտը «Վերդեր» ակումբի կազմում։ Ֆուտբոլիստն այդ խաի ժամանակ եղել է մեկնարկային կազմում և դաշտում անցկացրել բոլոր 90 րոպեները (0:0)[7]։ «Վերդեր» ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է փետրվարի 18-ին՝ գրավելով «Համբուրգ» ակումբի դարպասը[8]։

2014 թվականի հունվարի 4-ին Տրիբուլը տեղափոխվել է «Սան Պաուլի»՝ կնքելով պայմանագիր մինչև 2017 թվականի հունիսի 30[9]։ 2016 թվականի ամռանը նա տեղափոխվել է Նիդեռլանդների ԱԴՕ Դեն Հաագ ակումբ[10]։

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմը խաղացել է Գերմանիայի մինչև 17 և 18 տարեկանների հավաքականներում։ Մինչև 19 տարեկանների հավաքականում իր նորամուտը կատարել է 2011 թվականի նոյեմբերին՝ մասնակցելով Եգիպտոսի իր հասակակիցների հետ խաղին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Кто такой Том Трюбулл?
  4. Динамо Дрезден – Ганза
  5. «Trybull kommt vom FC Hansa, Perthel geht». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  6. Вердер-2 – Регенсбург
  7. Кайзерслаутерн – Вердер
  8. Гамбург – Вердер
  9. FC St. Pauli verpflichtet Trybull
  10. «ADO Den Haag legt Tom Trybull definitief vast» (հոլանդերեն). adodenhaag.nl. Վերցված է 30.7.2016-ին.

Արատքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]