Էմիլիանո Բուենդիա

From Վիքիպեդիա
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Էմիլիանո Բուենդիա
Emiliano Buendía
Norwich 2 Chelsea 3 - Emi Buendía.jpg
Բուենդիան Նորվիչի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Emiliano Buendía Stati
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 25, 1996(1996-12-25)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Մար-դել-Պլատա, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 172 սմ
Քաշ 72 կգ
Դիրք աջ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Նորվիչ Սիթի
Համար 17
Պատանեկան կարիերա
2009 Արգենտինա Կադետես Սան Մարտին
2009-2010 Իսպանիա Ռեալ Մադրիդ
2010-014 Իսպանիա Խետաֆե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2015 Իսպանիա Խետաֆե B 34 (7)
2014-2018 Իսպանիա Խետաֆե 35 (3)
2017-2018   Իսպանիա Կուլտուրալ Լեոնեսա 40 (6)
2018-ներկա Անգլիա Նորվիչ Սիթի 59 (8)
Ազգային հավաքական
2014 Իսպանիա Իսպանիա Մ19 3 (0)
2015 Արգենտինա Արգենտինա Մ20 3 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 7-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 7-ի, 2020

Էմիլիանո Բուենդիա (իսպ.՝ Emiliano Buendía, դեկտեմբերի 25, 1996(1996-12-25)[1], Մար-դել-Պլատա, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նորվիչ Սիթիի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[edit | edit source]

Խետաֆե[edit | edit source]

Բուենդիան Խետաֆեի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի դեկտեմբերի 5-ին՝ փոխարինման մտնելով Իսպանիայի գավաթի Էյբարի դեմ խաղում[3]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց 2015 թվականի փետրվարի 1-ին՝ Ալմերիայի դեմ խաղում[4][5]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Բուենդիան խփեց սեպտեմբերի 27-ին՝ Լևանտեի դեմ խաղում[6]։ 2016 թվականի մայիսի 15-ին արգենտինացին հեռացվեց խաղադաշտից Ռեալ Բետիսի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 76-րդ րոպեին[7]։ 2015-16 մրցաշրջանում Բուենդիան անցկացրեց 17 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[8], իսկ Խետաֆեն դուրս մնաց Լա Լիգայից[9][10]։

2016 թվականի հուլիսի 5-ին Բուենդիան երկարաձգեց իր պայմանագիրը Խետաֆեի հետ մինչև 2021 թվականը[11]։ 2017 թվականի փետրվարի 11-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կադիսի դեմ խաղում[12]։ Հունիսի 10-ին արգենտինացին գոլ խփեց Մալյորկայի դեմ հանդիպման 85-րդ րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[13]։ 2016-17 մրցաշրջանում Խետաֆեն զբաղեցրեց երրորդ հորիզոնականը Սեգունդա Դիվիզիոնում՝ վերադառնալով Լա Լիգա[14][15]։ Ակումբի կազմում Բուենդիան անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

2017 թվականի հուլիսի 27-ին Բուենդիան 1 տարվա վարձավճարով միացավ Կուլտուրալ Լեոնեսային[16]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 18-ին՝ Լորկայի դեմ խաղում[17]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 7-ին՝ Իսպանիայի գավաթի Ալկորկոնի դեմ խաղում[18]։ Սեպտեմբերի 17-ին Բուենդիան 2 գոլային փոխանցում տվեց Հուեսկայի դեմ խաղում[19]։ 2018 թվականի հունվարի 7-ին արգենտինացին գոլի հեղինակ դարձավ Նումանսիայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[20][21]։ Ապրիլի 7-ին նա խփեց Բարսելոնա B-ի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[22]։ Կուլտուրալ Լեոնեսայի կազմում Բուենդիան անցկացրեց 42 հանդիպում[23]՝ դառնալով 7 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստ[24]։

Նորվիչ Սիթի[edit | edit source]

2018 թվականի հունիսի 8-ին Բուենդիան 4 տարվա պայմանագիր կնքեց Նորվիչ Սիթիի հետ[25][26][27][28]։ Իր դեբյուտը Չեմպիոնշիպում նշեց օգոստոսի 22-ին՝ փոխարինման մտնելով Պրեստոն Նորթ Էնդի դեմ խաղում[29]։ Սեպտեմբերի 25-ին նա 3 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Անգլիայի լիգայի գավաթի Ուիկոմ Ուոնդերերսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-3 հաշվով[30]։ Իր առաջին գոլը Նորվիչի կազմում Բուենդիան խփեց հոկտեմբերի 27-ին՝ Բրենտֆորդի դեմ խաղում[31][32]։ 2019 թվականի հունվարի 18-ին արգենտինացին 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բիրմինգհեմ Սիթիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով[33]։ Փետրվարի 10-ին՝ Իպսվիչ Թաունի դեմ խաղում նա 2 գոլային փոխանցում տվեց Տեմու Պուկկիին[34]։ Մարտի 8-ին Բուենդիան խփեց Սուոնսի Սիթիի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Նորվիչին[35][36]։ Մարտի 13-ին նա դուբլ ձևակերպեց Հալլ Սիթիի դեմ խաղում[37][38]։ Մարտին Բուենդիան ճանաչվեց Չեմպիոնշիպի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[39][40]։ Ապրիլի 6-ին արգենտինացին գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Քուինս Պարկ Ռեյնջերսի դեմ խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից հանդիպման 71-րդ րոպեին[41]։ 2018-19 մրցաշրջանում Բուենդիան անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ[42], իսկ Նորվիչ Սիթին հաղթեց Չեմպիոնշիպը[43][44][45]։

2019 թվականի հուլիսի 8-ին Բուենդիան երկարաձգեց իր պայմանագիրը Նորվիչի հետ մինչև 2024 թվականը[46][47][48][49]։ Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց օգոստոսի 9-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լիվերպուլի դեմ խաղում և գոլային փոխանցման հեղինակ դառնալով այս հանդիպման 64-րդ րոպեին[50][51]։ Սեպտեմբերի 14-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում՝ օգնելով Նորվիչին հաղթել 3-2 հաշվով[52][53]։ 2020 թվականի հունվարի 1-ին՝ Քրիսթալ Փելասի դեմ խաղում Բուենդիան գոլային փոխանցում տվեց Տոդ Կանտուելին, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[54][55]։

Միջազգային կարիերա[edit | edit source]

Բուենդիան իրավասու է ներկայացնել Իսպանիան և Արգենտինան միջազգային ասպարեզում։ Նա հանդես է եկել Իսպանիայի մինչև 19 և Արգենտինայի մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականներում[56]։ 2015 թվականին Բուենդիան Արգենտինայի կազմում մասնակցեց աշխարհի Մ20 առաջնությանը[57][58]՝ անցկացնելով 3 հանդիպում և գոլի հեղինակ դառնալով խմբային փուլի Գանայի դեմ խաղում[59][60]։

Կարիերայի վիճակագրություն[edit | edit source]

Ակումբային վիճակագրություն[edit | edit source]

2020 թվականի հունվարի 7-ի դրությամբ[61]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Խետաֆե B 2013–14 Սեգունդա Դիվիզիոն B 5 2 5 2
2014–15 26 5 26 5
2015–16 3 0 3 0
Ընդհանուր 34 7 0 0 0 0 0 0 34 7
Խետաֆե 2014–15 Լա Լիգա 6 0 5 0 11 0
2015–16 17 1 0 0 17 1
2016–17 Սեգունդա Դիվիզիոն 12 2 0 0 12 2
Ընդհանուր 35 3 5 0 0 0 0 0 40 3
Կուլտուրալ (վարձավճար) 2017–18 Սեգունդա Դիվիզիոն 40 6 2 1 42 7
Նորվիչ Սիթի 2018–19 Չեմպիոնշիպ 38 8 0 0 3 0 41 8
2019–20 Պրեմիեր Լիգա 21 0 0 0 1 0 22 0
Ընդհանուր 59 8 0 0 0 0 4 0 63 8
Կարիերայի ընդհանուր 168 24 7 1 0 0 4 0 179 25

Նվաճումներ[edit | edit source]

Ակումբային[edit | edit source]

Նորվիչ Սիթի

Անհատական[edit | edit source]

Ծանոթագրություններ[edit | edit source]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Argentina - E. Buendía - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2020-01-07 
  3. «Getafe CF - SD Eibar, Dec 5, 2014 - Copa del Rey - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-07 
  4. «UD Almería - Getafe CF, Feb 1, 2015 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-07 
  5. «Almeria vs Getafe: resumen, goles y resultado»։ MARCA.com։ 2015-01-31։ Վերցված է 2020-01-07 
  6. «Getafe CF - Levante UD, Sep 27, 2015 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-07 
  7. «Real Betis Balompié - Getafe CF, May 15, 2016 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-07 
  8. «Emiliano Buendia | Football Stats | Norwich City | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-07 
  9. «Rayo Vallecano, Getafe relegated from La Liga»։ Sports Mole (en-GB)։ Վերցված է 2020-01-07 
  10. «Getafe and Rayo relegated, Sporting Gijon stay safe in La Liga; Carpi drop to Serie B in Italy»։ The Indian Express (en-US)։ 2016-05-16։ Վերցված է 2020-01-07 
  11. «EMI BUENDÍA, AZULÓN HASTA EL 2021»։ Getafe CF (es-ES)։ Վերցված է 2020-01-07 
  12. «Getafe CF - Cádiz CF, Feb 11, 2017 - LaLiga2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-07 
  13. «RCD Mallorca - Getafe CF, Jun 10, 2017 - LaLiga2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-07 
  14. «Getafe returns to LaLiga a year later»։ MARCA in English (անգլերեն)։ 2017-06-24։ Վերցված է 2020-01-07 
  15. «Getafe win promotion playoff final to return to top flight»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-07 
  16. «Alta Emiliano Buendía | Cultural Leonesa - Web Oficial»։ Alta Emiliano Buendía | Cultural Leonesa - Web Oficial (իսպաներեն)։ Վերցված է 2020-01-07 
  17. «Lorca FC - Cultural Leonesa, Aug 18, 2017 - LaLiga2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-07 
  18. «AD Alcorcón - Cultural Leonesa, Sep 7, 2017 - Copa del Rey - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-07 
  19. «Cultural Leonesa - SD Huesca, Sep 17, 2017 - LaLiga2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-07 
  20. «Cultural Leonesa - CD Numancia, Jan 7, 2018 - LaLiga2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-07 
  21. «CyD Leonesa 2-2 CD Numancia | Cultural Leonesa - Web Oficial»։ Cultural Leonesa - Web Oficial (իսպաներեն)։ Վերցված է 2020-01-07 
  22. «FC Barcelona B - Cultural Leonesa, Apr 7, 2018 - LaLiga2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-07 
  23. «Emiliano Buendia | Football Stats | Norwich City | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-07 
  24. 24,0 24,1 «Antonio Martínez y Emi Buendía, Jugadores Cinco Estrellas de mayo y de la temporada | Cultural Leonesa - Web Oficial»։ Cultural Leonesa - Web Oficial (իսպաներեն)։ Վերցված է 2020-01-07 
  25. «Emi Buendia set to join Norwich City»։ www.canaries.co.uk (en-gb)։ Վերցված է 2020-01-07 
  26. «Emi Buendia: Norwich City sign Getafe forward on four-year deal»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-07 
  27. «Emi Buendía: Norwich City make Argentine playmaker their first summer signing»։ ITV News (անգլերեն)։ Վերցված է 2020-01-07 
  28. Davitt Paddy։ «'I'm very happy to be here' - Norwich City confirm Emi Buendia switch from Getafe»։ Eastern Daily Press (անգլերեն)։ Վերցված է 2020-01-07 
  29. «Norwich City - Preston North End, Aug 22, 2018 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-07 
  30. «Wycombe Wanderers - Norwich City, Sep 25, 2018 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-07 
  31. «Norwich City - Brentford FC, Oct 27, 2018 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-07 
  32. «Norwich 1-0 Brentford»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-07 
  33. «Norwich City - Birmingham City, Jan 18, 2019 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-07 
  34. «Norwich City - Ipswich Town, Feb 10, 2019 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-07 
  35. «Norwich City - Swansea City, Mar 8, 2019 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-07 
  36. «Buendia goal earns Norwich a win over Swansea»։ www.canaries.co.uk (en-gb)։ Վերցված է 2020-01-07 
  37. «Norwich City - Hull City, Mar 13, 2019 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-07 
  38. «Buendia brace helps Norwich City beat Hull»։ www.canaries.co.uk (en-gb)։ Վերցված է 2020-01-07 
  39. 39,0 39,1 «Emi Buendia named PFA Championship Player of the Month»։ www.canaries.co.uk (en-gb)։ Վերցված է 2020-01-07 
  40. Lakey Chris։ «Buendia leaves Leeds and Sheffield United rivals in his wake in Norwich award hat-trick»։ Pink Un - Norwich City Football Club News (անգլերեն)։ Վերցված է 2020-01-07 
  41. «Norwich City - Queens Park Rangers, Apr 6, 2019 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-07 
  42. «Emiliano Buendia | Football Stats | Norwich City | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-07 
  43. 43,0 43,1 Milne Alex (2019-05-05)։ «BREAKING Norwich win Championship title as Sheffield United finish in second»։ mirror։ Վերցված է 2020-01-06 
  44. «Championship final-day round-up: Norwich crowned champions while Leeds finish with defeat at Ipswich»։ The Telegraph։ Վերցված է 2020-01-06 
  45. «Championship roundup: Norwich take title, Boro and Bristol City miss play-offs»։ The Guardian։ Վերցված է 2020-01-06 
  46. «Emi Buendia signs new five-year deal at Norwich City»։ www.canaries.co.uk (en-gb)։ Վերցված է 2020-01-07 
  47. «Emi Buendia signs new five-year deal at Norwich»։ FourFourTwo (անգլերեն)։ 2019-07-08։ Վերցված է 2020-01-07 
  48. «Star Norwich man Buendia commits to huge new contract»։ teamtalk.com (անգլերեն)։ 2019-07-08։ Վերցված է 2020-01-07 
  49. «Buendía signs new contract: “I enjoy it so much in Norwich”»։ www.transfermarkt.us (անգլերեն)։ Վերցված է 2020-01-07 
  50. «Liverpool FC - Norwich City, Aug 9, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-06 
  51. «Liverpool 4-1 Norwich: Reds thrash Canaries in Premier League opener»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2020-01-06 
  52. «Norwich City - Manchester City, Sep 14, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-07 
  53. «Depleted Norwich punish error-prone Manchester City and make it advantage Liverpool already in title race»։ The Telegraph։ Վերցված է 2020-01-07 
  54. «Norwich City - Crystal Palace, Jan 1, 2020 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-07 
  55. «City suffer late equaliser in Palace draw»։ www.canaries.co.uk (en-gb)։ Վերցված է 2020-01-07 
  56. «Emi Buendia could be the next big thing with Norwich but he was shaped by relegation in Spain»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2020-01-07 
  57. MARCA.com (2015-04-29)։ «Argentina convoca a Emi Buendía para el Mundial sub 20»։ MARCA.com (իսպաներեն)։ Վերցված է 2020-01-07 
  58. FIFA.com։ «FIFA U-20 World Cup New Zealand 2015 - Teams - Argentina»։ FIFA.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-07 
  59. «Argentina U20 - Ghana U20, Jun 2, 2015 - U-20 World Cup 2015 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-07 
  60. FIFA.com։ «Ghana leave Argentina in trouble»։ FIFA.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-07 
  61. «Emi»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2020-01-07 

Արտաքին հղումներ[edit | edit source]