Բեն Գոդֆրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Բեն Գոդֆրի
Ben Godfrey
Ben Godfrey 2019-05-06 1.jpg
Գոդֆրին Նորվիչի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Benjamin Matthew Godfrey
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 15, 1998(1998-01-15)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Յորք, Յորք, Նորթ Յորքշիր
Հասակ 183 սմ
Քաշ 74 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Նորվիչ Սիթի
Համար 4
Պատանեկան կարիերա
ԱնգլիաՅորք Սիթի
2011-2012 Անգլիա Միդլսբրո
2012-2015 Անգլիա Յորք Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2016 Անգլիա Յորք Սիթի 12 (1)
2016-ներկա Անգլիա Նորվիչ Սիթի 50 (4)
2017-2018   Անգլիա Շրուսբերի Թաուն 40 (1)
Ազգային հավաքական
2019-ներկա Անգլիա Անգլիա Մ20 2 (0)
2019-ներկա Անգլիա Անգլիա Մ21 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 6-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 6-ի, 2020

Բեն Գոդֆրի (անգլ.՝ Ben Godfrey, հունվարի 15, 1998(1998-01-15)[1], Յորք, Յորք, Նորթ Յորքշիր), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նորվիչ Սիթիի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան Գոդֆրին սկսել է Յորք Սիթիում[3]։ 2011 թվականին նա միացել է Միդլսբրոյի երիտասարդական թիմին[4], որտեղ 1 տարի անցկացնելուց հետո վերադարձել է Յորք Սիթի։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2015 թվականի օգոստոսի 18-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Յովիլ Թաունի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը խփել է նոյեմբերի 14-ին՝ Պլիմութ Արգայլի դեմ խաղում[6][7]։ 2015 թվականին անգլիացին ճանաչվել է Լիգա Երկուի տարվա լավագույն նորեկ[8]։ Յորք Սիթիի կազմում Գոդֆրին անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[9]։

Նորվիչ Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 15-ին Գոդֆրին 3.5 տարվա պայմանագիր է կնքել Նորվիչ Սիթիի հետ[10][11][12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշել է օգոստոսի 23-ին՝ փոխարինման մտնելով Անգլիայի լիգայի գավաթի Կովենտրի Սիթիի դեմ խաղում և գոլի հեղինակ դառնալով այս հանդիպման 86-րդ րոպեին[13][14]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնշիպում անցկացրել է 2017 թվականի հունվարի 28-ին՝ Բիրմինգհեմ Սիթիի դեմ խաղում[15]։

Գոդֆրին Յորք Սիթիի կազմում 2015 թվականին

2017 թվականի օգոստոսի 11-ին Գոդֆրին երկարաձգել է իր պայմանագիրը Նորվիչի հետ մինչև 2021 թվականը[16]։ Օգոստոսի 24-ին նա սկզբից՝ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը[17][18], ապա մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացել է Շրուսբերի Թաունին[19][20][21]։ Իր դեբյուտը նշել է օգոստոսի 26-ին՝ Օքսֆորդ Յունայթեդի դեմ խաղում[22]։ 2018 թվականի ապրիլի 18-ին Գոդֆրին մասնակցել է Անգլիայի ֆուտբոլային լիգայի մրցանակի եզրափակչի Լինկոլն Սիթիի դեմ խաղին[23], սակայն Շրուսբերին պարտվել է 1-0 հաշվով[24][25]։ Մայիսի 27-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Լիգա Մեկի փլեյ-օֆֆի եզրափակչի Ռոտերհեմ Յունայթեդի դեմ խաղին, սակայն Շրուսբերին կրկին պարտվել է[26][27]։ Վարձավճարի ընթացքում Գոդֆրին անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[28]։

2018 թվականի հուլիսի 26-ին Գոդֆրին երկարաձգել է իր պայմանագիրը Նորվիչ Սիթիի հետ մինչև 2022 թվականը[29][30]։ Դեկտեմբերի 26-ին նա 2 գոլային փոխանցում է տվել Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում[31]։ 2019 թվականի փետրվարի 23-ին Գոդֆրին դարձել է գոլի հեղինակ Բրիստոլ Սիթիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[32]։ Ապրիլի 10-ին անգլիացին գոլ է խփել Ռեդինգի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով[33]։ 2018-19 մրցաշրջանում Գոդֆրին անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[34], իսկ Նորվիչ Սիթին հաղթել է Չեմպիոնշիպը[35][36][37]։

2019 թվականի հունիսի 26-ին Գոդֆրին 1 տարով երկարաձգել է իր պայմանագիրը Նորվիչ Սիթիի[38][39][40]։ Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրել է օգոստոսի 9-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լիվերպուլի դեմ խաղում[41][42]։ Թիմի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել սեպտեմբերի 28-ին՝ Քրիսթալ Փելասի դեմ խաղում[43][44]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոդֆրին ներկայացրել է Անգլիան մինչև 20 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում[3]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 6-ի դրությամբ[45]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Յորք Սիթի 2015–16 Լիգա Երկու 12 1 1 0 2 0 15 1
Նորվիչ Սիթի 2016–17 Չեմպիոնշիպ 2 0 1 0 3 1 6 1
2018–19 31 4 1 0 4 0 36 4
2019–20 Պրեմիեր Լիգա 17 0 0 0 1 0 18 0
Ընդհանուր 50 4 2 0 0 0 8 1 60 5
Շրուսբերի Թաուն (վարձավճար) 2017–18 Լիգա Մեկ 40 1 4 0 7 0 51 1
Կարիերայի ընդհանուր 102 6 7 0 0 0 17 1 126 7

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրուսբերի Թաուն

Նորվիչ Սիթի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «England - B. Godfrey - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2020-01-06 
  3. 3,0 3,1 Fulda Owen (2019-03-24)։ «Who is Ben Godfrey and why are Man Utd considering splashing out £10m to sign him?»։ Dailystar.co.uk։ Վերցված է 2020-01-06 
  4. «Ben Godfrey - Norwich City»։ Football-Wonderkids (en-GB)։ Վերցված է 2020-01-06 
  5. «York City - Yeovil Town, Aug 18, 2015 - League Two - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-06 
  6. «York City - Plymouth Argyle, Nov 14, 2015 - League Two - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-06 
  7. «York City suffer fifth straight defeat against table-topping Plymouth»։ York Press (անգլերեն)։ Վերցված է 2020-01-06 
  8. «BEN GODFREY PICKS UP FOOTBALL LEAGUE AWARD»։ www.canaries.co.uk (en-gb)։ Վերցված է 2020-01-06 
  9. «Ben Godfrey | Football Stats | Norwich City U23 | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-06 
  10. «CANARIES SIGN YORK'S BEN GODFREY»։ www.canaries.co.uk (en-gb)։ Վերցված է 2020-01-06 
  11. «Norwich sign midfielder Ben Godfrey from York»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2020-01-06 
  12. «Ben Godfrey: York City midfielder signs for Norwich City»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-06 
  13. «Norwich City - Coventry City, Aug 23, 2016 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-06 
  14. «Norwich City thumped struggling League One side Coventry at Carrow Road to reach round three of the EFL Cup.»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-06 
  15. «Norwich City - Birmingham City, Jan 28, 2017 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-06 
  16. «Ben Godfrey signs new Canaries deal»։ www.canaries.co.uk (en-gb)։ Վերցված է 2020-01-06 
  17. «Ben Godfrey joins Shrewsbury on loan»։ www.canaries.co.uk (en-gb)։ Վերցված է 2020-01-06 
  18. «Ben Godfrey: Shrewsbury Town sign Norwich City midfielder on loan until January»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-06 
  19. «Ben Godfrey's Shrewsbury loan extended»։ www.canaries.co.uk (en-gb)։ Վերցված է 2020-01-06 
  20. «Ben Godfrey: Shrewsbury Town extend Norwich City midfielder's loan»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-06 
  21. «Ben Godfrey: Norwich City midfielder to spend the rest of the season at Shrewsbury Town»։ ITV News (անգլերեն)։ Վերցված է 2020-01-06 
  22. «Oxford United - Shrewsbury Town, Aug 26, 2017 - League One - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-06 
  23. «Lincoln City - Shrewsbury Town, Apr 8, 2018 - EFL Trophy - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-06 
  24. 24,0 24,1 «Lincoln City lift Checkatrade Trophy after narrow win over Shrewsbury»։ The Guardian։ Վերցված է 2020-01-06 
  25. «Imps win Checkatrade Trophy... thanks to Arsenal, says Cowley»։ The Sun (en-gb)։ 2018-04-08։ Վերցված է 2020-01-06 
  26. «Rotherham United - Shrewsbury Town, May 27, 2018 - League One Play-Offs - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-06 
  27. «Richard Wood fires Rotherham back to Championship with play-off final double»։ The Guardian։ Վերցված է 2020-01-06 
  28. «Ben Godfrey | Football Stats | Norwich City U23 | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-06 
  29. «Ben Godfrey signs contract extension at Norwich City»։ www.canaries.co.uk (en-gb)։ Վերցված է 2020-01-06 
  30. «Ben Godfrey: Norwich City youngster signs contract extension»։ ITV News (անգլերեն)։ Վերցված է 2020-01-06 
  31. «Norwich City - Nottingham Forest, Dec 26, 2018 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-06 
  32. «Norwich City - Bristol City, Feb 23, 2019 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-06 
  33. «Norwich City - Reading FC, Apr 10, 2019 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-06 
  34. «Ben Godfrey | Football Stats | Norwich City U23 | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-06 
  35. 35,0 35,1 Milne Alex (2019-05-05)։ «BREAKING Norwich win Championship title as Sheffield United finish in second»։ mirror։ Վերցված է 2020-01-06 
  36. «Championship final-day round-up: Norwich crowned champions while Leeds finish with defeat at Ipswich»։ The Telegraph։ Վերցված է 2020-01-06 
  37. «Championship roundup: Norwich take title, Boro and Bristol City miss play-offs»։ The Guardian։ Վերցված է 2020-01-06 
  38. «Ben Godfrey signs new contract until 2023»։ www.canaries.co.uk (en-gb)։ Վերցված է 2020-01-06 
  39. «Godfrey pens new four-year deal at Norwich City»։ BeSoccer (en-EN)։ 2019-06-26։ Վերցված է 2020-01-06 
  40. «Ben Godfrey Ends Speculation Over Future by Signing New 4-Year Deal at Norwich»։ 90min.com (անգլերեն)։ 2019-06-26։ Վերցված է 2020-01-06 
  41. «Liverpool FC - Norwich City, Aug 9, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-06 
  42. «Liverpool 4-1 Norwich: Reds thrash Canaries in Premier League opener»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2020-01-06 
  43. «Crystal Palace - Norwich City, Sep 28, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-06 
  44. «City beaten 2-0 by clinical Crystal Palace»։ www.canaries.co.uk (en-gb)։ Վերցված է 2020-01-06 
  45. «Ben Godfrey»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2020-01-06 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]