Տիվադար Պուշկաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիվադար Պուշկաշ
հունգ.՝ Puskás Tivadar
Tivadar Puskas.jpg
Ծնվել էսեպտեմբերի 17, 1844(1844-09-17)[1][2]
Պեշտ, Պեշտ, Հունգարիա
Մահացել էմարտի 16, 1893(1893-03-16)[3][2] (48 տարեկանում)
Բուդապեշտ, Հունգարիա[3]
բնական մահով
ԳերեզմանՖիումեի փողոցի գերեզմանոց
ՔաղաքացիությունFlag of Hungary.svg Հունգարիա
Մասնագիտությունճարտարագետ, ֆիզիկոս և գյուտարար
Ալմա մատերԲուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան
Տիրապետում է լեզուներինհունգարերեն և անգլերեն
Tivadar Puskás Վիքիպահեստում

Տիվադար Պուշկաշ (անգլ.՝ Ditrói Puskás Tivadar, սեպտեմբերի 17, 1844(1844-09-17)[1][2], Պեշտ, Պեշտ, Հունգարիա - մարտի 16, 1893(1893-03-16)[3][2], Բուդապեշտ, Հունգարիա[3]), հունգարացի գիտնական, ֆիզիկոս և գյուտարար, աշխարհում առաջին հեռախոսակայանի գյուտարարը, ինչպես նաև հեռախոսային նորությունների Telefon Hírmondó ծառայության հիմնադիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուշկաշի ընտանիքը ծագում է Դիտրո քաղաքից և տրանսիլվանյան ազնվականության մաս է կազմել[4]: Պուշկաշն ուսումնասիրել է իրավունք և էլեկտրատեխնիկա: Որոշ ժամանակ ապրելով Անգլիայում և աշխատելով Warnin Railway Construction Company ընկերությունում` նա վերադարձել է Հունգարիա: 1873 թվականին` Վիեննայում Համաշխարհային ցուցահանդեսի անցկացման ժամանակ, նա ստեղծել է Ճանապարհորդությունների բյուրո, որը առաջինն ու հնագույնն է Կենտրոնական Եվրոպայում:

Դրանից հետո նա տեղափոխվել է ԱՄՆ` Կոլորադո նահանգ և աշխատանքի տեղավորվել որպես ոսկեխույզ: Հենց նա է ԱՄՆ-ում իր լինելու ժամանակ բացահայտել գյուտարար Կելիի խաբեությունը նրա, այսպես կոչված, էլեկտրամեքենայի շուրջ:

Պուշկաշն աշխատել է հեռագրակայանի գաղափարի շուրջ, երբ գյուտարար Ալեքսանդր Բելլը հայտնագործեց հեռախոսը: Դա ստիպել է Պուշկաշին վերանայել իր հայացքները և մղել է ամերիկացի գիտնական Թոմաս Էդիսոնի հետ համագործակցելուն:

Դրանից հետո Պուշկաշը կենտրոնացել է արդեն ոչ թե հեռագրային, այլ հեռախոսային ավտոմատ կայան ստեղծելու իր սխեման կատարելագործելու վրա: Էդիսոնի խոսքերով «Տիվադար Պուշկաշը դարձել է առաջինը, ով առաջարկել է ավտոմատ հեռախոսակայան ստեղծելու գաղափարը»: Պուշկաշին հաջողվել է իր գաղափարը կյանքի կոչելու միայն 1877 թվականին Բոստոնում:

1879 թվականին Պուշկաշը ստեղծել է ավտոմատ հեռախոսակայան Փարիզում, ուր նա հետագա չորս տարիներին ներկայացրել է Էդիսոնի հետաքրքրությունները Եվրոպայում: Փարիզում նրան օգնել է իր կրտսեր եղբայրը` Ֆերենց Պուշկաշը (1848-1884), ով հետագայում ստեղծել է առաջին հեռախոսակայանը Պեշտ քաղաքում:

1887 թվականին Տիվադար Պուշկաշը ներկայացրել է հեռախոսային փոխարկիչը, որ հեղաշրջում է կատարել հեռախոսային կապի զարգացման գործում: Նրա հաջորդ քայլը եղել է Պեշտում «Նորությունների հեռախոսային ծառայություն» (Telefon Hírmondó) ստեղծելը, որը փոխանցում էր նորություններ և հեռարձակում էր ծրագրեր` դրանով դառնալով ժամանակակից ռադիոյի նախատիպը: Ժամանակի լրագրողների մեկի նկարագրությամբ Էդիսոնի սարքավորումը միաժամանակ փոխանցել է տեղեկություններ հեռախոսային կապի 50 օգտատերերի համար, սակայն բավական է եղել, որ միանան նրանցից մեկին, և հեռարձակումը միանգամից կորել է: Պուշկաշի սարքավորման շնորհիվ` հեռարձակումները միաժամանակ հասանելի են եղել կես միլիոն լսողների համար:

1890 թվականին Պուշկաշը վերահսկվող պայթյունի հեղինակային իրավունք է ստացել, մի տեխնոլոգիա, որ նախօրինակն է եղել ներկայիս պայթուցիկ աշխատանքների կատարման: Նոր տեխնոլոգիան փորձարկվել է Դանուբում:

Հունգարական մետաղադրամ` նվիրված Տիվադար Պուշկաշին, 2008
Մետաղադրամի դարձերեսը

1892 թվականին Պուշկաշը հեղինակային իրավունք է ձեռք բերել նորությունների նոր ծառայության համար (Telefon Hírmondó): Փաստաթուղթը, որ տվել է Ավստրո-Հունգարական կայսրության Հեղինակային իրավունքի բյուրոն, պարունակում էր հետևյալ ձևակերպումը. «Հեռախոսային լրատվական թերթի կազմակերպման ու իրացման նոր մեթոդ»[5]: Telefon Hírmondó ծառայությունը իր աշխատանքն է սկսել 1893 թվականի փետրվարի 15-ին մի լսարանի համար, որի ունկնդիրների թիվը հասնում էր 60-ի: Տիվադար Պուշկաշի մահից հետո` 1893 թվականի մարտի 16-ին, նրա եղբայրը` Ալբերտ Պուշկաշը, ընկերությունն իր բոլոր իրավունքներով վաճառել է Իշտվան Պոպերին:

Պուշկաշի ձեռքբերումները հեռախոսակապի բնագավառում նրա կյանքի օրոք այդպես էլ չեն ճանաչվել, սակայն 2008 թվականին Հունգարիայի ազգային բանկը թողարկել է 1.000 ֆորինտ արժողությամբ հուշադրամ`ի պատիվ Պուշկաշի և Telefon Hírmondó լրատվական ծառայության ստեղծման 115-ամյակի[6]:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ալո» բառը, որ արտաբերում են հեռախոսակապից օգտվողները` բարձրացնելով ընկալուչը, ծագում է հունգարերեն «hallom» բառից, որը Պուշկաշն արտասանել է Telefon Hírmondó-ի հեռարձակման ժամանակ: Թարգմանաբար այդ բառը նշանակում է «լսում եմ»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.omikk.bme.hu/archivum/angol/htm/puskas_t.htm
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #13664872X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. Magyar nyelv, Volumes 38-39, Magyar Nyelvtudományi Társaság, Akadémiai Kiadó, 1942, p. 361
  5. Evgeny Katz։ «Tivadar Puskás»։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-21-ին։ Վերցված է 2007-11-20 
  6. Magyar Nemzeti Bank - English Site։ «"Telephone Herald" collector coin»։ Վերցված է 2012-08-13