Տիխոն Սյոմուշկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիխոն Սյոմուշկին
ռուս.՝ Тихон Захарович Сёмушкин‏
Ծնվել է հունիսի 13 (26), 1900[1]
Ծննդավայր Q18802033?, Q4300231?, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել է մայիսի 6, 1970(1970-05-06)[1] (69 տարեկանում)
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ[1]
Մասնագիտություն գրող
Լեզու ռուսերեն
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանրեր վեպ
Անդամակցություն ԽՍՀՄ Գրողների միություն
Կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ Ստալինյան մրցանակ և «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ

Տիխոն Սյոմուշկին (ռուս.՝ Тихон Захарович Сёмушкин, հունիսի 13 (26), 1900[1], Q18802033?, Q4300231?, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն - մայիսի 6, 1970(1970-05-06)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային արձակագիր: Երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակի դափնեկիր (1949): ԽՍՀՄ գրողների միության անդամ (1941):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիխոն Սյոմուշկինը ծնվել է Ստարայա Կուտլյա գյուղում (այժմ՝ Պենզայի մարզի Լունինսկի շրջանում) գյուղական ատաղձագործի ընտանիքում: Կրթությունն ստացել է տեղի նախակրթարանում, ապա երկամյան ծխական-մանկավարժական դպրոցում, որն ավարտել է 1916 թվականին՝ ստանալով դասավանդելու իրավունք: Որոշ ժամանակ ուսուցիչ է աշխատել Իլմենո գյուղի դպրոցում: 1922-1924 թվականներին հեռակա կարգով սովորում է Մոսկվայի պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետում:

1924 թվականին Տիխոն Սյոմուշկինն արշավախմբի հետ ուղարկվում է Չուկոտյան թերակղզի, որի նպատակն էր չեզոքացնել ամերիկյան «Հուդզոն-բեյ» ընկերության կոնցեսիան: Հետագայում մի քանի անգամ մասնակցել է դեպի Չուկոտկա արշավանքների: Մասնակցել է (Վլադիմիր Բոգորազի ղեկավարությամբ) չուկոտյան գրի ստեղծմանը, եղել է չուկչա երեխաների համար ստեղծված առաջին գիշեօթիկ դպրոցի տնօրենը:

1955 թվականին մասնակցել է Բևեռային շրջանի արշավանքին:

Մահացել է 1970 թվականին, թաղված է Վագանկովոյի գերեզմանատանը:

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիխոն Սյոմուշկինի առավել ուշագրավ ստեղծագործությունները «Չուկոտկա» վիպակը և «Ալիտետը հեռանում է լեռները» վեպն է (1949 թվականին վեպի հիման վրա նկարահանվել է համանում ֆիլմը):

Տիխոն Սյոմուշկինը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալիտետը հեռանում է լեռները (վեպ), Ե., Պետհրատ, 1951, 530 էջ: Ռուսերենից թարգմ.՝ Գ. Հակոբյան:
  • Այվամի արկածները (վիպակ), Ե., Հայպետհրատ, 1961, 60 էջ: Ռուսերենից թարգմ.՝ Ռ. Քալաշյան, նկարիչ՝ Ի. Արխանգելսկայա:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]