Տիգրան Նալբանդյան (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Նալբանդյան (այլ կիրառումներ)
Տիգրան Նալբանդյան
Տիգրան Նալբանդյան (երգիչ).jpg
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՏիգրան Հովհաննեսի Նալբանդյան
Ծնվել էմարտի 14, 1878(1878-03-14)
Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 7, 1954(1954-09-07) (76 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ժանրերօպերա
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ
ԿրթությունՆերսիսեան դպրոց (1896), Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1898) և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1906)

Տիգրան Հովհաննեսի Նալբանդյան (մարտի 14, 1878(1878-03-14), Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 7, 1954(1954-09-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգիչ, (քնարական տենոր), մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1890-1996 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում` աշակերտել է Մակար Եկմալյանին, 1897-1998 թվականներին` Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, 1898-1906 թվականներին` Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում։ 1907-1908 թվականներին կատարելագործվել է Միլանում։

Համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում։

Երգացանկում՝ եվրոպացի, ռուս և հայ կոմպոզիտորների ռոմանսներ, հայկական ժողովրդական և աշուղական երգեր։

1913-1918 թվականներին՝ Թիֆլիսում, 1918-1921 թվականներին` Աստրախանում և Արմավիրում կազմակերպել և ղեկավարել է ժողովրդական կոնսերվատորիաներ։ 1922 թվականից դասավանդել է Երևանի Երաժշտական ստուդիայում, 1926 թվականից՝ Բաքվի Հայարտան երաժշտական դպրոցում, հայկական դրամատիկական թատրոնին կից երաժշտական ստուդիայում, ֆիլհարմոնիայում, երաժշտական ուսումնարանում և կոնսերվատորիայում, 1949 թվականից՝ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (սաներից են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը, Բելլա Դարբինյանը)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]